Facebook   Twitter
 
Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

Նախագահին Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված միջոցառումների մասին

14 Մարտի 2018 - 18:28
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների, նորամուծությունների շնորհիվ առանձին ուղղություններով աշխատանքների բարելավման, ծառայության կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, կատարողական վարույթներով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարների, քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքների, գանգատների ընդհանուր բովանդակության և քանակի, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի և 2018 թվականի համար նախանշված առանցքային միջոցառումների մասին:
Անդրադարձ է եղել նաև ծառայության կողմից միջազգային առաջադեմ փորձի ներմուծման ու համակարգի հետագա կատարելագործման նպատակով կատարված աշխատանքներին:

Գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես զեկուցել է, որ ծառայության կողմից 2017 թվականին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 26 742 071 800 ՀՀ դրամ, որը գերազանցել է 2016 թվականի ցուցանիշը շուրջ 23.4%-ով:

Ծառայության կողմից հաշվետու ժամանակաշրջանում ընթացք է տրվել 1 599 389 կատարողական վարույթների: Այս ցուցանիշը, ըստ գլխավոր հարկադիր կատարողի, գերազանցել է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշը շուրջ 4.9%-ով:

Հանրապետության Նախագահին Արմեն Հարությունյանը ներկայացրել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի բարելավմանն ուղղված աշխատանքները: Գլխավոր հարկադիր կատարողը զեկուցել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև հարկադիր կատարողի հայեցողական լիազորությունների կանոնակարգման նպատակով գլխավոր հարկադիր կատարողի համապատասխան հանձնարարականներով նախորդ տարի ներդրվել են բռնագանձման ենթակա գույքերի իրացման գործընթացի հրապարակայնությունն ու թափանցիկությունն ապահովող հավելյալ մեխանիզմներ: Դրանից բացի, 2017 թվականի փետրվարից գործարկվել է էլեկտրոնային աճուրդներին մասնակցելիս վճարային նոր համակարգը, որն աճուրդի մասնակիցների համար ավելի է դյուրինացնում գործընթացը: Արմեն Հարությունյանի ներկայացմամբ՝ 2017 թվականին աճել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների թիվը, ինչը վկայում է աճուրդների գործընթացի թափանցիկության և դրա նկատմամբ հետաքրքրության աճի մասին:

Հանդիպման ընթացքում Նախագահին զեկուցվել են հաշվետու տարվա ընթացքում ծառայության բաժիններում կատարողական վարույթների համալիր կամ ընտրական կարգով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին:

Գլխավոր հարկադիր կատարողի զեկույցը ներառել է նաև ծառայությունում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ներդրված մի շարք նորարարություններ, որոնցից է քաղաքացիների առցանց գրանցման համակարգի ներդրումը վարչական շենքում գործող արագ սպասարկման գրասենյակում:

Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև 2017 թվականին ծառայության գործառույթների և նոր ծրագրերի մասին քաղաքացիների իրազեկման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացվել է, որ պատրաստվել և տարածվել են տեղեկատվական տեսանյութեր՝ իրազեկման հոլովակներ՝ ծանուցման այլընտրանքային էլեկտրոնային մեխանիզմների, ծառայության արագ սպասարկման գրասենյակից օգտվելու կարգի, առկա պարտավորությունների կատարմանն ուղղված վճարման եղանակների, ինչպես նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդների և դրանց մասնակցության ընթացակարգի մասին:
Գլխավոր հարկադիր կատարողը ներկայացրել է նաև միջազգային հարթակում ծառայության հաջողությունները: Զեկուցվել է, որ 2017 թվականին ծառայությունն ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում անցկացվող միջազգային գիտագործնական համաժողովներին, սեմինարներին, մասնագիտական այլ միջոցառումներին:

Արմեն Հարությունյանը զեկուցել է նաև 2018 թվականին նախատեսված միջոցառումների մասին, որոնք կապված են կատարողական վարույթի կողմերի ծանուցման մեխանիզմների կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման, կատարողական վարույթների իրականացման նկատմամբ վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև մի շարք այլ հիմնահարցերի հետ:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը կատարողական վարույթների որակի նկատմամբ, ակտիվ համագործակցություն ապահովել վարչական մարմինների հետ կատարողական վարույթներին առնչվող հարցերում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման միջոցով հասնել մարդկային ռեսուրսների հնարավորինս քիչ օգտագործմամբ վարույթների արդյունավետության բարձրացմանը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դատարանը որոշեց. Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվի (Տեսանյութ)
17 Հունիսի 2018 - 20:32
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան եւ Նոր Նորքի նստավայրում մերժեց նրա փաստաբանների բողոքը. Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։
Բողոքի ակցիա՝ ընդդեմ Էջմիածնի քաղաքապետի. Ուղիղ
17 Հունիսի 2018 - 20:07
Էջմիածնում այս պահին բողոքի ակցիա է ընթանում, որ մասնակիցները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը։ Նրանք փակել են քաղաքի մի քանի փողոցներ։
Ես անակնկալի եմ եկել վարչապետի հայտարարությունից. քրգործում նման բան չկա. Մանվել Գրիգորյանի փաստաբան
17 Հունիսի 2018 - 19:49
ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործում, որի շրջանակում ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ապրիլյան պատերազմի ժամանակ դպրոցականների կողմից ուղարկված օգնությունը գողանալու մասով կասկածանք առաջադրված չէ Մանվել Գրիգորյանի նկատմամբ։
Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վեճն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ. վիրավորներից մեկն անվտանգության ծառայող է
17 Հունիսի 2018 - 19:36
Երեւանում, հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի, ձախ թուլակողի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ եւ «կրծքավանդակի հետին մակերեսի եւ որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Մարադոնան ներողություն է խնդրել Արգենտինա-Իսլանդիա խաղի ժամանակ ծխելու համար
17 Հունիսի 2018 - 19:31
Դիեգո Մարադոնան Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել Ռուսաստանում 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության Արգենտինա-Իսլանդիա մրցախաղի ժամանակ ծխելու համար։
Վայ Հեղին-Հեղին գելերը ուտեն քեզ. Ով է Մանվել Գրիգորյանի ակտոմեքենայի տակ պառկած ակտիվիստը
17 Հունիսի 2018 - 19:26
Գևորգ Մանուկյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

Թրամփը Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները թանկ եւ սադրիչ է անվանել
17 Հունիսի 2018 - 19:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի կողմից պարբերաբար անցկացվող համատեղ զորավարժությունները չափազանց թանկ եւ սադրիչ են: Համապատասխան հայտարարությունն Ամերիկայի առաջնորդը կիրակի օրը հրապարակել է Twitter-ի իր էջին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Մեր պաշտպանության թիրախը Մանվել Գրիգորյանը չէ. Աշոտյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
17 Հունիսի 2018 - 19:19
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է ոչ միայն մեծ քանակությամբ զենք-զինամթերք պահելու հետ, այլեւ կասկածներ կան, որ նա մասնակցություն ունի ապրիլյան պատերազմի համար հավաքված օգնությունները յուրացնելու եւ գողանալու հետ։
Երևանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը
17 Հունիսի 2018 - 19:17
Մայրաքաղաքի Նալբանդյան 2/1 հասցեում՝ «Հանրապետության հրապարակ» մետրոկայարանի հարակից այգու սկզբնամասում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր բացվել է Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության և քաղաքացիների սպասարկման առաջին կետը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4237
 
Լրահոս`