Facebook   Twitter
 
Ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը. 23-ամյա Էրիկը խոստովանել է

Ոստիկանները բացահայտեցին դանակահարության դեպքը. 23-ամյա Էրիկը խոստովանել է

12 Հուլիսի 2018 - 17:07
Հուլիսի 11-ին` ժամը 11.00-ին, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 11-ին՝ ժամը 10.10-ին, Պարույր Սեւակի 89 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածել եւ քաղաքացուն մարմնական վնասվածք է պատճառել 23-ամյա Էրիկ Պ.-ն։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Էրիկ Պ.-ն ձերբակալվել է:

Հանցագործության գործիքը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն
23 Սեպտեմբերի 2018 - 19:47
Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 19:36
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը
23 Սեպտեմբերի 2018 - 19:30
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը:
Ո՞րն է քնի համար ամենավտանգավոր դիրքը
23 Սեպտեմբերի 2018 - 19:22
Ամերիկյան Մայո կլինիկայի փորձագետները պարզել են, որ փորի վրա քունը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել,– գրում է Bustle պարբերականը։
6/13 ընտրատեղամասում քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին (տեսանյութ)
23 Սեպտեմբերի 2018 - 19:18
6/13 ընտրատեղամասում քաղաքացին պարզեց, որ գրանցամատյանում իր անվան դիմաց արդեն ստորագրություն կա: Ընտրական հանձնաժողովի անդամները և նախագահ Վարվառա Ստեփանյանը պարզաբանեցին, որ, հավանաբար, մեկ այլ ընտրող ստորագրության համար նախատեսված տողերը շփոթել է և ուրիշ քաղաքացու անվան տակ է ստորագրել:
ՀՀԿ-ական պատգամավորը վթարի է ենթարկվել
23 Սեպտեմբերի 2018 - 19:07
Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը մասնակցել է կոտրած ձեռքով։
55-ամյա տղամարդը Toyota-ն կանգնեցրել է Նոր Հաճնի կամրջի վրա, դուրս եկել ու իրեն կամրջից ցած նետել
23 Սեպտեմբերի 2018 - 19:03
Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 13:30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:
54 ահազանգ ոստիկանույթյունում՝ Ժամը 18:00-ի դրությամբ
23 Սեպտեմբերի 2018 - 18:51
Սեպտեմբերի 23-ին, ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13380
 
Լրահոս`