Facebook   Twitter
 
Կառավարության՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է. ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ (Տեսանյութ)

Կառավարության՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է. ՀՀ-ում ԱՄՀ ներկայացուցիչ (Տեսանյութ)

14 Հունիսի 2018 - 21:30
Մենք համաձայն ենք Կառավարության՝ կենսաթոշակային բարեփոխումները շարունակելու որոշման հետ, դա անհրաժեշտ քայլ է և քաղաքականության ամենալավ տարբերակը:
Այս մասին «Արմենիա TV» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ժամանակ Արտակ Ալեքսանյանի հետ զրույցում ասաց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ այն նոր բարեփոխում, ներդրվող կենսաթոշակային նոր համակարգ չէ և չորս տարուց ավելի գոյություն ունի: «Ինչ է տեղի ունենում հիմա. Կառավարությունը որոշել է ընդլայնել գործող կենսաթոշակային համակարգի ծածկույթը՝ նրանում մասնավոր հատվածի բոլոր աշխատողներին ընդգրկելու համար»,-ասաց Ուստյուգովան:

Դիտարկմանը, թե հիմնական մտահոգությունն այն է, որ պետք է 30 տարի սպասել` համոզվելու համար, որ այս համակարգն արդյունավետ է, Յուլյա Ուստյուգովան նշեց, թե իրենց գնահատմամբ՝ կուտակային կենսաթոշակային համակարգը շարունակելու քայլը 30 տարի հետո տարեցների շրջանում աղքատության խնդրի լուծման լավագույն ուղին է:

«Այսօրվա աշխատողները բավարար ժամանակ կունենան ակտիվների կուտակման համար: Երբ կենսաթոշակի անցնեն՝ կունենան դրա ողջամիտ մակարդակ: Ուստի հետագայում սա ավելի լավ սոցիալական պաշտպանության ապահովման ճանապարհն է: Սակայն չմոռանանք նաև, որ ակտիվները՝ աշխատողների խնայողությունները, կառավարելու են կենսաթոշակային ակտիվների՝ համաշխարհային մեծ ճանաչում ունեցող երկու կառավարիչներ: Սրանք մեկ տասնյակից ավելի երկրներում աշխատող մեծ ընկերություններ են, որոնք գործում են և՛ միջին եկամտով երկրներում, օրինակ` Հայաստանում, և՛ զարգացած տնտեսությամբ երկրներում: Եվ այդ ընկերությունները վերջին տարիներին արդեն ապահովել են շահութաբերության տպավորիչ արդյունքներ»,- ասաց նա:

Հարցին, արդյոք նա հանդիպել է վարչապետ Փաշինյանի հետ, և թե ինչպես է գնահատում Կառավարության ֆինանսական քաղաքականությունը, Յուլյա Ուստյուգովան հաստատեց, որ հանդիպել է ոչ միայն Փաշինյանի, այլ նաև Կառավարության տարբեր անդամների հետ:

«Քննարկել ենք ամենատարբեր հարցեր, սակայն բոլոր հանդիպումների ժամանակ եղել է մեկ ընդհանուր թեմա՝ կոռուպցիայի խնդրի լուծման, թափանցիկության բարձրացման և ստվերային տնտեսության դեմ պայքարելու վճռականությունը: Եվ սրանք բոլորն էլ շատ հզոր ուղերձներ են, որոնք որոշ ժամանակ անց իրենց օգուտները կբերեն: Ուստի նոր կառավարության հանդեպ հանրության վստահության հետ կապված դժվարին սոցիալական խնդիրները, կառուցվածքային խնդիրները լուծելու վճռականության այս համակցությունը կարող է հեռուն գնալ»,- ասաց նա:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչը նկատեց, թե կոռուպցիայի դեմ պայքարն ու տնտեսական ակտիվությունը սերտորեն շաղկապված են:

«Իրականում կոռուպցիան մակրոտնտեսական առումով վճռորոշ երևույթ է, որը բազմաթիվ երկրներում կանխում է կայուն տնտեսական զարգացումը: Կոռուպցիան կարող է տարբեր ձևերով դրսևորվել. այն կարող է լինել լավ քողարկված և կարող է դյուրությամբ վերացվել: Սակայն երկրների մեծ մասում այս երկու երևույթները` կոռուպցիայի այս դրսևորումները, փոխկապակցված են: Եվ նոր քաղաքականությունը, որը նոր կառավարությունն առաջարկում է, վստահ եմ, օգուտներ կբերի, սակայն դրանք տեսնելու համար, հավանաբար, տարիներ կանցնեն, ոչ թե ամիսներ: Եվ այդ օգուտները կվերածվեն տնտեսական ավելի բարձր աճի, մասնավոր, հանրային և օտարերկրյա ավելի մեծ ներդրումների, աշխատատեղերի ավելացման, ավելի բարձր վարձատրվող աշխատատեղերի, ավելի լավ կյանքի: Սակայն միջազգային փորձը հուշում է, որ պետք է համբերատար լինել, և հնարավոր չէ մի գիշերվա ընթացքում արդյունքներ ապահովել»,-ասաց նա և նշեց, թե չպետք է ակնկալել, որ վաղը միլիարդների ներդրումներ կկատարվեն, մի գիշերվա ընթացքում չի ոչինչ չի լինի:

