Facebook   Twitter
 
Եթե զինծառայողի մահվան դեպքը չհաղորդելն իսկապես անփութության հետևանք էր, ապա ՊՆ հաջորդ քայլը պետք է լինի առնվազն ծառայողական հետաքննություն իրականացնելը. Ա. Իշխանյան

Եթե զինծառայողի մահվան դեպքը չհաղորդելն իսկապես անփութության հետևանք էր, ապա ՊՆ հաջորդ քայլը պետք է լինի առնվազն ծառայողական հետաքննություն իրականացնելը. Ա. Իշխանյան

11 Փետրվարի 2019 - 20:33
Զոհի թաքցնելու հետ կապված երկու վարկած կարող եմ ունենալ. շատ կցանկանայի՝ առաջին վարկածը լիներ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով ամանորի գիշերը հրազենային վնասվածքից ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի մահվան դեպքը չհայտնելուն:

«Առաջին վարկածն այն է, որ չհաղորդելը անփութության հետևանք է եղել, և հույս ունեմ, որ այդպիսի անփութություն այլևս Պաշտպանության նախարարությունը չի անի: Երկրորդ վարկածը, որ ավելի շատ հասարակությանը անհանգստացնում է. դա թաքցվել է»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ ցանկացած այդպիսի բան թաքցնելն ինքնին շատ վտանգավոր է մի քանի տեսանկյուններից: «Եթե անվտանգությունից ելնելով է թաքցվում, ապա պետք է բացատրեն, թե ինչ է նշանակում անվտանգությունից ելնելով թաքցնել: Երկրորդը՝ Հայաստանն այնպիսի երկիր է, որ ցանկացած այդպիսի թաքցրած դեպք ի վերջո հայտնի է դառնում, և դա ավելի վատ է անդրադառնում, մասնավորապես, բանակի վարկանիշի վրա, և երրորդը` եթե թաքցնելը միտված է նրան, որ ներկայացվի, թե ներկայումս ավելի լավ վիճակ է, քան նախկինում, ապա դա նույնպես հետագայում բացահայտվելու դեպքում ավելի վատ կանդրադառնա այսօրվա իշխանության վարկանիշի վրա»,- ասաց նա և նշեց, որ եթե միտումնավոր է թաքցվել, ապա արդյոք սա նշանակում է, որ մենք վերադառնում ենք 90 ականներ, երբ նման բաները գաղտնի էին պահվում, և ընդհանուր վախի մթնոլորտ էր տարածված:

Իրավապաշտպանը նկատեց, որ վերջին տարիներին կարծես թե լուրջ խնդիրներ չէին առաջանում այդպիսի դեպքերը հաղորդելու առումով: «Այս դեպքն իսկապես անհանգստացնող էր, և հուսանք, որ սա իսկապես անփութության հետևանք էր»,-ասաց նա և նշեց, որ առայժմ պաշտոնական հաղորդագրությունը չի բավարարում իրեն:

«Եթե իսկապես անփութության հետևանք էր, ապա Պաշտպանության նախարարության հաջորդ քայլը պետք է լինի առնվազն ծառայողական հետաքննություն իրականացնելը՝ դեպքը թաքցնողների հետ կապված»,- ասաց նա:

Աղբյուրը՝ Tert.am
 
Նմանատիպ նորություններ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և Շալյապինը ինտիմ լուսանկար են հրապարակել լոգարանից
15 Փետրվարի 2019 - 23:47
Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան և երգիչ Պրոխոր Շալյապինը Սբ.Վալենտինի օրը միասին են նշել և ռոմանտիկ միջավայրում համատեղ սելֆի են արել: Նոր լուսանկարը երգիչը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Լեհաստանը Նեթանյահուից Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ պարզաբանումներ է պահանջել
15 Փետրվարի 2019 - 23:42
Վարշավան բավարարված չէ Հոլոքոստի թեմայով հրապարակման վերաբերյալ իսրայելի պարզաբանումներով, հայտնել է Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Շիմոն Շինկովսկի վել Սենկը:
Արսեն Թորոսյանի ելույթը Պոլսո պատրիարքարանում
15 Փետրվարի 2019 - 23:32
ՀՀ առողջաօահության նախարար Արսեն Թորոսյանը Պոլսո պատրիարքարանում հայ համայնքի ներկայացուցիչների առաջ ելույթ է ունեցել.
Բրիտանացին վիճակախաղում ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել
15 Փետրվարի 2019 - 23:21
Բրիտանացի Էնդրյու Սայմսը վիճակախաղում 1 միլիոն ֆունտ ստեռլինգ ջեք փոթ է շահել և հաջորդ օրը հայր դարձել, հաղորդում է The Sun-ը:
Երևանի Մանթաշյան փողոցում բախվել են Mercedes և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները
15 Փետրվարի 2019 - 23:12
Երևանում` Մանթաշյան փողոցում, փետրվարի 10-ին՝ ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, բախվել են Mercedes մակնիշի 93 AP 993 համարանիշի և Volkswagen մակնիշի 34 PM 824 համարանիշի ավտոմեքենաները:
2018 թվականին պաշտպանությանն ուղղված համաշխարհային ծախսերը հասել են 1.67 տրլն դոլարի
15 Փետրվարի 2019 - 23:06
2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի:
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ
15 Փետրվարի 2019 - 23:04
ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները փետրվարի 15-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է
15 Փետրվարի 2019 - 22:50
Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխարինվել է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15132
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
69-ամյա Ռիչարդ Գիրը բացահայտել է նորածին որդու անունը
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն