Facebook   Twitter
 
Արմեն Աշոտյանը հորդորել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության ուսումնասիրությանը

Արմեն Աշոտյանը հորդորել է գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության ուսումնասիրությանը

12 Հուլիսի 2018 - 15:51
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Նիկոլաս Լյոբելին եւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերին:
Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երկու երկրների խորհրդարանների միջեւ փոխգործակցության ակտիվացման հարցերին՝ կարեւորելով միջխորհրդարանական բարեկամության խմբերի եւ վեհաժողովների մակարդակում համատեղ աշխատանքների իրականացումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը հույս է հայտնել Բունդեսթագում Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի հետ որակակական նոր՝ ավելի կառուցողական համագործակցության իրականացման հետ կապված:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության անդամ պետությունների ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը՝ հույս հայտնելով մոտ ապագայում ունենալ նաեւ Գերմանիայի խորհրդարանի վավերացումը: Արմեն Աշոտյանն ընդգծել է նաեւ խորհրդարանական վերահսկողության դերը համաձայնագրի կիրարկման հետ կապված եւ հարցի առնչությամբ կարեւորել գերմանական փորձի ուսումնասիրությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցող վերջին գործընթացներին, քննարկվել ընտրական օրենսդրության բարեփոխումների հետ կապված հարցեր: Արմեն Աշոտյանը նշել է, որ ԸՕ բարեփոխումների գործընթացում քաղաքական բոլոր ուժերը կարեւորում են ընտրական բարեփոխումների կայացումը քաղաքական լայն համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա:

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաեւ գերմանական Rheinmetall ընկերության եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջեւ կնքված հուշագրին ու հորդորել գերմանացի գործընկերոջը հետամուտ լինել խնդրի առավել համապարփակ ուսումնասիրությանը:

Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերը՝ անկախ քաղաքական հարցերում մոտեցումների տարբերություններից տարածաշրջանային եւ արտաքին քաղաքական ճակատում միասնական են՝ որպես առաջնահերթություն սահմանելով պետական շահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դադարեցվել է չգրանցված դեղի շրջանառությունը
21 Նոյեմբերի 2018 - 17:20
Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել է Սերբիայի «Զդրավլե» դեղագործական ընկերության արտադրության «Սպազմալգոն, դեղահատեր, 500մգ+5մգ+0,1մգ, բլիստերում 50/5×10/)» 1801800 սերիայի (պիտանիության ժամկետ` 12.2019թ.) դեղի շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Հեղափոխության իմաստը այն է, որ հասարակությունն ինքն է որոշել, թե ով լինի երկրի ղեկավար. Փաշինյան
21 Նոյեմբերի 2018 - 17:05
Արագածոտնի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ապարան քաղաքում:
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
21 Նոյեմբերի 2018 - 16:55
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 21-ին, կազմել է 484.29 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.41 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Մենք 1 մլրդ դոլարի ջուր ենք օգտագործում, որ ստանանք մոտ 200 մլն դոլարի ձուկ. Փաշինյանն անդրադարձավ ձկնարդյունաբերությանը
21 Նոյեմբերի 2018 - 16:54
Խորքային հորերի խնդիրը ցույց է տալիս մեր երկրում վարված քաղաքականության անարդյունավետությունը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Արագածոտնի մարզ կատարած այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանն անգին է, որի նկատմամբ պատշաճ ուշադրություն չի դարձվում:
Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նախագահ Գիդո Ռայմոնդիին
21 Նոյեմբերի 2018 - 16:32
Նոյեմբերի 20-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Ստրասբուրգում հանդիպեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդիին:
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե. Լենա Նազարյան
21 Նոյեմբերի 2018 - 16:26
Տարբեր պաշտոնյաների գրպանում հայտնված գումարները կվերադարձվեն բյուջե: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ հակադարձելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հնչեցրած համոզմանը, թե կոռուպցիայի դեմ պայքարը ձևական է:
Սպասվում է անձրեւ եւ ձյուն
21 Նոյեմբերի 2018 - 16:22
Հանրապետությունում նոյեմբերի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով:
Իշխանությունը փորձում է մարդկանց մեջ արթնացնել Սերժ Սարգսյանի ուրվականը. Արմեն Աշոտյան
21 Նոյեմբերի 2018 - 16:00
Հարգելի Նիկոլ Փաշինյան, երբ դու դարձել ես վարչապետ, Սերժ Սարգսյանն արդեն հեռացված էր: Այս մասին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նախօրիեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը իր բոլոր խոստումները կատարել է, մասնավորապես, իշխանությունից հեռացրել է Սերժ Սարգսյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15737
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
Տնտեսություն, Հասարակություն