Facebook   Twitter
 
Բոլթոն. ԱՄՆ–ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քրդերի անվտանգության ապահովման հարցով

Բոլթոն. ԱՄՆ–ը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայում քրդերի անվտանգության ապահովման հարցով

11 Հունվարի 2019 - 20:47
ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հնարավոր է համարել Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացումը՝ Սիրիայում քրդական ուժերի անվտանգությունն ապահովելու հարցով:
Այս մասին նա հայտարարել է լրագրող Հյու Հյուիտուին տված հարցազրույցում, որը հրապարակվել է իր կայքում, հաղորդում է ТАСС - ը:

«Քրդերը շատ բարդ իրավիճակում են գտնվում, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ խոսելուց հետո, կարծում է, որ քրդերն են մեր դաշնակիցները, եւ մենք պետք է համոզված լինենք, որ նրանք չեն տուժի: Հենց այդ հարցով ենք մենք բանակցում Թուրքիայի հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք այդ մասին կխոսենք Ռուսաստանի հետ», - ասել է նա՝ պատասխանելով խնդրանքին՝ մեկնաբանել քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության անհրաժեշտության մասին Ռուսաստանի հայտարարությունը: «Իհարկե, Ռուսաստանին շատ դուր կգա նման իրավիճակը», - ավելացրել է նա՝ նկատի ունենալով Դամասկոսի վերահսկողությունը քրդական տարածքների նկատմամբ:

Ուրբաթ օրը Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրեն Մարիա Զախարովան հայտարարել է, որ քրդերի բնակեցված տարածքների նկատմամբ սիրիական իշխանությունների վերահսկողության վերականգնումը կխթանի հարեւան երկրների անվտանգությունը: Նա ընդգծել է քրդերի եւ Դամասկոսի միջեւ երկխոսության կարեւորությունը:

Անցյալ շաբաթ Բոլթոնը Իսրայել կատարած այցի ժամանակ (Թուրքիա կատարելիք այցի նախօրեին) ասել էր, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից պետք է տեղի ունենա այն հաշվարկով, որ երաշխավորվելու է նրանց անվտանգությունը, ովքեր կռվել են ԱՄՆ-ի հետ ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմում: Դա ենթադրում է, մասնավորապես, «Դեմոկրատական ​​Սիրիայի ուժեր» կոալիցիան, որի միջուկը «Ազգային ինքնապաշտպանության ուժեր» քրդական կազմավորումներն են։

Անկարայում խստորեն են արձագանքել Բոլթոնի խոսքերին: Էրդողանը լուրջ սխալ է որակել ԱՄՆ–ի պահանջները՝ ապահովել Սիրիայում քրդերի անվտանգությունը: Նա հայտարարել է, որ Թուրքիան Բոլթոնի Անկարա այցից հետո կարող է ցանկացած պահի գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սաուդյան Արաբիան կներդնի 23 մլրդ դոլար չորս ժամանցային նախագծի մեջ
19 Մարտի 2019 - 20:28
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը սկսել է Էր Ռիադում չորս ժամանցային նախագծերի իրականացումը՝ 86 մլն ռիալ ընդհանուր արժողությամբ (23 մլրդ դոլար),-հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով SPA պետական տեղեկատվական գործակալությանը:
Այտին կրակված փամփուշտը «ներշնչած» հնդիկ տղամարդուն հաջողվել է կենդանի մնալ
19 Մարտի 2019 - 20:12
Հնդկաստանում բժիշկներին հաջողվել է հանել այցելուի շնչուղիներում մնացած փամփուշտը՝ տեղեկացնում է Daily Mail-ը։
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
19 Մարտի 2019 - 20:03
Թեեւ առեւտրի նկտամամբ Վաշինգտոնի «եսասեր» մոտեցումն անկայուն է, դեռ վաղ է խոսել այն մասին, որ ԵՄ-ԱՄՆ բանակցությունները ձախողման են դատապարտված: Այս մասին ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնենը, հաղորդում է Reuters-ը:
Իտալիան «G7»-ի առաջին երկիրն է, որը կմիանա Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությանը
19 Մարտի 2019 - 19:13
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստացել է, որ Իտալիան կդարձնի չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» հավակնոտ նախաձեռնության «G7»-ի առաջին երկիրը՝ չնայած ԱՄՆ առարկություններին եւ կառավարող կոալիցիայի կասկածներին, տեղեկացնում է AP-ը։
50 կանաց համար սերմնահեղուկի դոնոր դարձած բժշկին դատարանը մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել
19 Մարտի 2019 - 19:09
Նախկին բժիշկ, պտղաբերության մասնագետ Դոնալդ Քլայնը՝ ԱՄՆ Ինդիանա նահանգից, 1970-ականներից իր վեր իր սերմնահեղուկն է օգտագործել 48 այցելուներին բեղմնավորելու համար։
Նորզելանդացի հրաձիգը մզկիթների վրա հարձակումից առաջ Լեհաստան է այցելել
19 Մարտի 2019 - 18:40
Նորզելանդացի հրաձիգ Բրենթոն Տարանտը հարձակումից մի քանի ամիս առաջ Լեհաստան է այցելել։Այդ մասին տեղեկություն են տարածել երկրի հատուկ ծառայությունները՝ գրում է ren.tv-ն։
Իտալիայի իշխանություններն արգելել են միգրանտներ տեղափոխող հերթական նավի մուտքը
19 Մարտի 2019 - 18:35
Սիցիլիայի նեղուցում 49 փրկված միգրանտներ տեղափոխող հերթական նավը կանգնած է Լամպեդուզա կղզու առջև՝ չունենալով նավահանգիստ մտնելու համար Իտալիայի իշխանությունների թույլտվությունը:
Պոմպեոն կատակել է, թե Թրամփն իրեն ինչպես կհեռացնի
19 Մարտի 2019 - 18:27
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կատակել է՝ ասելով, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի իրեն հեռացնել, ապա այդ մասին կիմանա «Թվիթերից», հայտնում է ABC News-ը:
Ադրբեջանի ՊՍԾ-ն առաջնագծին մոտ նոր զորամաս է շահագործման հանձնել. razm.info
19 Մարտի 2019 - 18:21
Ղազախի շրջանում շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության՝ առաջնագծին մոտ տեղակայված նոր զորամաս: Այս մասին տեղեկացնում է razm.info–ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4589
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Bentley-ն 5 կոլեկցիոն Bentayga կթողարկի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր