Facebook   Twitter
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

14 Հունիսի 2018 - 19:19
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի գլխավորած պատվիրակությանը:
«Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, գյուղատնտեսության բնագավառում մենք պատրաստ ենք ցանկացած փոխադարձ շահավետ համագործակցության և կարծում եմ, որ մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Ներկայացնելով Հայաստանում գյուղատնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունները` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ գյուղատնտեսությունը կենսակերպ է, ազգային անվտանգության եւ ժողովրդագրական խնդիր։ Նա ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա ծրագրերն ուղղված են լինելու փոքր գյուղացիական տնտեսություններին օժանդակության տրամադրմանը:

Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում առկա է մեծ ներուժ, որը դեռևս լիարժեքորեն չի իրացվում: Հայ-իրանական փոխգործակցության առավել իրատեսական ուղղությունների թվում դեսպանը, մասնավորապես մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության, ձկնաբուծության, ջերմոցաշինության, ծաղկաբուծության, գյուղատնտեսության ավտոմատացման և ժամանակակից գյուղտեխնիկայի ներդրման ոլորտները:

Երկուստեք ընդգծվել է երկու երկրների գյուղոլորտում գործող գիտական կենտրոնների համագործակցությունը, գյուղատնտեսության ոլորտում առկա փորձի փոխանակման, ճանաչողական նպատակով երկու երկրների գործարար շրջանակների համար գյուղատնտեսական ցուցահանդեսների կազմակերպման կարևորությունը:

Քննարկվել են Հայաստանում իրանցի մասնագետների աջակցությամբ պիստակի, ձիթապտղի և այլ արժեքավոր մշակաբույսերի մշակմանը, ծիրանի, թթի և այլ մրգերի վերամշակմանը, այդ թվում` նաև չրերի արտադրությանն առնչվող հարցեր: Այս համատեքստում Իրանի դեսպանը վստահություն է հայտնել, որ վերամշակված գյուղմթերքի համատեղ արտադրության կազմակերպման դեպքում պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ կարող է ունենալ ոչ միայն իրանական շուկայում, այլև Եվրասիական տնտեսական միության տարածքում: Բացի այդ, համատեղ ձեռնարկությունների հիմնումը ոլորտում ներգրավված անձանց կապահովի նոր աշխատատեղերով: Նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ փորձելու են արժեշղթայի եւ շուկայի դիվերսիֆիկացիա ապահովել։ Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին տեղեկացրել է, որ առաջիկայում ՀՀ-ում կշահագործեն լոլիկի մածուկի գործարան։

«Որպես դեսպան ես շատ կցանկանամ, որպեսզի գյուղատնտեսության ոլորտում կատարվող յուրաքանաչյուր քայլ լինի ի շահ մեր ժողովուրդների: Հուսով եմ, Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կկարողանանք ոչ միայն զարգացնել մեր առևտրա-տնտեսական հարաբերությունները, այլև օրինակ ծառայել նաև այլ ոլորտների զարգացման համար», - նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Նախարար Արթուր Խաչատրյանը շեշտել է, որ ՀՀ օրենսդրական դաշտը բավականաչափ ազատական է ներդումներ իրականացնելու համար եւ հնարավոր է կյանքի կոչել տնտեսական ծրագրեր՝ փոխադարձ շահավետ պայմաններով։ Հայ-իրանական համագործակցությունն իրական հիմքերի վրա դնելու նպատակով կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ` երկկողմ համագործակցության առավել նպատակահարմար ուղղություններն ուսումնասիրելու նպատակով:

Քննարկվել է իրանական ներդրումների ներգրավմամբ մի շարք այլ ճյուղերում ևս փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին՝ մեկ բառով
23 Հունիսի 2018 - 21:25
Խոյ՝ «լավագույն»

Եթե Կշեռքները ձեզ ասեն, որ բոլորը հավասար են, լավագույններ եւ վատագույններ չկան, ապա Խոյերին, հակառակը, դուր է գալիս, երբ իրենց լավագույնն են կոչում:
ԱԻՆ-ը հրդեհի ահազանգով 6 մարտական հաշվարկ է ուղարկել Օպերայի շենք. պարզվել է՝ նկուղում խորոված են անում
23 Հունիսի 2018 - 21:15
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 23-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է օգնություն:
Արցախում գայլը փորձել էր տանել 4-ամյա աղջնակին, օգնության էր հասել 11-ամյա մի տղա. նոր մանրամասներ
23 Հունիսի 2018 - 21:09
Արցախում երեխաների վրա գայլի հարձակումից նոր մանրամասներ են հայտնի դարձել:
Պահանջում ենք իրավապահներից բացահայտել անցած և ներկա իշխանության թալանչի օլիգարխներին. Խաչիկ Ասրյան (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:43
Այսօր կայացավ Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցության անդրանիկ համագումարը։
«Քայլ արա, մերժիր Սելֆին!». Մկրտիչ Արզումանյանի նոր զվարճալի լուսանկարը
23 Հունիսի 2018 - 20:37
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը (Մկոն) գրեթե միշտ յուրահատուկ կերպով է արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին:
Մթության մեջ ենք ապրելու. Քաղաքացիները բողոքում են բարձրահարկ շենքի կառուցման դեմ (տեսանյութ)
23 Հունիսի 2018 - 20:27
Երեւանի Շիրվանզադե փողոցում գտնվող շենքերի բնակիչները բողոքում են փողոցի 17 հասցեում բազմահարկ շենքի կառուցման դեմ:
Չորս նշան, որ իսկապես խելացի կին ես
23 Հունիսի 2018 - 20:13
1. Նասեւեռված չէ տղամարդկանց վրա

Իհարկե՝ նրա կյանքում տղամարդիկ եղել են, կան ու կլինեն, բայց նրա աշխարհը չի պտտվում տղամարդկանց շուրջ: Նա հասկանում է, որ հակառակ սեռի հետ հարաբերությունները կարեւոր են, բայց նրա երջանկության միակ պայմանը չեն:
Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեային կրկին «բացառիկ սպառնալիք» է համարել
23 Հունիսի 2018 - 20:10
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցները՝ այդ երկիրն անվանելով «բացառիկ սպառնալիք» իր միջուկային զենքի համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի պատվիրակությանը
23 Հունիսի 2018 - 20:07
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 23-ին ընդունել է «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի մի խումբ ուսանողների՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13520
 
Լրահոս`