Facebook   Twitter
 
Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիր է ստորագրվել

Հայաստանի և Դանիայի միջև վիզաների տրամադրման դյուրացման համաձայնագիր է ստորագրվել

14 Մարտի 2018 - 18:25
Հայաստանի և Դանիայի արտգործնախարարները ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը:
Մարտի 14-ին Կոպենհագենում տեղի է ունեցել Հայաստանի և Դանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Անդերս Սամուելսենի հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները քննարկել են եկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման, առևրտատնտեսական կապերի աշխուժացման, միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների կարևորությունը:

Այս համատեքստում արտգործնախարարներն ընդգծել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պարբերաբար անցկացման կարևորությունը:

Անդրադառնալով երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ այս այցի շրջանակներում նախատեսվում է ստորագրել 3 համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստան ԵՄ հարաբերություններին, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին առնչվող հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկանու՞մ եք երջանիկ լինել 70 տարեկանում. երկու շաբաթը մեկ սեքսով զբաղվեք. գիտնականներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:56
Հետազոտողները հայտնաբերել են, որ հասուն տարիքում կյանքի գոհունակությունը ուղղակիորեն կապված է ակտիվ սեռական կյանքի հետ:
Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը
13 Դեկտեմբերի 2018 - 23:44
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց
13 Դեկտեմբերի 2018 - 23:39
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի մասին և չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց:
Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ
13 Դեկտեմբերի 2018 - 23:30
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:
Բանակցություն՝ առանց կրակոցի․ Աննա Հակոբյանը Բեռնում ներկայացրել է իր նախաձեռնած արշավի նպատակը
13 Դեկտեմբերի 2018 - 23:13
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը
Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ
13 Դեկտեմբերի 2018 - 23:06
Կենդանիների հաճախակի անկման, մի շարք աշխատակիցների դժգոհությունների և հատուկ ուսումնասիրությունների հետ կապված Երևանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում հնչող անհանգստությունները և առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբն արդեն գործի է անցել:
«Ես քու կլասիկ ցավը տանեմ, մաեստրո ջան». Մկրտիչ Արզումանյան
13 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դերասան Մկրտիչ Արզումյանը նոր լուսանկար է հրապարակել:
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար
13 Դեկտեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից
13 Դեկտեմբերի 2018 - 22:26
Դեկտեմբերի 13-ի ցերեկը Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի բոլոր 3 զոհերը եղել են մարդատար ավտոմեքենայում։ Հոսպիտալ տեղափոխվածը 18 տարեկան տղա է, որը վնասվածքներ ունի ոտքերի շրջանում։ Նրա գիտակցությունը տեղում է։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15988
 
Լրահոս`