Facebook   Twitter
 
Ոստիկանները բացահայտել են մեկ միլիարդ դրամից ավելի գումարի յուրացման դեպքեր (Տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են մեկ միլիարդ դրամից ավելի գումարի յուրացման դեպքեր (Տեսանյութ)

14 Հունիսի 2018 - 20:30
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:
Մասնավորապես, ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ՝ 1.031.330.000 դրամ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փրկարարները հայտնաբերել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք
15 Օգոստոսի 2018 - 00:00
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշենի 1-ին փողոցի կենդանաբանական խանութի մոտակայքում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերը կես տարի՞ է ապրում. ամուսնացած Ռատակովսկին զբոսանավի վրա բռնացրել են երիտասարդ մոդելի հետ
14 Օգոստոսի 2018 - 23:58
27-ամյա Էմիլի Ռատակովսկին Իտալիա է ժամանել 22-ամյա մոդել Ջորջ Բարետի և դերասանուհի Միշել Ռոդրիգեսի հետ, որպեսզի մասնակցի Unicef Summer Gala ամենամյա բարեգործական երեկոյին։
Գիտնականները կապ են գտել աչքերի հիվանդությունների եւ դեմենցիայի միջեւ
14 Օգոստոսի 2018 - 23:55
Աչքերի հիվանդությունների (գլաուկոմա, մակուլյար դիստրոֆիա կամ դիաբետիկ ռետինոպատիա) եւ Ալցհեյմերի հիվանդության միջեւ կապ կա, նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Alzheimer's & Dementia ամսագրում:
Մալթան պատրաստ է ընդունել Aquarius փրկարարական նավը
14 Օգոստոսի 2018 - 23:42
Մալթայի կառավարությունը հայտարարել է Aquarius փրկարարական նավը ընդունելու պատրաստակամության մասին:
Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է
14 Օգոստոսի 2018 - 23:28
Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:32-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել
14 Օգոստոսի 2018 - 23:14
Ջենովայում կամրջի փլուզման կապակցությամբ երկօրյա սուգ է հայտարարվել: Վերջին տվյալներով փլուզման հետեւանքով 35 մարդ է մահացել:
Եվրահանձնաժողովը Լեհաստանին արդարադատության համակարգի բարեփոխման պատճառով դատական հայցով է սպառնում
14 Օգոստոսի 2018 - 23:02
Բրյուսելը քննարկում է Լյուքսեմբուրգում Եվրոպական դատարան Լեհաստանի դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: Այս մասին DW-ի փոխանցմամբ, ասվում է երեքշաբթի՝ օգոստոսի 14-ին Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13067
 
Լրահոս`