Facebook   Twitter
 
ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն, խոսքը աջ ղեկով մեքենաների ներմուծմանն է վերաբերվում

ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն, խոսքը աջ ղեկով մեքենաների ներմուծմանն է վերաբերվում

15 Մարտի 2019 - 18:42
ՀՀ կառավարության կողմից 21.02.2019թ. թիվ 129-Ա որոշմամբ հավանություն է տրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն էլ ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից:
Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ նախապես տեղյակ կպահվի հանրությանը:

Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նշված օրենքով հնարավորություն է տրվել մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերում առկա տեղեկատվության համաձայն՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն իրականացնել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը:

Հաշվի առնելով հանգամանքը, որ ներկայում ՀՀ սահմաններին, անցակետերի հրապարակներում կուտակվել են և դեռևս պարբերաբար ներմուծվում են բազմաթիվ աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվում է ներգրավվել լրացուցիչ աշխատակիցներ, ինչպես նաև տեխնիկական միջոցներ՝ տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողումը հնարավորինս սեղմ ժամկետներում ու անխափան իրականացնելու նպատակով:

Այնուամենայնիվ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպատակահարմար է համարում մաքսային ձևակերպումների իրականացման ժամանակ, օրենքի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում առաջնահերթություն տալ ՀՀ սահմանային անցակետերում տվյալ պահին գտնվող տրանսպորտային միջոցներին՝ հնարավորություն տալով թեթևացնել սահմանային անցակետերի համապատասխան պահպանման հրապարակները և խուսափել լրացուցիչ կուտակումներից:

ՊԵԿ-ը քաղաքացիներից և բոլոր շահագրգիռ անձանցից ակնկալում է փոխըմբռնում ու աջակցություն այս հարցում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Samsung-ը հայտնել է Galaxy S10 5G սմարթֆոնի թողարկման ամսաթիվն ու արժեքը
22 Մարտի 2019 - 22:26
Հարավկորեական Samsung ընկերության Galaxy S10 5G նորագույն սմարթֆոնը Հարավային Կորեայում վաճառքի կհանվի ապրիլի 5-ին: Այս մասին ասվում է SamMobile կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է. ինչ է խոսել Դավիթ Անանյանը ԲՀԿ-ի հետ
22 Մարտի 2019 - 22:25
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
22 Մարտի 2019 - 21:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
22 Մարտի 2019 - 21:55
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
22 Մարտի 2019 - 21:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։
89 տարեկան հասակում մահացել է նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը
22 Մարտի 2019 - 20:31
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներին առնչվող հարցեր (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:23
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16047
 
Լրահոս`