Facebook   Twitter
 
Իսրայելը դեմ չի լինի Ասադին, եթե իրանական զորքերը դուրս գան Սիրիայից. Նեթանյահուն՝ Պուտինին

Իսրայելը դեմ չի լինի Ասադին, եթե իրանական զորքերը դուրս գան Սիրիայից. Նեթանյահուն՝ Պուտինին

12 Հուլիսի 2018 - 16:40
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չորեքշաբթի Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Իսրայելը դեմ չի լինի, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մնա իշխանության, եթե իրանական զորքը դուրս գա Սիրիայից:
Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի, որը չի ցանկացել հայտնել անունը:

«Մենք քայլեր չենք ձեռնարկի Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ, իսկ Դուք դուրս հանեք իրանցիներին»,- գործակալության աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Նեթանյահուն:

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում Նեթանյահուն հերթական անգամ ներկայացրել է Սիրիայում իրավիճակի վերաբերյալ իսրայելական կողմի դիրքորոշումը:

Իրանի Իսլամական Հանրապետության զինվորականները մեծացնում են իրենց ազդեցությունը Սիրիայում, ինչը, Նեթանյահուի կարծիքով, սպառնում է Իսրայելի անվտանգությանը, գրում է gazeta.ru-ն։ Թել Ավիվի առանձնահատուկ մտահոգությունն է առաջացնում երկու երկրների սահմանին իրավիճակը, որտեղ կարող են հայտնվել իրանական հատուկ ծառայությունները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԱԾ տնօրենը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
20 Հուլիսի 2018 - 23:47
Հուլիսի 20-ին ԱԱԾ վարչական շենքի ընդունելության սրահում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
ԱՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
20 Հուլիսի 2018 - 23:43
Հուլիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում կայացած խոհրդակցությունների շրջանակներում կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և արտերկրում Արցախի մշտական ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։
Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է
20 Հուլիսի 2018 - 23:37
«911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տորֆավան գյուղի տարածքում բռնկված հրդեհի մի օջախ մարվել է:
Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել
20 Հուլիսի 2018 - 23:32
Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։
Ավստրալիայում բնակվող 9-ամյա տղայի քաշը հասել է 178 կգ-ի
20 Հուլիսի 2018 - 23:23
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում բնակվող 9-ամյա տղան կշռում է 178 կգ: Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, երեխան սկսել է գիրանալ վաղ մանկութունից:
Գիտնականները հայտնել են քրտինքի տհաճ հոտի պատճառը
20 Հուլիսի 2018 - 23:18
Քրտինքի հետևանքով տհաճ հոտի առաջացմանը նպաստում են միկրոօրգանիզմները, որոնք սնվում են օրգանիզմի արտազատած նյութերով։
Պրանկեր Վովանը պատմել է, թե ինչու է ընտրությունը կանգ առել Փաշինյանի վրա
20 Հուլիսի 2018 - 22:55
Պրանկեր Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) պատմել է, թե ինչու է որոշել կատակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։
Եգիպտացի գիտնականները 3 մումիա են հայտնաբերել գրանիտե սարկոֆագում
20 Հուլիսի 2018 - 22:48
Եգիպտացի գիտնականները Ալեքսանդրիայում հայտնաբերված սարկոֆագում 3 վնասված մումիա են գտել:
Լիոնից Հայաստան հետախուզվող է տեղափոխվել. նա որոնվում էր 6 տարի
20 Հուլիսի 2018 - 22:44
Հուլիսի 20-ին՝ ժամը 00.30-ին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Լիոն-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Էռնեստ Հ.-ին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15812
 
Լրահոս`