Facebook   Twitter
 
Հանրային խորհրդում քննարկել են «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը

Հանրային խորհրդում քննարկել են «Արմենիկումի» հետագա ճակատագրի հարցը

14 Մարտի 2018 - 13:53
Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ս.թ. մարտի 13-ին քննարկել են «Արմենիկում» կլինիկական կենտրոնի հետագա ճակատագրի, «Արմենիկում» դեղամիջոցի հեռանկարների և ՀՀ առողջապահության նախարարության կողմից կենտրոնին տրվող պետական ֆինանսավորման դադարեցման և կենտրոնի հնարավոր փակման հարցերը:
Քննարկմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ առողջապահական և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հայրապետ Գալստյանը, «Արմենիկում»-ի գլխավոր տնօրեն Լևոն Գևորգյանը և կենտրոնի մի խումբ աշխատակիցներ, ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի պրոֆեսոր Հրաչյա Հովհաննիսյանը, Ս. Աստվածամայր բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի այրվածքների բաժնի վարիչ Կարինե Բաբայանը, ուռուցքաբան, իմունաբան, բ.գ. դոկտոր Զառա Տեր-Պողոսյանը:

Հանրային խորհրդի նախագահն առաջարկել է քննարկել «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետության և կլինիկական կենտրոնը պահելու անհրաժեշտության հարցերը՝ անկախ նախարարության որոշման հիմնավորումներից:

«Արմենիկումի» կլինիկական ծառայությունների ղեկավար Վիոլետա Սարգսյանը ներկայացրել է կենտրոնի ծառայությունները՝ նշելով, որ այս տարիների ընթացքում «Արմենիկում» դեղամիջոցի արդյունավետությունը զգացվել է ոչ միայն ՄԻԱՎ վարակակիրների կյանքի որակը փոխելու, հիվանդության հետևանքները մեղմելու, այլև իմունային անբավարարությամբ ուղեկցվող մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Բացի այդ, դեղամիջոցի դրական ազդեցությունը զգալի է համակարգային կարմիր գայլախտի, վիրուսային հեպատիտ «C»-ի, հետճառագայթային այրվածքներից առաջացած վերքերի և պառկելախոցերի բուժման ժամանակ:

Հայրապետ Գալստյանը նշել է, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում համապատասխան փորձարկումների արդյունքում հաստատվել է «Արմենիկում» քսուկի դրական ազդեցությունը օնկոլոգիական վիրահատություններից հետո բորբոքումների և վերքերի արագ ապաքինման գործում: ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչը նույնպես հավաստել է քսուկի արդյունավետությունը, մասնավորապես նա օրինակներ է բերել շաքարային դիաբետ հիվանդության ժամանակ քսուկի միջոցով վերջույթների անդամահատումը կանխելու դեպքերի վերաբերյալ: Այրվածքաբան Կարինե Բաբայանը ներկայացրել է իրենց հիվանդանոցում կատարված փորձարկումների դրական արդյունքները:

«Արմենիկումի» տնօրենը ներկաներին հայտնել է, որ «Արմենիկում» դեղամիջոցը պաշտոնապես գրանցված է նաև Ռուսաստանի Դաշնությունում և տեղեկացրել է այնտեղ կատարված վերջին փորձարկումների արդյունքների մասին, ըստ որոնց «Արմենիկում» քսուկը դրական ազդեցություն է գործել արգանդի վզիկի նախաքաղցկեղային ախտանիշների ժամանակ: Լևոն Գևորգյանի խոսքով՝ դեղամիջոցի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նաև Н1N1 (խոզի գրիպ) վիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների կյանքը:

Ներկաները տարակուսանք են հայտնել հիվանդանոցի հնարավոր փակման վերաբերյալ՝ նշելով, որ, ընդհակառակը, անհրաժեշտ է պետական աջակցությամբ դեղամիջոցն առավել կիրառելի դարձնել:

