Facebook   Twitter
 
Երևանի 28 փողոցներում կտեղադրվեն LED լուսատուներ

Երևանի 28 փողոցներում կտեղադրվեն LED լուսատուներ

11 Հունվարի 2019 - 20:44
Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Դրանք հնարավորություն կտան ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր:

Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։

«Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», - նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել դոնոր ընկերություններին, մասնավորապես, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը ։

Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ, «Իքոնեքս-քոմ», «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև:

Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է 2015 թվականի մայիսի 11-ին: Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է: Եվս 1.9 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվել է E5P-ի կողմից, որի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և E5P միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ
22 Մարտի 2019 - 00:01
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
21 Մարտի 2019 - 23:55
Մարտի 21-ին, ժամը 11:31-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից դաշտամիջյան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը. մամուլի քարտուղար
21 Մարտի 2019 - 23:48
Քաղաքապետարանն այս գարուն սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը:
Քայլի Ջենները համացանցի օգտատերերին ցնցել է սկանդալային կերպարով
21 Մարտի 2019 - 23:38
21-ամյա Քայլի Ջեններն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել։ Ռեալիթի շոուի աստղը ներկայացել է սկանդալային կերպարում։
Facebook-ի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են «բաց հասանելիությամբ»
21 Մարտի 2019 - 23:36
Սոցցանցի միլիոնավոր օգտատերերի գաղտնաբառեր պահվել են բաց հասանելիությամբ՝ առանց կոդավորման:
Համբերությունը հատեց․ Մարատ Բաշարովի կինը բաժանվել է եւ վերցրել երեխային
21 Մարտի 2019 - 23:31
Մարատ Բաշարովն ու նրա կինը՝ Ելիզավետա Շեւիրկովան, բուռն եւ հրապարակային պարզաբանումներից հետո վերջապես հանգեցին իրենց հարաբերությունների տրամաբանական ավարտին։
Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է
21 Մարտի 2019 - 23:23
Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ժամանեցին Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո:
19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով
21 Մարտի 2019 - 23:19
Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:
Աղմուկ՝ Հարավային Կորեայում․ հյուրանոցներում ապրողներին գաղտնի հետեւել են համացանցում
21 Մարտի 2019 - 23:12
Հարավային Կորեայի տարբեր հյուրանոցների ավելի քան 1500 ապրողներ զոհ են դարձել չարագործներին, որոնք նկարահանել են նրանց թաքնված տեսախցիկներով եւ իրական ժամանակում հեռարձակել են համացանցում՝ հայտնում է BBC-ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15613
 
Լրահոս`