Facebook   Twitter
 
ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ

ԱԳ նախարարն ու Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային մի շարք խնդիրներ

11 Փետրվարի 2019 - 19:03
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կողմերը կարևորել են պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության նոր սուզանավը
17 Փետրվարի 2019 - 22:10
Իրանի նախագահ Հասան Ռոհանին կիրակի հանդիսավոր կերպով ներկայացրել է սեփական արտադրության Fateh նոր սուզանավը, որը համալրված է թևավոր հրթիռներով:
Amazon-ը 700 մլն դոլար է ներդրել էլեկտրական պիկապների արտադրության համար
17 Փետրվարի 2019 - 22:06
Ամերիկյան Amazon ընկերությունը 700 մլն դոլարի ներդրում է կատարել Rivian էլեկտրական պիկապների արտադրության գործում:
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
17 Փետրվարի 2019 - 19:52
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
Հռոմի Պապը հրավիրել է գագաթնաժողով եկեղեցում սեռական բնույթի հանցագործությունները քննարկելու համար
17 Փետրվարի 2019 - 18:28
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հրավիրել է գագաթնաժողով Վատիկանում, որի նպատակն է քննարկել սեռական բնույթի հանցագործություններն ու սկանդալները, որոնցում վերջին շրջանում ներգրավված էին Հռոմեական կաթոլիկ եկեղեցում բազմաթիվ հոգեւորականներ, հաղորդում է Associated Press-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9156
 
Լրահոս`