Facebook   Twitter
 
Առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը. Հաղորդում` հանցագործության մասին

Առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը. Հաղորդում` հանցագործության մասին

14 Հունիսի 2018 - 13:41
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տեղեկացնում է Արմեն Դանիելյանը:
Հաղորդման մեջ ասվում է.

«2008թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի կողմից նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը:

Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նա ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտելով Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջները առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու համար:

Հայտնում եմ, որ ես ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և իմ նկատմամբ պաշտոնից ազատելու կարգապահական տույժ չի կիրառվել:

Սույն հաղորդման մեջ հղումներն արված են (27.11.2005) ՀՀ սահմանադրությանը և ( 22.02.2007) Դատախազության մասին ՀՀ օրենքին:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Սահմանադրության մեկ այլ՝ 56 հոդվածում ասվում է, որ Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։

Դատախազության մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։ Ավելին՝ դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն (նշվ. հոդվածի 3-րդ մաս)։

Նշված օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Ըստ այդմ դատախազին պաշտոնից ազատելու հիմքերն են՝

1) անձնական դիմումը,

2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը,

3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը,

4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,

5) հաստիքի կրճատումը,

6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է,

7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը,

8) դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով,

9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

2. Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`

1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,

2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը,

3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:

Իսկ Դատախազության մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված են դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը: Ըստ այդ հոդվածի դատախազը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.

2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.

3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքում.

4) սույն օրենքի 42-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.

5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.

6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:

Նույն օրենքի 47-րդ հոդվածում հստակ սահմանված են դատախազի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը: Որպես կարգապահական տույժ տեսակ նախատեսված է նաև պաշտոնից ազատումը (47 հոդվ. 1-ին մաս, 6-րդ կետ): Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ այդ տույժը կարող է կիրառել Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Վերը շարադրվածից բխում է, որ դատախազը կարող է աշխատանքից ազատվել բացառապես Դատախազության մասին ՀՀ օրենքի 50-րդ կամ 46 հոդվածների հիմքերի առկայության դեպքում:

Այսինքն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկությունը ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ խախտում է:

Կարծում եմ, որ տվյալ պարագայում առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը, որը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:

Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում: Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 182 հոդվ.):

Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդումը:

Հարգանքով` Արմեն Դանիելյան

11.06.2018թ.»


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ՀՀ դեսպանը Իրանի ԱԳՆ ներկայացուցչին ներկայացրել է Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումները
21 Հունվարի 2019 - 17:21
Հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ:
«Նաիրի Ինշուրանս»-ը պատասխանել է ՊԵԿ-ին
21 Հունվարի 2019 - 17:18
«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ պարզաբանումը՝ ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ.
Մեդվեդևը հոբելյանի կապակցությամբ շնորհավորել է Նահապետովին
21 Հունվարի 2019 - 17:17
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է հղել ՌԴ ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 75-ամյակը, հայտնում է rusarminfo.ru-ն:
Գյումրեցի կնոջ մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայողին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու միջնորդությունը մերժվել է. ՀՔԱՎԳ
21 Հունվարի 2019 - 17:05
Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող ռուս զինծառայող Ա. Ռ.-ին ռուսական ռազմաբազայի տարածքից ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու՝ տուժող կողմի միջնորդությունը վարույթն իրականացնող մարմինը 2018թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ ամբողջությամբ մերժել է:
Ամենահզոր խոտաբույսը ուղեղի արյան շրջանառության, սրտի, անոթների, հոդերի, մաշկի, վարսերի համար
21 Հունվարի 2019 - 17:02
Ծիտրոնը՝ միջերկրյածովյան, կապույտ ծաղիկներով ծաղկող թուփ է՝ ուժեղ բույրով: Մարդկանց մեծամասնությունն այն ընկալում է միայն որպես համեմունք՝ չիմանալով այն հզոր բուժիչ հատկությունների մասին, որոնցով օժտված է այս բույսը:
Դեսպանի գրառումը իրականում վերաբերում է վավերացման հաստատմանը. Արմեն Աշոտյան
21 Հունվարի 2019 - 17:00
ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՌԴ-ում կինը ծծմբաթթու է լցրել վարկային կազմակերպության աշխատակցուհու վրա
21 Հունվարի 2019 - 16:47
Ռուսաստանի Դաշնության Կալուգայի մարզում ոստիկանները ձերբակալել են կնոջը, որը ծծմբաթթու է լցրել միկրովարկեր տրամադրող կազմակերպության գրասենյակի աշխատակցուհու վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մանրամասներ՝ ինչպես է մանկապարտեզի տնօրենը երեխաների սնունդը տարել տուն. ՀՀ ոստիկանություն
21 Հունվարի 2019 - 16:43
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է:
Իմ աշխատանքի կազմակերպման համար նոր մեքենա, կահույք և տեխնիկա չի գնվել. Լենա Նազարյան
21 Հունվարի 2019 - 16:39
Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16443
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
«Նաիրի Ինշուրանսը» հակադարձում է ՊԵԿ-ին
Հասարակություն, Քաղաքական
 
 
 
Փաշինյանը ներդրողներին հրավիրում է Հայաստան (Տեսանյութ)
Տնտեսություն, Հասարակություն, Քաղաքական