Facebook   Twitter
 
Տաք հետքերով հայտնաբերեցին Վաղարշապատում կոնյակագործին առանձնակի դաժանությամբ սպանողներին

Տաք հետքերով հայտնաբերեցին Վաղարշապատում կոնյակագործին առանձնակի դաժանությամբ սպանողներին

15 Ապրիլի 2019 - 16:18
Այսօր՝ ապրիլի 15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանի, վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանի), ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախության բաժնի ծառայողները (վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Սամվել Խմելյանի, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի և նույն վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ, Արմավիրի մարզի դատախազության աշխատակիցների հետ մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում տաք հետքերով բացահայտել են ապրիլի 13-ին Էջմիածնում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանությամբ զուգորդված ավազակային հարձակում կատարողներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները կմեկնեին Տավուշի մարզ՝ Բագրատաշենի անցակետ, Տավուշի մարզի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ ստեղծվում է օպերատիվ-հետախուզական խումբ, և Տավուշի մարզի ոստիկանները դարանակալում են անցակետի մոտ ու արդեն ժամանած Արմավիրի մարզի ոստիկանների ու քննիչների հետ Հայաստանի սահմանը լքելիս բռնել և վնասազերծել են Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ղազար Մնացականյանին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Մարիետա Խաչատրյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հանցագործությունը բացահատելու համար ոստիկաններն ու քննիչները սակայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել, մինչդեռ սպանության օրը սշանվածի շենքի բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Ճիշտն ասած՝ հույս չունենք, որ սպանությունը կբացահայտվի»։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 13-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում Lexus մակնիշի տրանզիտ 8800 GL համարանիշի ավտոմեքենան Դիլիջանի 3-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր, մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել 4-րդ ոլորանի սկզբնամասում՝ բախվելով ծառին:

Օպերատիվորեն ժամանել էին Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատն ու ճանապարհային ոստիկանության 2–րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի վայրից 2 հոգի, որոնց տվյալները նախաքննության շահերից ելնելով չէինք հրապարակել, տեղափոխվել էին Դիլիջան բժշկական կենտրոն: Տեղում Կ. Աբազյանը կարողացել էր պարզել, որ Lexus-ի վրա տեղադրված տրանզիտ համարանիշները կեղծ էին ու իրական համարանիշները 15 DD 999-ն էր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի տիրոջը ժամեր առաջ առանձնակի դաժանությամբ սպանված հայտնաբերել էին Վաղարշապատի ոստիկանները Էջմիածին քաղաքի՝ իր բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ եթե դասակի հրամանատարը ճիշտ չկողմնորոշեր ու Դիլիջանի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին վիրավորներին չբռնեին, ապա նրանք, ովքեր ավտոմեքենայից դուրս էին եկել իրենց ուժերով, հնարավոր է՝ դեպքի վայրից հեռանային ու իրավապահները կանգնեին փաստի առաջ, բայց այդ դեպքում ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները ոչ միայն օպերատիվ էին գործել, այլ նաև արդեն ժամանած Դիլիջանի ոստիկանության բաժնի ծառայողների հետ հսկողության տակ էին վերցրել վիրավորներին:

Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ Դիլիջանի ոստիկանապետ Բադիրյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Դիլիջան էին ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները՝ վարչության պետի 1-ին տեղակալ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված Lexus-ի մոտ հայտնաբերվել են նաև իրական համարանիշները և կային կասկածներ, որ նշված ավտոմեքենայում էին եղել սպանություն կատարողներն ու օժանդակողները:

Սպանության կասկածանքով ձերբակալված 48-ամյա Ղազար Մնացականյանն է
 
Նմանատիպ նորություններ
Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
26 Ապրիլի 2019 - 09:29
Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
26 Ապրիլի 2019 - 09:05
ԽՈՅԵՐ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
Սալմա Հայեկը գրավիչ սելֆիով ցույց է տվել «գաղտնի դաջվածքը»
25 Ապրիլի 2019 - 23:17
Դերասանուհի Սալմա Հայեկը երկրպագուների հետ կիսվել է լուսանկարով, որը փոքր-ինչ պատկերացում է տալիս «Մարդասպանի կնոջ թիկնապահը» նոր ֆիլմում իր կերտած կերպարի մասին:
Արդյո՞ք բջջային հեռախոսները կարող են առաջ բերել ուղեղի քաղցկեղ. նոր գիտական տվյալներ
25 Ապրիլի 2019 - 23:13
Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ առաջացնել։ Այս հարցը արդեն երկար տարիներ հուզում է ոչ միայն սպառողներին, այլեւ գիտնականներին:
Քրիստինա Եղոյանի գրավիչ լուսանկարը
25 Ապրիլի 2019 - 23:04
Երգչուհի, «Ֆուլ Հաուս» սիթքոմից եւ «Դեպի երազանք» հեռուստասերիալից հայտնի դերասանուհի Քրիստինա Եղոյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացրել է գրավիչ կերպարում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16083
 
Լրահոս`