Facebook   Twitter
 
Ինչի՞ կհանգեցնի քաղաքացիական անհնազանդությունը

Ինչի՞ կհանգեցնի քաղաքացիական անհնազանդությունը

16 Ապրիլի 2018 - 22:35
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, խոսելով վերջին օրերի հասարակական ընդվզումների, բողոքի ցույցերի մասին, ասում է՝ իհարկե, պատկերացնում էր, որ մարդիկ փողոց դուրս կգան, բայց դժվար էր պատկերացնել, որ այսպիսի զանգվածներ պայքարի դուրս կգային։
Այս մասին Ազատ Արշակյանը նշեց HayNews.am-ի հետ զրույցում։

ԳԽ նախկին պատգամավորը նշեց՝ ողջունում է քաղաքացիական անհնազանդությունը, քանի որ ռեֆորմացիան բողոքականության հետևանք է։

«Զարգացում կարող է լինել, կարող է և չլինել։ Եթե այդ բառը ճիշտ օգտագործենք, ապա պիտի ասենք՝ զարգացումն այն կլինի, որ ավելի կառուցողական կդառնա այդ շարժումը, այսինքն՝ բացի այն՝ ինչի մասին հիմա հայտարարում են Սերժ Սարգսյանի վարչապետությունն արգելելու հետ կապված, այլև համակարգային փոփոխությունների պահանջ կդրվի․ ա՛յ դա կլինի զարգացում։ Համակարգային փոփոխությունների ցանկը կձևավորի քաղաքական բարեփոխումների ցանկ։ ՀՀ-ն շատ շտապ բարեփոխումների կարիք է զգում։ Զարգացումը կլինի այն, որ սա դառնա բարեփոխումների սկիզբը։ Իսկ թե առաջիկայում ինչ կլինի, դա դժվար է ասել, քանի որ դա կլիներ գուշակության նման մի բան»,- ասաց Ազատ Արշակյանը։

Վերջինս նշեց՝ Աստված մի արասցե, որ Մարտի 1-ը կրկնվի․ այդ պարագայում Սերժ Սարգսյանը ծանր հետք կթողնի մեր պատմության մեջ։
«Մարտի 1-ի կրկնությունը շատ անցանկալի է և՛ Սերժ Սարգսյանի, և՛ հասարակության համար։ Դա մեզ համար շատ ծանր կլինի։ Հասարակությունը շատ վճռական է տրամադրված, բայց կան հանգամանքներ, արտաքին մարտահրավերներ։

Տարածաշրջանում տիրող իրավիճակը մեզ զգուշավոր է դարձնում։ Մենք չենք ուզում ՀՀ-ում քաոս առաջանա, քանի որ հասկանում ենք՝ իշխանությունն անպատասխանատու է։ Եթե հասարակությունը պատասխանատվություն է զգում, ապա իշխանությունը դա չի զգում։

Իշխանության համար միևնույն է, թե ինքն ինչ գնով կմնա իր կարգավիճակում, դրա համար էլ իրավիճակը շատ վտանգավոր է։ Վճռականություն կա, բայց այդ վճռականությունը խելագարություն չէ։ Չի՛ կարելի ամեն գնով հասնել հաղթանակի։ Ես կարծում եմ՝ մենք, իսկապես, հրաշալի հասարակություն ունենք»,- եզրափակեց Ազատ Արշակյանը։

Հասմիկ Բալեյան

 
Նմանատիպ նորություններ
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող
21 Հուլիսի 2018 - 09:40
Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21 Հուլիսի 2018 - 09:27
Հանրապետության տարածքում`
Աստղագուշակ
21 Հուլիսի 2018 - 09:24
Խոյ. Անհարթ և հակասական օր է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում:
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհի հետևանքով այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն
21 Հուլիսի 2018 - 09:17
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:
Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած
21 Հուլիսի 2018 - 09:16
Հուլիսի 21-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել
21 Հուլիսի 2018 - 08:52
Facebook ընկերությունը հերթական անգամ թարմացրել է իր սոցցանցի՝ Instagram-ի բջջային հավելվածը՝ ավելացնելով բոլոր օգտատերերի համար հարմար գործառույթ, հաղորդում է IXBT պորտալը։
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12467
 
Լրահոս`
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն