Facebook   Twitter
 
Վրաստանի նախագահն ապրելու է ֆրանսիական թոշակով

Վրաստանի նախագահն ապրելու է ֆրանսիական թոշակով

11 Հունվարի 2019 - 21:03
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կստեղծի մասնավոր հիմնադրամ, որին նա կփոխանցի իր աշխատավարձը: Այս մասին Զուրաբիշվիլին տեղեկացրել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «Новости- Грузия»–ն։
Զուրաբիշվիլու հիմնադրամը պետք է դառնա այլընտրանք նախագահի պահուստային ֆոնդին, որը վերացվել է 2019թ.–ին նախագահի վարչակազմի ֆինանսավորման կրճատումից հետո:

Ինքն անձամբ ապրելու է Ֆրանսիայի տրամադրած թոշակով: Չնայած այն հանգամանքին, որ 2018թ. օգոստոսից նա Ֆրանսիայի քաղաքացի չէ, 67-ամյա Զուրաբիշվիլին իրավունք ունի ստանալ կուտակված վճարները, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ում ավելի քան 30 տարվա աշխատանքի համար:

«Քանի որ նոր իրականության մեջ նախագահական հիմնադրամը վերացվել է, ես որոշեցի նոր ձեւ գտնել` բարեգործությանը մասնակցելու, նորարարությունների եւ նախաձեռնությունների խթանման համար: Ես կարեւոր եմ համարում մասնակցելն այս գործընթացին, եւ մենք դեռեւս իրավական տեսանկյունից ձեւ ենք փնտրում, որպեսզի իմ հովանու ներքո հիմնադրամ ստեղծենք՝ հասարակական անձանց աջակցությամբ, որտեղ ես կփոխանցեմ իմ աշխատավարձը, քանի որ արդեն ստանում եմ Ֆրանսիայում կուտակված կենսաթոշակս, եւ այն ինձ բավարարում է: Հուսով եմ, որ մյուսները կհետեւեն իմ օրինակին», - ասել է Զուրաբիշվիլին:

Զուրաբիշվիլին նշել է, որ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի, եւ թե ինչպես այն կֆինանսավորվի, կորոշի մեծամասնությունը:

Ամեն տարի պետական ​​բյուջեից նախագահական պահուստային հիմնադրամ էր փոխանցվում 5 միլիոն լարի (մոտ 1,9 միլիոն դոլար):

Այս ֆոնդից պետության ղեկավարը կրթաթոշակներ է հանձնել առանձնացող ուսանողներին, ֆինանսավորել է մարդու իրավունքների պաշտպանությանը, նորարարական եւ արտադրողական կարողությունների զարգացմաըն, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված միջոցառումներին, եւ այլն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տավուշի մարզի Կիրանց գյուղի խանութից ծխախոտ էին գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել էր
21 Հունվարի 2019 - 21:28
Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
Հայաստանը կարող է դառնալ մոդել. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում
21 Հունվարի 2019 - 21:22
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը խոսելով դեկտեմբերյան ընտրությունների մասին մասնավորապես ասել է՝
Արաս Օզբիլիսի վիճակագրությունն ու գնահատականը
21 Հունվարի 2019 - 21:20
Whoscored.com-ը ներկայացրել է «Վիլեմ Երկրորդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի վիճակագրությունը «Բրեդայի» դեմ Հոլանդիայի առաջնության 18-րդ տուրի խաղում:
Հայկական կոնյակը վայելել ծիրանով. Ալեքսիս Օհանյանը պատմել է իր նախաձեռնած ծրագրի մասին
21 Հունվարի 2019 - 21:18
Ամերիկահայ գործարար, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Forbes-ին պատմել է «Շախմատ» (Shakhmat) անունով կոնյակի արտադրություն իրականացնելու նախագծի մասին: Հարցազրույցում Ալեքսիս Օհանյանը հայտնել է, որ ցանկանում է հայկական կոնյակը դուրս բերել ամերիկյան շուկա:
Գերմանիան արտաքսել է ԵՄ երկրներում ռեկորդային թվով փախստականների
21 Հունվարի 2019 - 21:16
Գերմանական իշխանությունները 2018թ. նոյեմբեր-հունվար ամիսներին ավելի քան 8,6 հազար ապաստան հայցողների են արտաքսել ԵՄ այլ երկրներ: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է «Suddeutsche Zeitung» թերթը՝ վկայակոչելով Միգրացիայի եւ փախստականների դաշնային գերատեսչության (BAMF) պատասխանը՝ Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավորի Ուլի Իելիպկի համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Պարզվում է` գեղեցիկ սեռի սեքսուալության աստիճանի վրա մեծ ազդեցություն է թողնում արյան խումբը
21 Հունվարի 2019 - 21:14
Այսպես, արյան 1-ին խումբ ունեցող կանայք շատ կրքոտ են: Նրանք անկողնում չեն հոգնում և տղամարդուն էլ թույլ չեն տալիս հանգստանալ: Նման կանայք գիտեն՝ ինչն է ստիպում կարմրել ամաչկոտ տղամարդկանց: Մի կողմից էլ, նրանք ուժեղ կամքի տեր կանայք են, ովքեր ոչ ոքի թույլ չեն տալիս գայթակղել իրենց:
Ձերբակալվել են Երեւանում օրը ցերեկով մեքենան ջարդուխուրդ անող 5 քաղաքացիներ
21 Հունվարի 2019 - 21:13
Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած վճաբանության 5 մասնակիցները այսօր՝ հունվարի 21-ին ձերբակալվել են:
9 մթերք, որոնք բնական եղանակով մաքրում են անոթները
21 Հունվարի 2019 - 20:59
Անոթների վիճակի վատացումը կենսական կարևոր օրգանների արյան շրջանառության խաթարման պատճառ է հանդիսանում: Աթերոսկլերոզը պաթոլոգիկ վիճակ է, որի ժամանակ անոթների պատերին աթերոսկլերոտիկ խցանումներ են լինում, որոնք դժվարացնում են արյան հոսքը և խաթարում անոթային պատի էլաստիկությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14765
 
Լրահոս`