Facebook   Twitter
 
Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին

Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է. Փաշինյանը՝ ռուսական գազի սակագնի մասին

14 Հունիսի 2018 - 21:27
Գազի գնի հարցը ներհայաստանյան խնդիր է, քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ խնդիրների մասին հարցին:
«Ներկայում ոչ մի խնդիր չկա: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը հիմնականում համընկնում են, բայց կարող են լինել որոշ նրբություններ, որոնց հարցում կարող են անհամապատասխանություններ լինել: Կարեւորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկելու ենք այդ հարցերը: Կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է գազային խնդրին եւ հարցին, որ Հայաստանում սպառողները չեն զգում ռուսական գազի ցածր գինը, Նիկոլ Փաշինյանն ասել է. «Քննարկումների ընթացքում մենք հանգել ենք եզրակացության, որ դա ներհայաստանյան խնդիր է: Քանի որ Հայաստանը սահմանին Ռուսաստանից էժան գազ է ստանում: Բայց սահմանից մինչեւ սպառողի տուն գազի սակագինը կրկնապատկվում է: Այդ խնդիրը կքննարկենք եւ կհասկանանք Հայաստանի ներսում: Դա Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին չի վերաբերում»:

Նա, միաժամանակ, հավելել է, որ Հայաստանը, իհարկե, հույս ունի ավելի էժան գազ ստանալ: «Մենք հասկանում ենք, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց մենք ավելի բացառիկ գնի հույս ունենք: Այդ հարցերը կքննարկենք, եւ ես հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
22 Հունվարի 2019 - 10:16
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
22 Հունվարի 2019 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Խնդիրը չի կարգավորվի, քանի դեռ ոստիկանությունը չի դիմել կոշտ միջոցների. քաղաքապետ
21 Հունվարի 2019 - 19:57
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին:
Ղեկին Հայկ Մարությանն է․ Քաղաքապետարանը 9 նոր ձնամաքրիչ մեքենա է ձեռք բերել (Լուսանկարներ)
21 Հունվարի 2019 - 19:21
Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանը 9 նոր հատուկ տեխնիկա է ձեռք բերել: Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
21 Հունվարի 2019 - 17:42
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Փաշինյանը ներդրողներին հրավիրում է Հայաստան (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 16:20
Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:
2021 թվականից կգործի բժշկական ապահովագրության համակարգը (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 14:36
2021 թվականից կգործի բժշկական ապահովագրության համակարգը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ մանրամասն ներկայացրեց՝ ինչպես է գործելու համակարգը:
2018-ի դեկտեմբերին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ. ՊԵԿ
21 Հունվարի 2019 - 13:07
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը:
«Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս
21 Հունվարի 2019 - 10:59
Իրավապահ մարմիների համագործակցության շրջանակում ՀՀ ՊԵԿ քննչական վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 773
 
Լրահոս`
 
 
Երկրաշարժ Ինդոնեզիայում
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն