Facebook   Twitter
 
Բրիտանացին դեղ է խմել և համասեռամոլ է դարձել

Բրիտանացին դեղ է խմել և համասեռամոլ է դարձել

16 Ապրիլի 2018 - 22:47
Բրիտանական Լաուտ քաղաքի բնակիչը հայտարարել է, որ համասեռամոլ է դարձել ցավազրկող դեղի պատճառով, որը նրան նշանակել են ոտքի կոտրվածքի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։
21-ամյա բրիտանացի Սքոթ Փերդին ենթադրում է, որ սեռական կողմնորոշման փոփոխությունը իր մոտ դեղերի պատճառով է եղել։ Նրա խոսքերով՝ երբ ինքը սկսել է պրեգաբալին ընդունել, կանայք սկսել են իրեն չգրավել, փոխարենը՝ սկսել է հետաքրքրվել տղամարդկանցով։ Արդյունքում նա ստիպված է եղել բաժանվել իր ընկերուհուց, ում հետ վեց ամիս հանդիպել էր։

«Ես միանգամից չհասկացա, թե ինչ է կատարվում,– պատմել է Փերդին։ Բայց բավական էր մի քանի շաբաթ դադարեցնեի դեղերի ընդունումը, և տղամարդկանց նկատմամբ հետաքրքրությունս միանգամից անհետացավ»։

Չնայած դրան, Փերդին չի հրաժարվել պրեգաբալինից։ «Ես ուզում եմ շարունակել այն ընդունել, քանի որ այդպես ես գոհ եմ իմ սեքսուալությունից, ես ինձ շատ բաց եմ զգում։ Դա ազատության զգացողություն է տալիս»,– բացատրել է նա։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վայոց Ձորում այրվել է 105 հա խոտածածկույթ. հրդեհաշիջմանը մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ և 60 զինծառայող
21 Հուլիսի 2018 - 09:40
Հուլիսի 20-ին` ժամը 12:09-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց Ձորի մարզի Մալիշկա և Արին գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք:
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21 Հուլիսի 2018 - 09:27
Հանրապետության տարածքում`
Աստղագուշակ
21 Հուլիսի 2018 - 09:24
Խոյ. Անհարթ և հակասական օր է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում:
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհի հետևանքով այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն
21 Հուլիսի 2018 - 09:17
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:
Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած
21 Հուլիսի 2018 - 09:16
Հուլիսի 21-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել
21 Հուլիսի 2018 - 08:52
Facebook ընկերությունը հերթական անգամ թարմացրել է իր սոցցանցի՝ Instagram-ի բջջային հավելվածը՝ ավելացնելով բոլոր օգտատերերի համար հարմար գործառույթ, հաղորդում է IXBT պորտալը։
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12467
 
Լրահոս`
 
 
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն