Facebook   Twitter
 
Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կրակել են ականանետից

Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կրակել են ականանետից

15 Մարտի 2019 - 19:06
Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 13-ին առավոտյան խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից։
Այս մասին ասաց Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ։ Կատարվածի հետևանքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն կրել»,- ասաց Սենոր Հասրաթյանը։

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը կփոխհատուցի նաեւ 2008-2014 թվականներին տեղի ունեցած դեպքերը
22 Մարտի 2019 - 17:00
Մարտի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2019թ. անդրանիկ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ինչո՞ւ բանակային ճտքավոր նոր կոշիկների զանգվածային արտադրություն չսկսվեց. պարզաբանումներ
22 Մարտի 2019 - 16:27
Այս փուլում Հայաստանի Զինված ուժերը բանակային նոր ճտքավոր կոշիկներ են ստանում։ Այս մասին մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին, որը հետաքրքրվել էր, թե ինչու այդ կոշիկները պաշտպանության նախարարության ներքին կարգադրությամբ զանգվածային արտադրության մեջ չեն մտել։

ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանն այցելել է զորամասեր
21 Մարտի 2019 - 17:38
Մարտի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շրջայցով եղել է 1-ին զորամիավորման մի շարք զորամասերում։
Որոշ դեպքերում հարազատ եղբայրները չեն կարող ծառայել նույն վայրում․ նոր օրինագիծ ընդունվեց
21 Մարտի 2019 - 16:02
Պաշտպանության նախարարությունը կառավարություն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով կարգավորումներ են տրվում զինվորական ծառայության կազմակերպման հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերում է եղբայրների՝ նույն զորամասում ծառայելու սահմանափակումներին։
Փետրվարին հակառակորդի կրակից զինծառայող է վիրավորվել. razm.info
20 Մարտի 2019 - 10:14
Ռազմինֆոյի հարցմանը ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ փետրվարի 18-ին հակառակորդի կողմից վիրավորվել է հայկական բանակի ժամկետային զինծառայող։
ՊՆ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակների մասնակցությամբ քննարկվել են կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման հարցեր
19 Մարտի 2019 - 15:31
Մարտի 18-ին ԿԽՄԿ-ի պատվիրակները՝ Քրիստոֆ Դեշարի գլխավորությամբ, այցելել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
18 Մարտի 2019 - 19:21
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
«Մեզ հետաքրքրող չի». Արծրուն Հովհաննիսյանը՝ Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու մասին
18 Մարտի 2019 - 14:55
Վրաստանում ընթացող NATO-Georgia Exercise 2019 բազմազգ զորավարժությունները մեր մարտական պատրաստության հետ առնչություն չունեն, մեզ հետաքրքրող զորավարժություն չի։
Արցախում ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել
16 Մարտի 2019 - 20:31
Մարտի 16-ին, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի նախագահությամբ անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված սպառազինության և տեխնիկայի վիճակին և ոլորտի աշխատանքների կազմակերպման հետագա բարելավման ուղիներին: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 246
 
Լրահոս`