«Դրա համար ժամանակ է պետք: Նոր քաղաքականությունը, որքան էլ որ լավը լինի, լիարժեք իրականացնելու համար ժամանակ է պետք: Սակայն այսպիսի դժվար, բայց խիստ կարևոր տնտեսական բարեփոխումների ուղղությամբ առաջ չընթանալու համար պատճառներ չկան»,- ասաց նա:

Յուլյա Ուստյուգովան կարևորեց Հայաստանի իշխանությունների` քաղաքական վերջին իրադարձությունների ընթացքում ֆինանսական համակարգի կայունությունը պահպանելու ունակությունը:

«Դրանք, իհարկե, Կենտրոնական բանկի վերահսկողական և կանոնակարգման ամուր գործելակերպի, բանկային համակարգի լավ կապիտալացման, իրացվելիության ուժեղ բուֆերների շնորհիվ են: Փաստացի, բանկային համակարգին տրամադրված լրացուցիչ իրացվելիությունը համեմատաբար չափավոր էր՝ անորոշության նախկին դրվագների համեմատ: Փոխարժեքը համեմատաբար կայուն էր, և Կենտրոնական բանկը կարողացավ պահպանել իր միջազգային պահուստների մակարդակը: Ուստի, ընդհանուր առմամբ, Հայաստանի բանկային համակարգը հաղթահարեց ցնցումային ժամանակաշրջանը»,- ասաց նա:

Ի դեպ, չնայած նրան, որ ԱՄՀ-ը տոնում է Հայաստանի հետ համագործակցության 25- ամյակը, Յուլյա Ուստյուգովան նշեց, որ իրենք Հայաստանի հետ համագործակցում են 25 տարուց ավելի: «Հայաստանի հետ իրականացրել ենք ֆինանսավորման 9 ծրագիր: Իշխանություններին վիճակագրության, հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների և ֆինանսական ոլորտներում օժանդակել ենք տեխնիկապես և կարողությունների զարգացմամբ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:
 
Նմանատիպ նորություններ
«Իրատես». Քննչականում իրավական քաոս է
22 Հունվարի 2019 - 10:00
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։
Ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
22 Հունվարի 2019 - 09:59
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը
22 Հունվարի 2019 - 09:54
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Սյունիքի մարզային վարչության Մեղրու բաժնի աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները` Մեղրիի մաքսային կետ-բաժնի տարածքում զննել են Իրանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Տ.Գ.-ի ուղեբեռը:
«Ժողովուրդ». Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակարգից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ
22 Հունվարի 2019 - 09:52
«ՀՀ քննչական կոմիտեի նախկին նա­խագահ Աղվան Հովսեփյանի հավատա­րիմ կադրերը հեռանում են համակար­գից՝ նախընտրելով զբաղվել փաստա­բանական գործունեությամբ, քան լինել համակարգում:
«Հրապարակ». Դավոսից հետո Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա. ԵՏՄ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է Հայաստանին
22 Հունվարի 2019 - 09:50
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Դավոս է մեկնել՝ համաշխարհային տնտեսական ամենամյա ֆորումին մասնակցելու։
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հունվարի 22/23-ին
22 Հունվարի 2019 - 09:37
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 22-ին ժամը 09։00-ից մինչեւ հունվարի 23-ը ժամը 09։00-ն կդադարեցվի՝ Մեղրի քաղաքի և Վարդանի Ձոր գյուղի ջրամատակարարումը:
«168 ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք», հրահանգվել է խիստ գտնվել Ռազմիկ Ամյանի ու Արման Հովհաննիսյանի նկատմամբ
22 Հունվարի 2019 - 09:34
«168 ժամ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ երկրի շոուբիզնեսյան շրջանակների անդորրը վրդովեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի հայտարարությունն այն մասին, որ շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողները՝ երգիչները, երաժիշտները, հանդիսավարներն ու նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձինք, պետք է ստանան պետական գրանցում կամ հաշվառվեն հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրեն սեփական եկամուտները եւ վճարեն հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով, հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:
«Ժողովուրդ». Ինչ միտում է տեսնում ՀՅԴ-ն Փաշինյանի «անսպասելի» ուղերձում
22 Հունվարի 2019 - 09:31
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
Ավտովթար Արմավիր-Սարդարապատ ճանապարհին. ուղևորներից մեկը տեղում մահացել է
22 Հունվարի 2019 - 09:30
Հունվարի 22-ին` ժամը 01:28-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Արմավիր - Սարդարապատ ավտոճանապարհի 10-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 18624
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Google-ը տուգանել է 50 մլն եվրոյով
Միջազգային, Հասարակություն