Facebook   Twitter
 
Ոգեւորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

Ոգեւորված ենք հայաստանյան զարգացումներով. Ժան-Կլոդ Յունկերը՝ Փաշինյանին

12 Հուլիսի 2018 - 16:54
Բրյուսելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունների համատեքստում: Ժան-Կլոդ Յունկերը նշել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգեւորել է իրենց եւ պատրաստակամություն հայտնել շարունակաբար աջակցելու մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար եւ հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ թե՛ ինստիտուցինալ, թե՛ ֆինանսական եւ թե՛ խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային:

«Հայաստանում արդեն շուրջ երկու ամիս տեւող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Գլխավոր հարկադիր կատարողը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին
15 Նոյեմբերի 2018 - 11:08
Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մասնակցել է Մինսկում ընթացող «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Ինչո՞ւ ընտանեկան բռնության զոհ դարձած կնոջ ամուսինը դեպքի օրը չի ձերբակալվել. պարզաբանում է Նելլի Դուրյանը
15 Նոյեմբերի 2018 - 10:57
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը պարզաբանել է, թե ինչու նոյեմբերի 11–ին չի ձերբակալվել 20–ամյա կնոջը ծեծելու մեջ կասկածվող տղամարդը։
Ցուկերբերգը Facebook-ի բոլոր պաշտոնյաներին կարգադրել է Android-ով գործող հեռախոսներ օգտագործել
15 Նոյեմբերի 2018 - 10:53
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ընկերությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձանց կարգադրել է բացառապես Android օպերացիոն համակարգով գործող հեռախոսներ օգտագործել:
«Ուզում եք նախագծերը տապալե՞ք». Արա Բաբլոյանը՝ պատգամավորներին դիտողություն արեց
15 Նոյեմբերի 2018 - 10:49
Ազգային ժողովի պատգամավորները ուզում են ժամ առաջ ավարտել իրենց աշխատանքը: Այսօր՝ նոյեմբերի 15-ին, նրանք նիստը վարող խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին առաջարկում էին, որ քննարկված եւ այսօր քննարկվելիք բոլոր նախագծերը քվեարկեն այսօր օրվա ավարտին, որպեսզի վաղն առավոտյան դրա համար էլ չգան:
Դուբլինում զբոսաշրջիկը փրկել է խեղդվող իռլանդացուն
15 Նոյեմբերի 2018 - 10:38
Դուբլինում սինգապուրյան ռազմածովային նավատորմի սպան փրկել է կամրջից Լիֆֆի գետն ընկած իռլանդացի տղամարդուն, հաղորդում է Buzz.ie:
ՊԵԿ-ը կանխել է «ափիոն» եւ «մարիխուանա» տեսակի թմրանյութների ներկրման փորձեր
15 Նոյեմբերի 2018 - 10:36
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Ոստիկանության Կապանի բաժնի ու ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ «Ագարակ» սահմանային անցակետի մաքսային գոտում Իրանից ժամանած ՀՀ քաղաքացիներ Ա.Մ-ի եւ Ա.Կ-ի նկատմամբ իրականացրել են հսկողություն, ինչի արդյունքում՝ վերջինս իր մարմնից դուրս է հանել 52 գրամ «ափիոն» տեսակի թմրանյութ:
Քվորում չապահովելու պատճառով խորհրդարանը չի կարողանում շարունակել աշխատանքները
15 Նոյեմբերի 2018 - 10:27
ՀՀ Ազգային ժողովն առավոտյան չկարողացավ սկսել հերթական նիստերի աշխատանքը, քաnի որ դահլիճում քվորում չկար:
ԱԺ-ում քննարկում են, թե ինչպե՞ս անել, որ պատգամավորները չմասնակցեն հաջորդ քառօրյային, բայց չզրկվեն աշխատավարձից
15 Նոյեմբերի 2018 - 10:22
Եթե պատգամավորը չի մասնակցում ԱԺ նիստին, ապա այդ օրվա աշխատավարձից զրկվում է, ինչը նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ նիստում հայտարարեց խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17730
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Ուղիղ
Հասարակություն, Քաղաքական