Facebook   Twitter
 
Ապրիլի 9-ից կփոխվի Հանրապետության Նախագահի նստավայրը, փոփոխություններ կլինեն աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով. Արմեն Գևորգյանի պարզաբանումները

Ապրիլի 9-ից կփոխվի Հանրապետության Նախագահի նստավայրը, փոփոխություններ կլինեն աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով. Արմեն Գևորգյանի պարզաբանումները

14 Մարտի 2018 - 20:56
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն «Առավոտի» հետ հարցազրույցում պարզաբանումներ է արել ՀՀ ապագա վարչապետի աշխատակազմի կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ:
-Պարո´ն Գևորգյան, Հայաստանի Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ առաջիկայում նախատեսված կառուցվածքային փոփոխությունների համատեքստում, ի՞նչ փոփոխություններ են սպասվում Հանրապետության նախագահի աշխատակազմում, բացի նստավայրի փոփոխությունից:

-Այո, հիմնական փոփոխությունը, որ վերաբերել է ՀՀ նախագահի աշխատակազմին, նստավայրի փոփոխությունն է: Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքն ընդունվելուց հետո Հանրապետության նախագահը ապրիլի 9-ից սկսած կաշխատի Մաշտոցի 47 հասցեում գտնվող վարչական շենքում: Այդ համալիրը և՛ խորհրդային տարիներին, և՛ Հայաստանի անկախության տարիներին մշտապես ծառայել է որպես պետական և ներկայացուցչական միջոցառումների վայր:

Ըստ էության՝ այն ծառայել է նաև որպես վարչական շենք: Այսօր այնտեղ որոշակի փոփոխություններ են կատարվում անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովելու համար:

Ինչ վերաբերում է բուն աշխատակազմին, ապա հիմնական փոփոխություններն իրականացվելու են աշխատակազմի կառուցվածքի և հաստիքացուցակի մասով: Առաջարկվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքային միավորների թիվը չգերազանցի 155-ը: Ապագա կառուցվածքից բացակայելու են որոշ ստորաբաժանումներ՝ պայմանավորված նոր Սահմանադրությամբ նախատեսված՝ նախագահի լիազորությունների փոփոխությամբ: Մասնավորապես, ապագա աշխատակազմում բացակայելու են այնպիսի ստորաբաժանումներ, ինչպիսիք են վերահսկողական ծառայությունը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, Հանրային խորհրդի գրասենյակը: Ըստ էության՝ աշխատակազմի կառուցվածքն ամբողջովին համապատասխանեցվելու է ապրիլի 9-ից լիովին ուժի մեջ մտնող ՀՀ Սահմանադրության պահանջներին: Միաժամանակ, կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները, որ Հանրապետության նախագահը իրականացնի պետության գլխի գործառույթները, ինչպես նաև Սահմանադրությամբ իրեն լիազորված այլ գործառույթներ:

-ԱԺ-ում 2018թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, Դուք, ընդհանուր առմամբ, ներկայացրել եք նախագահի աշխատակազմում և կառավարության աշխատակազմում նախատեսվող բարեփոխումների արդյունքում հաստիքների փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն: Այժմ այդ հաստիքային միավորները ամրագրված են օրենքով, կարո՞ղ եք ներկայացնել` ի՞նչ տրամաբանությամբ են ձևավորվել այդ թվերը:

-Ազգային ժողովում 2018 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ես տեղեկացրի, որ այդ պահի դրությամբ դեռևս շարունակվում են ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի կառուցվածքների և հաստիքների վերաբերյալ քննարկումները: Այսօր, երբ Ազգային ժողով են ներկայացվել համապատասխան օրենքների նախագծերը, կարող եմ տեղեկացնել, որ դրանցում արտացոլված լուծումները բխել են հետևյալ մոտեցումներից՝

1) ձևավորվում է նոր պետական կառույց՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, ինչը ենթադրում է, որ կառավարության աշխատակազմը լուծարվելու է, այսինքն` լինելու է մեկ վարչական կառույց, որը սպասարկելու է վարչապետին, առաջին փոխվարչապետին, փոխվարչապետներին և ընդհանուր առմամբ՝ կառավարությանը, որպես կոլեգիալ մարմնի: Մամուլում հանդիպել եմ այս թեմայի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունների: Ուզում եմ խորհուրդ տալ դրանց հեղինակներին՝ կարդալու «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթները, որտեղ իմ նշած մոտեցումները հստակ ամրագրված են,

2) ՀՀ նախագահի աշխատակազմի և վարչապետի աշխատակազմի հաստիքների (155 + 600) սահմանման հիմքում ընկած են հետևյալ մոտեցումները՝

– ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքների առավելագույն թիվը 2016 թվականին եղել է 411, այնուհետև իմ առաջարկությամբ 2 անգամ ՀՀ նախագահը կրճատել է այն՝ հասցնելով 330-ի` նպատակ ունենալով այդ անցումային ժամանակաշրջանում ավելի արդյունավետ օգտագործել պետական միջոցները,

– կառավարության աշխատակազմի հաստիքների թիվը կազմում է 298, այսինքն՝ 411 + 298 = 709,

