Facebook   Twitter
 
Վրացի ամուսինները Հայաստանում երկու քաղաքացու են սպանել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

Վրացի ամուսինները Հայաստանում երկու քաղաքացու են սպանել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

15 Ապրիլի 2019 - 16:41
Սևանի թերակղզում 26-ամյա երիտասարդի սպանության գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև 71-ամյա կնոջ սպանությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Մասնավորապես Գեղարքունիքի մարզում 2018թ. մայիսի 31-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նույն անձանց կողմից առերևույթ կատարված մեկ այլ սպանություն ևս:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 26-ամյա երիտասարդի սպանությունը: Երկու անձի մեղադրանքներ էին առաջադրվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ով հայտնաբերվել է:

Հիշեցնենք, որ 26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել էր 2018թ. մայիսի 31-ին՝ Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Նախաքննությամբ պարզվել էին 26-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ:

Մասնավորապես՝ 26-ամյա երիտասարդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ էր, դեպքի օրն իր «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը՝ նրանց փոխադրելով Սևան:

Պարզվել է, որ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել, վիճաբանել երիտասարդ վարորդի հետ, որի ժամանակ էլ նրա գլխին քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ: Այնուհետև հիշյալ անձինք վերցրել են 26-ամյա վարորդի հեռախոսը, մատից հանել ադամանդե քարով ոսկյա մատանին, որը հետագայում վաճառել են Երևանի առևտրի կենտրոններից մեկում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև, որ վրացի ամուսինները 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Վրաստանից ապօրինի են մուտք գործել ՀՀ տարածք՝ նախնական համաձայնությամբ առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պահպանվող պետական սահմանի անցակետերը:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցության և կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև վրացի ամուսինների կողմից կատարված մեկ այլ առանձնապես ծանր հանցագործություն:

Այսպես՝ դեռևս 2018 թվականի հունվարի 15-ին` ժամը 00:00-ի սահմաններում, բնակարանում՝ անկողնում պառկած վիճակում, հայտնաբերվել էր Երևան քաղաքի բնակչուհի, միայնակ բնակվող, 1947թ. ծնված Անահիտ Ալեքսանյանի դին: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ կինը դարձել է սպանության զոհ:

Մասնավորապես՝ նախնական քննության տվյալներով՝ վրացի ամուսինները Հայաստանում բնակվող իրենց ծանոթի միջոցով ծանոթացել են Անահիտ Ալեքսանյանի հետ:

Տեղեկանալով, որ 71-ամյա կինը 2.000 ԱՄՆ դոլար խնայած գումար, ինչպես նաև՝ ոսկյա և արծաթյա զարդեր ունի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ծրագրել են հափշտակել դրանք:

2018 թվականի հունվարի 13-ին Անահիտ Ալեքսանյանը վրացի ամուսիններին հրավիրել է իր բնակարան, հյուրասիրել նրանց, միասին օգտագործել են ոգելից խմիչք, որից հետո շահադիտական դրդումներով, զուգորդված ավազակությամբ, ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, 71-ամյա կնոջը խեղդել են:

Տպավորություն ստեղծելու համար, թե, իբր, նա անկողնում պառկած հանկարծամահ է եղել, հանել են նրա հագին եղած հագուստները, նրան պառկեցրել են անկողնում, հագուստը խնամքով դասավորել՝ հետքեր չթողնելու նպատակով օգտագործելով ձեռնոցներ:

Նախաքննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարեց կնոջ բնակարանից հափշտակել են ընդհանուր 1 891 000 ՀՀ դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև՝ այլ իրեր:

Որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը համատեղ շարունակելու վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ամուսիններին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (2 դրվագ) և 329-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Երրորդ անձին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքերի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գարեգին Բ-ն մեկնել է Իտալիա՝ մասնակցելու «Կրոնների փառատոնին»
26 Ապրիլի 2019 - 09:56
Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը:
«Այդ ֆանտաստիկան ՀՀ-ում իրականություն է». Փաշինյանը պարզաբանեց 50 հազար աշխատատեղ ստեղծվելու մասին իր հայտարարությունը
26 Ապրիլի 2019 - 09:50
Քիչ առաջ Facebook-ի իր էջի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր այն հայտարարություններին, թե հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է ավելի քան 50.000 աշխատատեղ:
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 5 մարզերում
26 Ապրիլի 2019 - 09:49
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 26-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Նորատուսի մոտ ավտոմեքենա է շրջվել
26 Ապրիլի 2019 - 09:29
Ապրիլի 26-ին, ժամը 02։50-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 26-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
26 Ապրիլի 2019 - 09:05
ԽՈՅԵՐ
Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
26 Ապրիլի 2019 - 00:00
«Զինանոց-2019» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Շրի Լանկայում պայթյունների զոհերի թիվը ավելի քան 100-ով քիչ է նախկինում հայտարարվածից․ ԶԼՄ-ներ
25 Ապրիլի 2019 - 23:49
Շրի Լանկայի իշխանությունները կրկին վերահաշվարկել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների շարքի զոհերի թիվը՝ հայտնում է Reuters-ը։
«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել․ Ստյոպան խոստավանել է
25 Ապրիլի 2019 - 23:44
Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի:
30-ամյա Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած
25 Ապրիլի 2019 - 23:37
Ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում ապրող 30-ամյա Արմենուհի Այդինյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16083
 
Լրահոս`