Facebook   Twitter
 
Եթե Երեւանի ավագանին ընտրի քաղաքապետ, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել. փաստաբան

Եթե Երեւանի ավագանին ընտրի քաղաքապետ, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել. փաստաբան

12 Հուլիսի 2018 - 17:16
Եթե հուլիսի 16-ին Երեւանի ավագանին ընտրի Երեւանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել:
Այս մասին, Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Նորայր Նորիկյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երեւան քաղաքի ավագանին որոշում կայացրեց քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել ս.թ. հուլիսի 16-ին:

Այսպիսի շտապողականությունից կարել է եզրակացնել, որ չի բացառվում, որ Հանրապետական խմբակցությունը կարող է առաջադրել իր թեկնածուին եւ ընտրել քաղաքապետ, քանի որ այս պահին ունի ավագանու ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Հատկանշական է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված կարգով Երեւանի քաղաքապետին կարող է անվստահություն հայտնվել միայն մեկ տարի հետո:

Սա նշանակում է, որ եթե ս.թ. հուլիսի 16-ին Երեւանի ավագանին ընտրի Երեւանի քաղաքապետ, ով էլ, որ նա լինի, մեկ տարի նրան որեւէ մեկը չի կարող անվստահություն հայտնել՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Հիշեցնենք, որ ավագանին այսօր որոշեց քաղաքապետի արտահերթ ընտրություն նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի թեկնածուներ կառաջադրեն ավագանիում մանդատ ունեցող կուսակցությունները։

Նկատենք, որ եթե Երեւանի ավագանուն չհաջողվի քաղաքապետ ընտրել, ապա ավագանին կցրվի եւ տեղի կունենան ավագանու ընտրություններ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հոսանքազրկում՝ Երեւանում եւ մարզերում
15 Նոյեմբերի 2018 - 09:34
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
8-11 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
15 Նոյեմբերի 2018 - 09:31
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 15-ին կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
Ողբերգական ավտովթար Արցախում. կան զոհեր
15 Նոյեմբերի 2018 - 09:16
Արցախում նոյեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 300 մետր գլորվել ձորը:
Նոյեմբերի 15-ի ռոմանտիկ հորոսկոպը
15 Նոյեմբերի 2018 - 09:07
ԽՈՅԵՐ

Նոյեմբերի 15-ին Խոյերի համար շատ դժվար կլինի թույլ տալ ինչ-որ մեկին ներխուժել իրենց անձնական տարածք։ Այսօր այն միայն ձերը կլինի եւ ցանկացած փորձ կկանխվի ձեր կողմից։ Սիրելի էակը պետք է հեռու մնա ձեզնից, որպեսզի ավելորդ տարաձայնություններ չլինեն։
«Ժողովուրդ». Բոլոր պետական պաշտոնյաները պետք է իմանան, որ ոչինչ չի ներվելու. Մանե Թանդիլյան
15 Նոյեմբերի 2018 - 09:03
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել:
«Հրապարակ». ՔՊ-ում հույս ունեն, որ Մալաթիայում Սամվել Ալեքսանյանը կօգնի իրենց
15 Նոյեմբերի 2018 - 08:55
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական գործընթացների գլխին «ՔՊ»-ում հիմնականում կանգնած է Արարատ Միրզոյանը, թաղերում, տեղերում «ՔՊ» ռեյտինգայինների «տասովկաները» հիմնականում նա է իրականացնում։ Միրզոյանը, որն առաջադրվելու է Հարավ-արեւմտյան-Շենգավիթ ընտրատարածքում, իր վրա շատ վստահ է։
12 ժամ ջուր չի լինելու Կոտայքի մարզում
15 Նոյեմբերի 2018 - 08:33
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 15-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան եւ Չարենցավան քաղաքների, Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասի, Արզնի, Նոր Գյուղ, Կոտայք, Թեղենիք, Զորավան, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ալափարս, Քարաշամբ գյուղերի, Քարաշամբի ամառանոցների ջրամատակարարումը:

«Յանդեքսն» իր սմարթֆոնը կարող է ներկայացնել նոյեմբերի 19-ին
15 Նոյեմբերի 2018 - 00:03
Նոյեմբերի 19-ի ասուլիսում «Յանդեքսը» կարող է ներկայացնել Яндекс.Телефон սմարթֆոնը: Այս մասին հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով ընկերության աղբյուրին:
Հսկա սունկը գնել են 85 հազար եվրոյով
14 Նոյեմբերի 2018 - 23:54
Իտալիայի Ալբա քաղաքում անցկացված աուկցիոնում հսկա սպիտակ տրյուֆելը վաճառվել է անհավանական բարձր գնով, հաղորդում է Agence France-Presse-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14006
 
Լրահոս`