Քննարկվել է նաև կլինիկայի փակման դեպքում այլ բուժհաստատությունում դեղամիջոցի պատրաստման և հետագա գործունեության շարունակման հարցը, սակայն ներկաները փաստել են, որ «Արմենիկումի» գործունեությունն առանձնահատուկ է հիվանդության տեսակի, հիվանդների խոցելիության, դեղամիջոցի նոր փորձարկումների անհրաժեշտության և այլ հանգամանքների պատճառով, ուստի առավել նպատակահարմար է, որ այն շարունակի գործել առանձին կլինիկական հիվանդանոցի կարգավիճակում:

«Արմենիկումի» տնօրենը նաև նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որևէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է:

ՀՀ առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի խոսքով՝ նախարարությունը ստեղծել է հանձնաժողով, որը պետք է քննարկի «Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեության հարցը: Միաժամանակ նա հայտնել է, որ իրավասու չէ մեկնաբանել նախարարության որոշման դրդապատճառները: Այնուամենայնիվ, ներկաները խնդիրը դիտարկել են առողջապահական ոլորտում օպտիմալացման ծրագրի իրականացման համատեքստում, ինչը տվյալ պարագայում արդարացված չէ:

Հանրային խորհուրդը քննարկման արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ տեղեկանք կներկայացնի ՀՀ նախագահին ու վարչապետին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱՄՆ-ում հրազենից զոհվածների թիվը հասել է առնվազն 50-ի
19 Դեկտեմբերի 2018 - 12:07
ԱՄՆ-ում հրազենի օգտագործման հետեւանքով զոհվածների թիվը 2017 թվականին առավելագույնն է վերջին հինգ տասնամյակում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով New York Times-ը:
Քիմ Քարդաշյանը նոր ֆոտոշարքում հետեւել է դստեր ցուցումներին
19 Դեկտեմբերի 2018 - 11:55
Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի ավագ դուստրը՝ 5-ամյա Նորթը, հետաքրքրված է նկարահանումներով, ընդ որում, պատրաստ է ղեկավարել դրանք։
Պաշտպանի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողը վիրահատվել և վերականգնողական արձակուրդ է ստացել
19 Դեկտեմբերի 2018 - 11:48
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին զորամաս կատարած այցի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը տեղեկացրել է, որ ունի քթի միջնապատի հետ կապված առողջական խնդիր:
Beeline-ում Հաճախորդի օր է. ղեկավար կազմն ներկայացնում է ընկերության նոր առաջարկները
19 Դեկտեմբերի 2018 - 11:45
Beeline-ում հայտարարված է Հաճախորդի օր, որի շրջանակում ընկերության ղեկավար կազմը, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներ՝ գրեթե 70 հոգի օրվա ընթացքում շփվելու և աշխատելու են հաճախորդների հետ երկրի տարբեր մասերում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակներում։
Ինքնասպանության փորձ Երեւանում. Հյուրանոցից ՌԴ 18-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
19 Դեկտեմբերի 2018 - 11:42
Դեկտեմբերի 18-ին, ժամը 00.50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգել են, որ Երեւանի 1-03 շտապօգնության թիվ 05 խումբը «աջ եւ ձախ նախաբազուկների ստորին եւ միջին երրորդականի անկանոն կտրած վերքերով» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով
19 Դեկտեմբերի 2018 - 11:13
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում, ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։
«Արձագանք» քանդակի համայնքային հողատարածքը մասնավորին է հատկացվել առերևույթ կեղծված արձանագրությամբ. Կոտայքի մարզպետարան
19 Դեկտեմբերի 2018 - 11:11
Քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» կոչվող քանդակը, որը գտնվում է Երևան-Սևան միջպետական ճանապարհին կից՝ Բյուրեղավան համայնքին պատկանող հողատարածքում, տեղափոխվել է հատուկ պահպանության տարածք՝ վերականգնելու և նորից տեղադրելու նպատակով:
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կիրականացվեն
19 Դեկտեմբերի 2018 - 10:35
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Ավարտվել է զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
19 Դեկտեմբերի 2018 - 10:27
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է մեքենայից զգալի չափերի կողոպուտ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նախկինում դատված 51- ամյա տղամարդուն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14363
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հակակառավարական ցույցեր՝ Լիբանանում
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական