Facebook   Twitter
 
Ցուցարարների շարքում քիչ չեն պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին հղի է վտանգավոր հետևանքներով. ոստիկանություն

Ցուցարարների շարքում քիչ չեն պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին հղի է վտանգավոր հետևանքներով. ոստիկանություն

16 Ապրիլի 2018 - 23:17
Այս օրերին երթեր ու ցույցեր են տեղի ունենում Երևանի մի շարք հատվածներում, մասնավորապես` կենտրոնի որոշ խաչմերուկներում ու Բաղրամյան պողոտայում:
Ոստիկանությունը, իր լիազորությունների շրջանակում իրականացնելով հասարակական կարգի ապահովման գործառույթներ, նույնպիսի իրավահարգություն է ակնկալում նաև զանգվածային միջոցառումների կազմակերպիչներից: Ակնկալությունը, սակայն, ցավոք, հաճախ համապատասխան արձագանք չի ստանում:

Մասնավորապես, ցուցարարների շարքում քիչ չեն դեռահասներն ու պատանիները, որոնց մասնակցությունը քաղաքացիական անհնազանդության գործողություններին ոչ միայն անցանկալի, այլև հղի է վտանգավոր հետևանքներով: Հասարակական կարգի կոպիտ խախտումների և այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալու դեպքում ոստիկանական ուժերը իրավունք ունեն դիմելու համապատասխան միջոցառումների և հատուկ միջոցների կիրառման, ու բացառված չէ, որ առաջացած խուճապի դեպքում, ինչպես և ցուցարարների անհնազանդության անկանխատեսելի ու վտանգավոր գործողությունների հետևանքով առաջին հերթին լրջորեն տուժեն դեռահասները: Զանգվածային միջոցառումների պատասխանատուներին կոչ ենք անում նկատի ունենալ այս հանգամանքը և կանխել ու բացառել պատանիների մասնակցությունը երթերին ու հանրահավաքներին` ապահովելով նրանց անվտանգությունը:

Ծնողներին խնդրում ենք ուշադիր լինել իրենց զավակների գտնվելու վայրի ու գործողությունների հանդեպ և նրանց հետ պահել վտանգավոր իրավիճակներից, որոնց դեպքում կարող է վտանգվել նրանց կյանքն ու առողջությունը: Չմոռանանք, որ ցանկացած իրավիճակում պատանիների ու երիտասարդների համար պատասխանատու ենք բոլորս, և նրանց անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21 Հուլիսի 2018 - 09:27
Հանրապետության տարածքում`
Աստղագուշակ
21 Հուլիսի 2018 - 09:24
Խոյ. Անհարթ և հակասական օր է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում:
Երևանի Մուշավան թաղամասում հրդեհի հետևանքով այրվել են մոտ 50 հա խոտածածկ տարածք և 7 չշահագործվող շինություն
21 Հուլիսի 2018 - 09:17
Հուլիսի 20-ին՝ ժամը 14:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասում այրվում են խոտածածկ տարածք և տնակներ:
Ավտովթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած
21 Հուլիսի 2018 - 09:16
Հուլիսի 21-ին` ժամը 06:57-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Instagram-ում նոր գործառույթ է հայտնվել
21 Հուլիսի 2018 - 08:52
Facebook ընկերությունը հերթական անգամ թարմացրել է իր սոցցանցի՝ Instagram-ի բջջային հավելվածը՝ ավելացնելով բոլոր օգտատերերի համար հարմար գործառույթ, հաղորդում է IXBT պորտալը։
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել
20 Հուլիսի 2018 - 23:32
Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 12467
 
Լրահոս`
 
 
 
Աստղագուշակ
Հասարակություն