Facebook   Twitter
 
Վարչապետին է ներկայացվել «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագիրը

Վարչապետին է ներկայացվել «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագիրը

14 Մարտի 2018 - 17:41
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում «Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է 2018 թվականի գործողությունների ծրագիրը:
Զեկուցվել է, որ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Նախատեսվում են նաև կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի և էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում:

Այս տարվա ընթացքում նախատեսվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առեւտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի և դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում: Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիս ամսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է հիմնադրամի կողմից ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պետք է կոտրենք բոլոր կարծրատիպերը. նախարար Սուրեն Պապիկյանը՝ երիտասարդներին
26 Սեպտեմբերի 2018 - 16:08
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հանդիպում-քննարկում է անցկացրել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով արդեն մեկ ամիս պրակտիկա անցնող երիտասարդների հետ:
Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների փաստեր են բացահայտվել. հարուցվել է քրեական գործ
26 Սեպտեմբերի 2018 - 16:01
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ:
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
26 Սեպտեմբերի 2018 - 16:00
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
Հարցազրույց չեմ տալիս, որովհետեւ ձեր էջերից չեք մաքրում խուլիգանական արտահայտությունները. Գեւորգ Պետրոսյան
26 Սեպտեմբերի 2018 - 15:55
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր՝ սեպտեմբերի 26–ին, հրաժարվեց հարցազրույց տալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում օձ է հայտնաբերվել
26 Սեպտեմբերի 2018 - 15:45
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ նախագահը համատեղ գործակցության ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել «Դասո» ընկերության ղեկավարի հետ
26 Սեպտեմբերի 2018 - 15:42
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ֆրանսիական մի շարք խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ։
«Սևերը հիմա էլ նույն հասցեն ունեն ու այդ հասցեից իրենց սև դավերն են նյութում». Զառա Հովհաննիսյան
26 Սեպտեմբերի 2018 - 15:37
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ուֆայի գերեզմանատներից մեկում iPhone-ի տեսքով տապանաքար է հայտնվել
26 Սեպտեմբերի 2018 - 15:32
Ուֆայի գերեզմանատներից մեկում արտառոց տապանաքար է հայտնվել՝ iPhone 6 հեռախոսի տեսքով: «Այնտեղ թաղված է ավտոաղետում զոհված երիտասարդ աղջիկ»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է քաղաքի հատուկ սպասարկման կոմբինատի ներկայացուցիչը:
Հայտնի են Մանվել Գրիգորյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները
26 Սեպտեմբերի 2018 - 15:30
Ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ խոշոր չափի յուրացում կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14998
 
Լրահոս`