![]() Երվանդ Խունդկարյանն ընտրվեց վճռաբեկ դատարանի նախագահ12 Հուլիսի 2018 - 22:29
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի նոր ընտրություն:
Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:
Անցկացվել է նաև Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն: Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. 1.Դանիելյան Ելիզավետա - 5 2.Թադևոսյան Լիլիթ - 5 Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով: ԲԴԽ–ի նիստին կայացել է նաև հանդիպում-խորհրդակցություն ՀՀ երեք մարզերի՝ Լոռու, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով: Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը: Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ: Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն: Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության: Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը: Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը: HayNews.am ![]() 21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
![]() 20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
![]() 20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
![]() 20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
![]() 20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
![]() 20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
|
Լրահոս`
![]()
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն ![]()
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ժաննա Բուտուլյանն ցուցադրել է սլացիկ ոտքերը
Մշակույթ, Հասարակություն ![]()
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը
Միջազգային ![]()
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
Միջազգային, Հասարակություն ![]()
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
Հասարակություն ![]()
Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 67 դոլարը
Միջազգային, Հասարակություն |