– բացի այդ, եթե նկատել եք, վերոհիշյալ օրենքի նախագծով նախարարությունների թիվը 18-ից դարձել է 17` կրճատվել է միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը, որտեղ հաստիքների թիվը այսօր 37 է: Միաժամանակ, քաղաքացիական ծառայության բարեփոխումների արդյունքում լուծարվելու է Քաղաքացիական ծառայության խորհուրդը և նրան սպասարկող աշխատակազմը՝ 7 + 70 հաստիքներով,

– վերջին երկու հանգամանքները կարևոր են այն իմաստով, որ չնայած լուծարվում են պետական կառույցներ, այդուհանդերձ, այդ գործառույթները փոփոխված ծավալով և լիազորություններով իրականացվելու է վարչապետի աշխատակազմի կողմից, այսինքն, եթե հանրագումարի բերենք այսօրվա գործող 411 + 298 + 37 + 77 = 823 հաստիքների թիվը, ապա փոփոխությունից հետո գործելու է 755-ը՝ 68-ով պակաս:

-Ի՞նչ տարբերություններ են լինելու այսօրվա կառավարության աշխատակազմի և ձևավորվելիք վարչապետի աշխատակազմի միջև:

-Վարչապետի աշխատակազմի մասին խոսելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ իմ արտահայտած բոլոր մտքերը կրում են խիստ նախնական և փորձագիտական կարծիք արտահայտող բնույթ, քանի որ այդ հարցերը առավել որոշակի կդառնան, երբ վարչապետը հաստատի իր աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը:

Այնուամենայնիվ, նախնական ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ վարչապետի աշխատակազմն ունենալու է այնպիսի կառուցվածք, որը թույլ է տալու սպասարկել ոչ միայն վարչապետի ամենօրյա աշխատանքը, այլև համապատասխան փոխվարչապետների աշխատանքը: Վերջիններիս սպասարկման համար ստեղծվելու են համապատասխան գրասենյակներ:

Վարչապետի աշխատակազմում ստեղծվելու է գրասենյակ, որն իրականացնելու է քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ կառավարությանը և համակարգող փոխվարչապետին վերապահված լիազորությունները:

Լինելու են ստորաբաժանումներ, որոնք զբաղվելու են տեսչական մարմինների բարեփոխումների, միջազգային տնտեսական ինտեգրման հարցերով:

Ուժեղացվելու են հեռանկարային վերլուծական գործառույթները, բացի այդ` շարունակելու են գործել բոլոր այն ստորաբաժանումները, որոնք ավանդաբար կատարել են որոշակի գործառույթներ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Տղայի ազդրը կոտրվել է երկու մասի մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:50
Բրիտանիայից 2-ամյա Հարիս Բրաունը ծնողների մահճակալի վրա ցատկոտելու հետեւանքով կոտրել է ազդրը:
Մրգանուշի բնակիչը ձիեր է գողացել ու մորթել
25 Մարտի 2019 - 21:42
Մարտի 23-ին, ժամը 14.30-ին մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 00.10-ից մինչեւ 07.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնամերձ հողամասի ցանկապատի վրայով անցնելով, այնտեղ գտնվող անասնագոմից գողացել են 2 ձիերը, որոնց հետքերով գնալով՝ դրանք հայտնաբերել է Մրգանուշ գյուղում գտնվող՝ ոմն Լյովայի անասնագոմում մորթված վիճակում:
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
25 Մարտի 2019 - 21:24
Ռիփիին լուսանկար է հրապարակել Instagram-ի Stories բաժնում։ Նա կրում է ջինսե բաճկոն եւ վառ դիմահարդարմամբ է։ Շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։
Առնվազն 11 մարդ է մահացել Իրանում՝ հեղեղումների հետեւանքով
25 Մարտի 2019 - 21:22
Իրանի հարավ և արևմուտքի Շիրազ քաղաքում հեղեղումների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել և 35-ը՝ տուժել, հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդիին:
Lion Air ավիաընկերությունը Boeing 747-ը փոխարինում է Airbus А330 ինքնաթիռներով
25 Մարտի 2019 - 21:18
Ինդոնեզիայի Lion Air խոշորագույն բյուջետային ավիաընկերությունը որոշում է ընդունել հրաժարվել Boeing 747-400 հեռամայրուղային ինքնաթիռից և այն փոխարինել Airbus А330-900NEO հանրանավերով, հայտնել է The Jakarta Post թերթը՝ հղում անելով փոխադրողի ներկայացուցիչ Մանանգ Մանդալի հայտարարությանը:
Փաշինյանը ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Սպորտի փոխնախարարի հայտարարությունը՝ ՀԹՖ-ում առկա իրավիճակի մասին
25 Մարտի 2019 - 21:11
Սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը հայտարարություն է տարածել Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում առկա իրավիճակի մասին․
Մոուրինյո․ Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում»
25 Մարտի 2019 - 21:11
Զիդանը ստիպված կլինի նոր թիմ կառուցել «Ռեալում», ասել է «Պորտուի», «Չելսիի», «Ինտերի», «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ խոսելով Արքայական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված ֆրանսիացի մասնագետի առաջիկա անելիքների մասին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17394
 
Լրահոս`
 
 
Համացանցում քննարկվում է Պուգաչովայի պարը (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր
 
 
Ռիփիին՝ գրավիչ կերպարում (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն