Facebook   Twitter
 
Հայաստանում սպառողների իրավունքները ոչ մի ոլորտում պաշտպանված չեն

Հայաստանում սպառողների իրավունքները ոչ մի ոլորտում պաշտպանված չեն

14 Մարտի 2018 - 13:45
Մարտի 15-ին սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության միջազգային օրն է:
«Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը օրվան ընդառաջ ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում սպառողների իրավունքների պաշտպանությունը երաշխավորված չէ: Ըստ բանախոսի, իրենց կազմակերպությունը մի շարք հետազոտություններ է իրականացրել, ըստ որոնց ինքը Աթոյանը վստահ կարող է ասել, որ ցանկացած իրավիճակում հայ սպառողի իրավունքները ենթարկվում են ոտնահարման:

Նախ ինչ է նշանակում սպառող: Մեր ազգաբնակչության մոտ տպավորություն է, որ սպառողը միայն սնունդ ձեռք բերողն է: Սակայն սպառողը դա ցանկացած տեսակի ապրանքներ գնողն է, ծառայություններից և աշխատանքներից օգտվողը: Եթե ոստիկանը ճանապարհին կանգնեցրել է մեքենայի վարորդին և փաստաթղթային զննության է ենթարկում, այս պարագայում քաղաքացին ևս սպառող է:

Ըստ բանախոսի՝ խայտառակ իրավիճակ է վարչաիրավական հարաբերությունների ծագող գործերի վարույթում՝ որպես սպառողների իրավունքների խախտման դեպքեր: Օրինակ, անձը բաց է թողել վարչական բողոք ներկայացնելու ժամկետը, օրենքով նախատեսված կարգով միջնորդություն է կատարում, որ իր բաց թողնված ժամկետը համարվի հարգելի, սակայն նրա ժամկետի բացթողումը հաշվարկում են ոչ թե իրական բաց թողնելու պահից սկսած, այլ այն պահից, երբ վերջանում է բողոքարկման երկամսյա ժամկետը: Այսինքն՝ հանգիստ ձևով, առանց վատ զգալու, վարչական դատարանը վերցրել և ժամկետը նշել է այն, որը իրեն ձեռնտու է, որպեսզի գործը չգնա նոր վարույթ:

Բանախոսի խոսքով՝ նույն աղետալի վիճակն է, եթե ոչ ավելի ծանր ու վատ, նաև Երևանի քաղաքապետարանի հետ առնչություն ունեցող սպառողների իրավունքների ոտնահարման դեպքում: «Ցավակցում եմ այն սպառողներին, ովքեր գործ ունեն քաղաքապետարանի հետ: Բառիս բուն իմաստով այնտեղ բացահայտորեն խախտվում են վարչական վարույթի ընթացքում գործի վերաբերյալ կատարված քննության կարգը: Ամեն մի գործով 4-5 հոդվածներ ճմռթվում և շպրտվում են աղբարկղը»,- ասաց բանախոսը:

Ըստ Աթոյանի՝ ծանր վիճակ է այդ առումով նաև ԴԱՀԿ-ում: Օրինակ, կալանք է դրվում անհատ ձեռնարկատիրոջ միակ տրանսպորտային միջոցի վրա, որը նրա տնտեսական գործունեությունը սպասարկող միջոց է հանդիսանում, ավելին, հայտարարում է հետախուզում տվյալ տրանսպորտային միջոցի համար: Ըստ բանախոսի՝ սա հիշեցնում է «Տերն ու ծառան» պատմվածքը, որտեղ տերն ասում է՝«Գնա մի գառ մորթի», ծառան հարցնում է՝ «Որը մորթեմ», ասում է՝ «Որը կպատահի»: Այսպես օրինակ, ԴԱՀԿ-ն 100 հազարի համար նախ այդ գումարի չափով տնտեսվարողի դրամական միջոցները սառեցնում է, հետո էլ արգելանք դնում տրանսպորտային միջոցի վրա:

Բանախոսը հարցնում է՝ ինչու է ԴԱՀԿ ծառայությունը շահագրգռված, որ պարտապանի բոլոր տեսակի գույքի վրա արգելանք դրվի, որովհետև ամեն մի արգելանք դրված գույքի վրայից այդ արգելանքը հանելու ծառայությունը դառնում է ապրանք՝ ենթակա վաճառքի: Ըստ բանախոսի՝ այս ամենը կոռուպցիոն նորանոր ռիսկեր է ծնում:

Անուշ Կրկյաշարյան

 
Նմանատիպ նորություններ
Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից. Դատախազություն
25 Սեպտեմբերի 2018 - 20:48
Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Ումութ Ալի Օզմենի խափանման միջոց կալանավորումը փոխվել է: Նա ազատ է արձակվել կալանքից:
Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
25 Սեպտեմբերի 2018 - 20:43
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 25-ին նախ մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի անունից` ի պատիվ հյուրընկալվող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը հաղթեց Ղազախստանին
25 Սեպտեմբերի 2018 - 20:39
Երեկ Բաթումիում մեկնարկել է շախմատի համաշխարհային օլիմպիադան:
ՀՔԾ-ն մեղադրանք առաջադրեց Լևոն Երանոսյանին. նա հրաժարվել է ցուցմունք տալուց
25 Սեպտեմբերի 2018 - 20:31
Քիչ առաջ պարզ դարձավ որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին՝ քր. Օր. 309 հոդվածի երկրորդ և երրորդ մասերով:
Իվան Ուրգանտը առաջին անգամ ցույց է տվել իր փոքր դստերը (Լուսանկար)
25 Սեպտեմբերի 2018 - 20:15
Հեռուստահաղորդավար, հումորիստ Իվան Ուրգանտը, ինչպես հայտնի է չի սիրում իր անձնականը հրապարակայնացնել:
Վերահաշվարկվել են թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները
25 Սեպտեմբերի 2018 - 20:00
2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 11։00-ն:
Սեպտեմբերի 23-ին երևանցին ընտրություն չարեց, այլ վստահության հանրաքվե, բայց այլևս չկա հեղափոխությունը պաշտպանելու կարիք, այն պաշտպանված է. Է. Մարուքյան
25 Սեպտեմբերի 2018 - 19:55
Կառավարությունը պետք է բանակցություններին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնի Ազգային ժողովը ցրելու իր տարբերակները, իսկ նրանք էլ՝ ձևակերպեն փաստաթուղթ, որում ձևակերպված կլինեն նաև երաշխիքները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13409
 
Լրահոս`