Facebook   Twitter
 
Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների ավելի քան 2 տոկոսը

Սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների ավելի քան 2 տոկոսը

11 Հունվարի 2019 - 20:52
Հանրապետությունում 2019 թվականի հունվարի 10-ի դրությամբ սեզոնային գրիպի դեմ պատվաստվել է 6 ամսականից 5 տարեկան երեխաների 2.3%-ը, հղիների՝ 1.6%-ը, 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 1.1%-ը, քրոնիկ հիվանդների՝ 6.9%-ը, փակ կազմակերպություններում գտնվող անձանց և սպասարկող անձնակազմի՝ 60.6%-ը:
ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հավաստմամբ՝ բոլոր պոլիկլինիկաները և ամբուլատորիաները ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով: «Սուր շնչառական՝ հատկապես սեզոնային գրիպի վիրուսների համար թիրախ են հղիները, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, առողջական խնդիրներ ունեցող, 65 տարեկանից բարձր, փակ կազմակերպությունների (ծերանոցներ, մանկատներ, բանակ, բուժաշխատողներ և այլն ) անձինք: Հորդորում եմ այս խմբի ներկայացուցիչներին՝ դիմեք ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ՝ պատվաստումների համար: Անցանկալի բարդություններ կարող են առաջանալ հենց այս խմբերում»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա: Հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված 1233 քրեական գործ. ամփոփում
23 Ապրիլի 2019 - 12:41
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք». Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի քաղաքապետարանում
23 Ապրիլի 2019 - 12:40
Մենք չենք ուզում, որ Երեւանը դառնա աղբաքաղաք։
Խոշոր ավտովթար Երևանում. Հերացի թունելի սկզբնամասում բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն
23 Ապրիլի 2019 - 12:21
Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց, դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում, բախվել են Սարգիս Եղիազարյանի վարած Kia Forte մակնիշի 35 ZD 911 համարանիշի և Հարություն Վարդանյանի վարած Subaru Lexus V4 մակնիշի 35 QT 061 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16048
 
Լրահոս`