Facebook   Twitter
 
Amazon-ը ստիպել է աշխատակիցներին միզել շշերի մեջ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով

Amazon-ը ստիպել է աշխատակիցներին միզել շշերի մեջ՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով

16 Ապրիլի 2018 - 23:10
Մեծ Բրիտանիայում Amazon ինտերնետ խանութի պահեստի աշխատողները փորձում են հնարավորինս քիչ ընդմիջում անել աշխատանքի ընթացքում և շշեր են օգտագործում, որպեսզի կրճատեն զուգարան գնալու ժամանակը,– հաղորդում է Business Insider-ը։
Amazon-ի չորսհարկանի պահեստի մակերեսը ավելի քան 65 հազար քառակուսի մետր է, և զուգարան գնալու համար աշխատակիցները պետք է տաս րոպեանոց զբոսանքի դուրս գան դեպի առաջին հարկ։ Պահեստի աշխատակիցները վախենում են կորցնել իրենց աշխատանքը՝ ղեկավարության պատժամիջոցների պատճառով,– հաղորդել է համալիրի աշխատակիցը։ «Ցուցանիշները, որոնց պետք է հասնենք, կտրուկ աճել են։ Ես ջուր չեմ խմում աշխատանքի ընթացքում, քանի որ զուգարան գնալու ժամանակ չունեմ»,– նշել է նա։ Ընկերությունից սակայն հայտարարել են, որ աշխատակիցները ազատ կարող են զուգարան գնալ և, որ աշխատավայրում նրանց համար ստեղծված են բոլոր հարմարավետ պայմանները։

Amazon-ի սեփականատերը՝ Ջեֆ Բեզոսը, մոլորակի ամենահարուստ մարդն է՝ Bloomberg-ի վարկածով. նրա կարողությունը 120 միլիարդ դոլար է գնահատվում։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
25 Սեպտեմբերի 2018 - 00:01
ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Չիկագոյում երիտասարդ մի զույգի համար դարձել է հարսանիքի կազմակերպիչ եւ թամադա։
«Ռեալը» 80 մլն եվրո է առաջարկում «Այաքսի» ֆուտբոլիստի համար
24 Սեպտեմբերի 2018 - 23:58
Մադրիդի «Ռեալը» միացել է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի համար պայքարին:
Իրանում մի քանի հոգի ձերբակալվել է՝ Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության շրջանակներում
24 Սեպտեմբերի 2018 - 23:57
Իրանի տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել է Ահվազում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մի քանի կասկածյալի ձերբակալման մասին,– հաղորդում է Tasnim գործակալությունը:
Հարյուրավոր մերկ բրիտանացիներ են մտել Հյուսիսային ծովը
24 Սեպտեմբերի 2018 - 23:55
Բրիտանական Դրերիջ ծովածոցում բարեգործական լողի համար ռեկորդային թվով նուդիստներ էին հավաքվել։։ Այս մասին հաղորդում է Evening Chronicle պարբերականը։
Նույն ժամին քնելը մեծահասակներին օգնում է խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից
24 Սեպտեմբերի 2018 - 23:51
Ամերիկացի գիտնականներն առաջարկել են քնի որակի նոր չափում՝ «քնի կանոնավորության ինդեքս», որը հաշվի է առնում քնել պատրաստվելու ժամը, ցերեկային քնի եւ քնկոտության հաճախականությունը, ինչպես նաեւ ցերեկային լուսավորության ազդեցությունը:
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ՝ կապված Իլ 20-ի կործանման հետ
24 Սեպտեմբերի 2018 - 23:39
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ:
Բացահայտվել է ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը
24 Սեպտեմբերի 2018 - 23:35
Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։
Պորտու և Լիսաբոն քաղաքների բնակիչները պահանջում են իրենց հնարավորություն տալ ապրել իրենց քաղաքներում
24 Սեպտեմբերի 2018 - 23:30
Պորտուգալիան դառնում է ճանապարհորդությունների համար ավելի ու ավելի գրավիչ երկիր։ Լիսաբոն և Պորտու քաղաքներում մեկ բնակչին հասնում է ավելի շատ զբոսաշրջիկ, քան Լոնդոնում և Բարսելոնայում, հայտնում է euronews.com-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 23886
 
Լրահոս`
Միշել Օբաման հարսանիքի թամադա է եղել
Միջազգային, Հասարակություն