Facebook   Twitter
 
Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 102 տոկոսով

12 Հուլիսի 2018 - 15:48
2018 թվականի հունվար-մայիսին Արցախ է այցելել 8654 օտարերկրյա զբոսաշրջիկ:
Զբոսաշրջիկների թիվը 2017 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 102 տոկոսով կամ 4362-ով:

Ընդ որում, զբոսաշրջիկների թիվն աճել է նաեւ առանձին ամիսների համեմատությամբ (180%, 225%, 19%, 14%, 146% կամ 396, 744, 99, 172, 2951 մարդ՝ համապատասխանաբար):

Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր եւ 1 զբոսաշրջային գործակալ: Նույն ժամանակաշրջանում ստեղծվել են չորս հյուրանոցային տնտեսության օբյեկտ (բոլորը՝ զբոսաշրջային տներ)՝ 11 հյուրանոցային համարով եւ 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում են 53 հյուրանոցային տնտեսության օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
23 Սեպտեմբերի 2018 - 20:06
Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
23 Սեպտեմբերի 2018 - 20:03
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ քաշքշուկ է եղել. «Անկախ դիտորդ»
23 Սեպտեմբերի 2018 - 19:57
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Այս մասին նշված է «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած խախտումներում:
Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն
23 Սեպտեմբերի 2018 - 19:47
Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 19:36
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը
23 Սեպտեմբերի 2018 - 19:30
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը:
Ո՞րն է քնի համար ամենավտանգավոր դիրքը
23 Սեպտեմբերի 2018 - 19:22
Ամերիկյան Մայո կլինիկայի փորձագետները պարզել են, որ փորի վրա քունը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել,– գրում է Bustle պարբերականը։
6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 19:18
6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13380
 
Լրահոս`