Facebook   Twitter
 
Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում

12 Փետրվարի 2019 - 22:57
Այսօր՝ փետրվարի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:15-ի սահմաններում Սևան քաղաքի բնակիչ, 42-ամյա Հայկազ Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի 51 QQ 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան–Իջևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում Սևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտն, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 51-ամյա Էլիման Պապյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սևանի հիվանդանոց, սակայն վերջինը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը ձուկ գնելիս է եղել և Opel-ը վրաերթի է ենթարկել նրան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիպրոսում ձերբակալել են երկրի առաջին սերիական մարդասպանին
23 Ապրիլի 2019 - 14:27
Կիպրոսում, երեք մարդ սպանելու կասկածանքով, զինվոր է ձերբակալվել: Տղամարդուն երկրի առաջին սերիական մարդասպան են անվանում, գրում է Daily Mail-ը:
Իտալիայի Պադովա քաղաքում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
23 Ապրիլի 2019 - 14:26
Իտալիայի հյուսիսային Պադովա քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն, գրում է padovando.com-ը:
Բաբաջանյանի երաժշտության ներքո ԱԺ այգում բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի
23 Ապրիլի 2019 - 14:23
Ազգային ժողովի այգում այսօր՝ ապրիլի 23–ին, բացվեց հայ-ռուսական բարեկամության ծառուղի։
Քաղաքապետարանի ամբողջ անձնակազմը եռամսյակային պարգեւավճարներ կստանա, բացի քաղաքապետից. Մարության
23 Ապրիլի 2019 - 14:17
Լինելու են եռամսյակային պարգեւավճարներ ամբողջ անձնակազմի համար, բնականաբար, բացի քաղաքապետից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կատակով հաելելով. «եվ բացի ավագանուց»:
Հայաստանի կառավարությունը դեռեւս չի չեզոքացրել բացասական երեւույթները ներդրումների համար. փորձագետ
23 Ապրիլի 2019 - 13:50
Հայաստանի կառավարությունը դեռեւս չգիտի, թե ինչ խոչընդոտներ կան ներդրումների համար, ինչպես նվազեցնել դրանց աճի վրա բացասական ազդեցությունը։
Նախագահը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխությունները
23 Ապրիլի 2019 - 13:34
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Կապան-Քաջարան ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է. քարաթափման հետևանքները վերացվել են
23 Ապրիլի 2019 - 13:23
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են։
Հայուհին մահացել է Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ
23 Ապրիլի 2019 - 13:21
Nordwind Airlines ավիաընկերության Մոսկվա-Երեւան չվերթի ուղեւորներից մի կնոջ ինքնազգացողությունը թռիչքի ժամանակ վատթարացել է, օդանավն արտահերթ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի Պլատով օդանավակայանում:
«Հարցուպատասխանից էլ չեք փախնի». «Լույսի»-ի անդամը՝ Հայկ Մարությանին
23 Ապրիլի 2019 - 13:02
Հեռուստատեսային հաղորդման ժամանակ ես հարց բարձրացրեցի, թե ինչու 9 ձնամաքրող մեքենաները չգնվեցին կառավարության որոշմամբ, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հակադարձեց եւ խորհուրդ տվեց «գուգլել» եւ տեսնել, որ նման որոշում կա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16049
 
Լրահոս`