Facebook   Twitter
 
Հայաստանցի դիմորդները կարող են անվճար կրթություն ստանալ ՌԴ լավագույն բուհերում «ատոմային էներգետիկայի» մասնագիտացումներով

Հայաստանցի դիմորդները կարող են անվճար կրթություն ստանալ ՌԴ լավագույն բուհերում «ատոմային էներգետիկայի» մասնագիտացումներով

14 Մարտի 2018 - 13:33
Ռուսական բուհերում ատոմային էներգետիկայի ոլորտում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող Հայաստանի դիմորդների ու շրջանավարտների շրջանում ընտրություն կանցկացվի մարտի 21-23-ին:
Ինչպես տեղեկացրին «Ռոսատոմ» ընկերությունից, բակալավրիատի, միջին մասնագիտական և մագիստրատուրայի ուղղություններով դիմորդների հետ հարցազրույցները կկայանան մարտի 21-22-ին «Կրթություն-XXI դար» միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որի պաշտոնական բացումը կկայանա մարտի 21-ին` ժամը 10:00-ին, Կառավարության տանը` Մելիք Ադամյան, 1 հասցեում:

Ատոմային էներգետիկայի ուղղությամբ ռուսական բուհերում անվճար կրթություն ստանալու հնարավորություն ամեն տարի տրվում է այն երկրների քաղաքացիներին, որտեղ «Ռոսատոմը» ակտիվ գործունեություն է ծավալում, հետևաբար, բարձր որակավորված մասնագետների կարիք կարող է ունենալ:

Նշված քվոտայով ռուսական բուհերի ուսանող դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում, լրացնել հայտ, տրամադրել ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր ու նշել ցանկալի կրթական հաստատությունը «Ռուսատոմի» կողմից ներկայացված ցանկից: Դիմորդն ըստ առաջնահերթության կարող է նշել մինչ վեց բուհ:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Միլանի նորաձեւության շաբաթ. Երեք կուրծք ունեցող մոդելները ցնցել են բոլորին (Լուսանկարներ)
24 Սեպտեմբերի 2018 - 23:17
Միլանի նորաձեւության շաբաթն ավարտված է, իսկ նորաձեւությամբ տարված խավի հայացքն ուղղված է դեպի Փարիզ, սակայն անդրադառնանք Միլանի նորաձեւության շաբաթի ամփոփիչ՝ GCDS բրենդի ցուցադրությանը:
Ոստիկանությունը հաստատել է Վահան Բաբայանի հայտարարությունը. Ցուցակում մահացած մարդու անուն են հայտնաբերել
24 Սեպտեմբերի 2018 - 22:53
Ոստիկանությունը հաստատել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հայտարարությունը՝ ցուցակներում մահացած մարդու անուն հայտնաբերելու մասին։
Արցախը կարևորում է տնտեսության բոլոր ճյուղերի փոխկապակցված և կայուն զարգացումը. ԱՀ պետնախարարը՝ հայաստանցի գործարարներին
24 Սեպտեմբերի 2018 - 22:52
Արցախի կառավարության նպատակն է տեսնել տնտեսական աճի արտացոլումը նաև բնակչության լայն զանգվածների բարեկեցության մեջ: Այս մասին հայաստանցի գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին
24 Սեպտեմբերի 2018 - 22:48
Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Տարօրինակ է բիզնեսի ներկայացուցիչների ներգրավումը նախարարության խորհրդատուների աշխատանքում
24 Սեպտեմբերի 2018 - 22:32
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետների ինստիտուտն արմատապես փոխվեց, ինչի մասին նախորդիվ պարբերաբար հայտարարում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13399
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն