Facebook   Twitter
 
Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները (Լուսանկարներ)

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները (Լուսանկարներ)

15 Մարտի 2019 - 19:26
Ամերիաբանկը, կարևորելով աշխատակազմի ու կորպորատիվ մշակույթի դերը հաջողության և շուկայում առաջատարի դիրքի պահպանման գործում, ձգտում է որպես գործատու իր աշխատակիցների համար ապահովել լավագույն պայմանները:
Բանկի կարևորագույն ուղենիշներից է առանձնահատուկ կորպորատիվ մշակույթով աչքի ընկնող թիմի ձևավորումը և վերջինիս համար պրոֆեսիոնալ աճի և կյանքի որակի բարելավման համար լավագույն պայմանների ստեղծումը:

Մշտապես ընդլայնելով գործունեության շրջանակները և բարելավելով մատուցվող ծառայությունների որակը՝ Բանկը սոցիալական պատասխանատվության տեսանկյունից կարևորում է նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը: 2007-2018թթ. Բանկի անձնակազմը դինամիկ աճում է: Շուրջ 300 նոր աշխատակցով թիմը համալրվել է 2018թ: Այժմ Բանկի աշխատակիցների թիվը հասնում է շուրջ 950-ի:

Բանկի աշխատակիցների ցանկը ըստ տարիների.

2007թ. - 70 աշխատակից

2008թ. - 163 աշխատակից

2009թ. - 226 աշխատակից

2010թ. - 326 աշխատակից

2011թ. - 416 աշխատակից

2012թ. - 517 աշխատակից

2013թ. - 560 աշխատակից

2014թ. - 612 աշխատակից

2015թ. - 581 աշխատակից

2016թ. - 621 աշխատակից

2017թ. - 695 աշխատակից

2018թ. - 891 աշխատակից:

Մշտապես կարևորելով երիտասարդների ներգրավումը թիմ՝ Ամերիաբանկը 2008թ-ից արդյունավետ համագործակցում է Հայաստանի և օտարերկրյա լավագույն թիրախային ԲՈՒՀ-երի հետ՝ մասնագիտական պրակտիկայի և աշխատանքի հնարավորություններ ընձեռելով նաև սփյուռքահայ ուսանողների ու երիտասարդ մասնագետների համար:

Բանկն արդեն իսկ իրականացրել է 10 «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում ներգրավել է ավելի քան 200 աշխատակից: 2018թ., մասնավորապես, իրականացվել է երկու «Ամերիա Սերունդ» ծրագիր, որոնց արդյունքում 57 երիտասարդ մասնագետ է միացել Բանկի թիմին:

Իսկ 2019թ-ին պլանավորված է 3 ծրագրի իրականացում: Ծրագիրն իր տեսակի մեջ եզակի հնարավորություն է 20-27 տարեկան երիտասարդների համար` ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի և բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և իրենց աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:

Ամերիա Սերունդ ծրագրով ընդունված աշխատակիցների քանակ.

Ամերիա Սերունդ 9 - 25

Ամերիա Սերունդ 8 - 27

Ամերիա Սերունդ 7 - 30

Ամերիա Սերունդ 6 - 28

Ամերիա Սերունդ 5 - 24

Ամերիա Սերունդ 4 - 16

Ամերիա Սերունդ 3 - 18

Ամերիա Սերունդ 2 - 17

Ամերիա Սերունդ 1 - 26

Ամերիաբանկի համար առանցքային նշանակություն ունի հայրենադարձությունը: Խրախուսելով տաղանդավոր հայ մասնագետների վերադարձը Հայաստան՝ Բանկն ակտիվորեն համագործակցում է զանազան հիմնադրամների հետ և պրակտիկայի ու աշխատանքի հնարավորություն ստեղծում նրանց համար: Միաժամանակ, Սփյուռքից մասնագետներ ներգրավելու շնորհիվ Հայաստան է բերվում միջազգային փորձը և գիտելիքը, որոնց արդյունավետ կիրառումը հավելյալ արժեք է ստեղծում երկրի տնտեսության համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
22 Մարտի 2019 - 21:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
22 Մարտի 2019 - 21:55
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
22 Մարտի 2019 - 21:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։
89 տարեկան հասակում մահացել է նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը
22 Մարտի 2019 - 20:31
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներին առնչվող հարցեր (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:23
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
Ֆեդերեր․ Մտադիր չեմ ավարտել կարիերաս
22 Մարտի 2019 - 20:06
Աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
ԿԳՆ նախկին նախարարի վարորդի անվամբ փոխանցվել է շուրջ 9 մլն դրամ, հարուցվել է քրգործ. Ոստիկանություն (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:04
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ գլխավոր դատախազությունից և ԱԱԾ-ից յուրացման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16046
 
Լրահոս`