Facebook   Twitter
 
Վերջին հինգ օրում Հայաստանի տարածքում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

Վերջին հինգ օրում Հայաստանի տարածքում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

12 Հուլիսի 2018 - 17:00
Հայաստանի տարածքում 2018 թվականի հուլիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից, տարածաշրջանում դրանք 7-ն են եղել:

2018 թվականի հուլիսի 5-11-ը ժամանակահատվածում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը ՀՀ տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել է մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հուլիսի 9-ին 3 բալ ուժգնությամբ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է յոթ երկրաշարժ: Հուլիսի 5-ին 3-4 բալ ուժգնությամբ երկու սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Մակու քաղաքից համապատասխանաբար 28 կմ հարավ-արևմուտք և 21 կմ արևմուտք:

Նույն օրը 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Թութակ քաղաքից 44 կմ հարավ: Հուլիսի 6-ին 3-4 բալ ուժգնությամբ տեղի ունեցած երեք երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Թուրքիայի Վան քաղաքից 31 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Հուլիսի 10-ին 3 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Ադրբեջանի Գյանջա քաղաքից 21 կմ արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.0 մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Հուլիսի 6-ին 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Կամչատկայի Օզերնովսկի գյուղից 93 կմ դեպի արևելք: Հաջորդ օրը Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
15 Նոյեմբերի 2018 - 09:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
8-11 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
15 Նոյեմբերի 2018 - 09:31
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Ողբերգական ավտովթար Արցախում. կան զոհեր
15 Նոյեմբերի 2018 - 09:16
Արցախում նոյեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 300 մետր գլորվել ձորը:
Նոյեմբերի 15-ի ռոմանտիկ հորոսկոպը
15 Նոյեմբերի 2018 - 09:07
ԽՈՅԵՐ

Նոյեմբերի 15-ին Խոյերի համար շատ դժվար կլինի թույլ տալ ինչ-որ մեկին ներխուժել իրենց անձնական տարածք։ Այսօր այն միայն ձերը կլինի եւ ցանկացած փորձ կկանխվի ձեր կողմից։ Սիրելի էակը պետք է հեռու մնա ձեզնից, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն։
«Ժողովուրդ». Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու. Մանե Թանդիլյան
15 Նոյեմբերի 2018 - 09:03
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել:
«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը կօգնի իրենց
15 Նոյեմբերի 2018 - 08:55
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։
12 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում
15 Նոյեմբերի 2018 - 08:33
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին
15 Նոյեմբերի 2018 - 00:03
Նոյեմբերի 19-ի ասուլիսում «Յանդեքսը» կարող է ներկայացնել Яндекс.Телефон սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:
Հսկա սունկը գնել են 85 հազար եվրոյով
14 Նոյեմբերի 2018 - 23:54
Իտալիայի Ալբա քաղաքում անցկացված աուկցիոնում հսկա սպիտակ տրյուֆելը վաճառվել է անհավանական բարձր գնով, հաղորդում է Agence France-Presse-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14006
 
Լրահոս`