Facebook   Twitter
 
Կիևը մտադիր է ԱՊՀ շրջանակներում գործող ավելի քան 200 պայմանագիր խզել

Կիևը մտադիր է ԱՊՀ շրջանակներում գործող ավելի քան 200 պայմանագիր խզել

12 Փետրվարի 2019 - 22:10
Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Զելենկոն տեղեկացրել է, որ Կիևը դիտարկում է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում գործող 236 պայմանագիր՝ դրանց հնարավոր չեղարկման նպատակով:
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստվում է չեղարկել այնպիսի պայմանագրեր, որոնք ազդեցություն չեն ունենա ուկրաինացի քաղաքացիների և բիզնեսի շահերի վրա:

«Ներկայում ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերի հաշվառում է իրականացվում, դրանք 236-ն են, որոնք համապատասխան ստուգումների կարիք ունեն չեղարկվելու համար», - Gazeta.ru-ն մեջբերում է Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցչին:

Վերջինս ընդգծել է, որ պայմանագրերի չեղարկումը բավականին երկարատև գործընթաց է, որը պահանջում է տնտեսական, իրավարար և հումանիտար հետևանքների գնահատում և վերլուծություն:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները որոշում էին կայացրել ԱՊՀ շրջանակներում գործող երեք համաձայնագրից դուրս գալու մասին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ինդոնեզիայում ձայների հաշվարկի ժամանակ առնվազն 50 մարդ է մահացել
23 Ապրիլի 2019 - 10:38
Ինդոնեզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արիֆ Բուդիմանը հայտարարել է, որ առնվազն 54 մարդ է մահացել գերհոգնածությունից՝ ապրիլի 17-ին երկրում համընդհանուր ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ։
Ալժիրում 32 թեկնածու ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին
23 Ապրիլի 2019 - 10:32
Ավելի քան 30 թեկնածու Ալժիրում ցանկություն է հայտնել մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան ընթացիկ տարվա հուլիսի 4-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Algeria Press Service-ին։
Կիմ Չեն Ընի քույրը ՌԴ եւ ԿԺԴՀ առաջնորդների հանդիպման նախաշեմին ժամանել է Վլադիվոստոկ
23 Ապրիլի 2019 - 10:04
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, որը Կորեայի Աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի պետի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, երկուշաբթի Վլադիվոստոկ է ժամանել Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի առաջնորդների գագաթնաժողովի նախապատրաստման համար:
Նոտր Դամի հրդեհի ժամանակ 300 տոննա թունավոր մետաղ է հալվել
22 Ապրիլի 2019 - 23:40
Ֆրանսիացի բնապահպանները տաճարում ընդհանուր սանիտարական վերամշակում են պահանջում։
Ուտելիքը գարեջրով փոխարինած ամերիկացին դիմացել է 46 օր և սկսել մեծ արագությամբ նիհարել
22 Ապրիլի 2019 - 23:14
Ամերիկյան Նյութաուն քաղաքի բնակիչ Դելլ Հոլը Մեծ Պահքին կարողացել է 46 օր շարունակ ուտելիքի փոխարեն միայն գարեջուր խմել և նիհարել է 20 կգ։
Պորոշենկոյի աջակիցները Կիևի կենտրոնում հավաք են անցկացրել
22 Ապրիլի 2019 - 22:34
Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի աջակիցները մայրաքաղաք Կիևում՝ երկրի ղեկավարի վարչակազմի շենքի մոտ, հավաք են անցկացրել, հաղորդում է РИА Новости-ն:
«Իհարկե, վախենում եմ». Զելենսկիի կինը խոսել է Ուկրաինայի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին
22 Ապրիլի 2019 - 19:43
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի կինը՝ Ելենան, հարցազրույց է տվել BBC news Украина-ին, որում խոսել է երկրի առաջին տիկնոջ պարտականությունները ստանձնելու մասին:
ԱՄՆ-ի բնակիչը պատահաբար գտած լուսանկարի շնորհիվ բացահայտել է Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիքի պատմությունը
22 Ապրիլի 2019 - 17:45
Fresno Bee պարբերականը ներկայացրել է ամերիկահայ Մայքլ Ռեթիգի ուշագրավ պատմությունը. տղամարդն իր ընտանիքի կորսված պատմությունը բացահայտել է, երբ պատահաբար գտել է Արևմտյան Հայաստանից իր բարեկամների լուսանկարը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4723
 
Լրահոս`