Facebook   Twitter
 
Սարգիս Գրիգորյանի կնոջ «շոկային» անակնկալը ամուսնուն

Սարգիս Գրիգորյանի կնոջ «շոկային» անակնկալը ամուսնուն

14 Հունիսի 2018 - 18:59
Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում նոր տեսանյութ է հրապարակել: Տեսանյութի մեջ դերասանը բացատրում է, որ այսօր լրանում է իր եւ կնոջ՝ Մանո Գրիգորյանի ամուսնության 10-ամյակը:
Տեսանյութում Սարգիսը նաեւ խոստովանում է, որ իր համար իսկական շոկ էր Մանոյի՝ հարսի զգեստով եկեղեցի գալը: Story բաժնում Սարգիս Գրիգորյանը նաեւ տեղադրել է կնոջ լուսանկարը՝ հարսի հանդերձանքով: Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը՝ թողնելով մակագրություն: Նա գրել է. «Իմ կյանք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սարգիս Գրիգորյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել: Իր տեղադրած տեսանյութում դերասանի գեղեցիկ ընտանիքն է՝ կինը՝ Մանոն, դուստրերը՝ Էվան եւ Յանան: Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը գրառում էր կատարել ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքի մասին: Նա գրել էր. «Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ երկիր կառավարելը: Հարգում ու վստահում եմ ընտանիք հարգողներին... Մենք այսօր 10 տարեկան ենք...ուռա...»:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը շարունակվում է
23 Հունվարի 2019 - 12:57
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը Պրահայում շարունակում է պահվել արգելանքի տակ։
Հղի Մեգան Մարքլը բուսական սնունդ և չեզոք երանգներ է նախընտրում
23 Հունվարի 2019 - 12:55
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծրագրում է ապագա երեխայի սենյակը կահավորել գենդերային առումով չեզոք երանգներով: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Փաստաբան. Հայաստանը ոչինչ չի արել ազատության մեջ հայտնված քաղաքացիների սոցիալականացման համար
23 Հունվարի 2019 - 12:52
Պետությունը ոչինչ չի արել, որպեսզի համաներման արդյունքում ազատության մեջ հայտնված քաղաքացիները նորից բանտ չընկնեն: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
«Մեր Դավիթ Խաժակյանը մի ամիս է` կռիվ է տալիս այս թեմայով և ահա բացահայտվեց…»
23 Հունվարի 2019 - 12:39
Էդմոն Մարուքյանը ՖԲ - ում անդրադարձել է aravot.am-ի հոդվածին.
ԱԺ ընտրությունների մասին ԿԸՀ հաղորդումը ներկայացվել է խորհրդարան. Այն կընդգրկվի օրակարգում
23 Հունվարի 2019 - 12:36
Ազգային ժողովի նախագծեր բաժնում առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը։
Լոռու մարզի Բազում համայնքում բնակվող ընտանիքի 4 անչափահաս երեխաները տեղափոխվել են մանկատուն. պատճառը բնակության համար սարսափելի պայմաններն են
23 Հունվարի 2019 - 12:29
Դեկտեմբերի 12-ին Լոռու մարզի Բազում համայնքի ԽՀՀ նախագահի, ՈԼՄՎ Գուգարքի բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ են տեղափոխվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ԱԾԽՄ 4 անչափահասներ՝ սանիտարահիգիենիկ վատ վիճակում, բարձր ջերմությամբ:
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
23 Հունվարի 2019 - 12:11
Երեկ՝ հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
«Ունեցել ենք H1N1-ով մահվան մեկ դեպք». Արսեն Թորոսյան
23 Հունվարի 2019 - 12:09
Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի համաճարակ չկա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14793
 
Լրահոս`