Facebook   Twitter
 
Մեծացե՛ք, Առուշ… Մեծացե՛ք գոնե հանուն այն բանի, որ Ձեզ վրա մարդիկ մի քիչ պակաս ծիծաղեն

Մեծացե՛ք, Առուշ… Մեծացե՛ք գոնե հանուն այն բանի, որ Ձեզ վրա մարդիկ մի քիչ պակաս ծիծաղեն

12 Հուլիսի 2018 - 23:21
«Goris Today»-ը հուլիսի 10-ին հրապարակել է մի նյութ, որտեղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը պատասխանելով հնչեցված հարցին, թե «ո՞վ է ֆինանսավորել Գորիսի կենտրոնական հրապարակի վերակառուցման աշխատանքները և ո՞ւմ նախաձեռնությամբ», անհիմն ինքնավստահությամբ ու լկռահաչությամբ պնդել է, թե «Գորիսի կենտրոնական հրապարակի վերակառուցումն իրականացվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով, ընթացել՝ երկու փուլով և շուտով կմեկնարկի երրորդ փուլը նույնպես»։
Ասեմ՝ նորելուկ քաղաքապետը հրապարակավ ստել է։

Հարկ եմ համարում անգետ տղային տեղեկացնել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ և «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության (տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան) ու Գորիսի քաղաքապետարանի համատեղ ուժերով բարեկարգվել է Գորիսի Մխիթար Սպարապետի անվան հրապարակը:

Սուրիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական ներդրումով նույն թվականի հոկտեմբերի 16-ին՝ Գորիս քաղաքի 140- ամյակի առիթով, նա իր հայրենի քաղաքին նվիրեց Սուրբ Գրիգոր Տաթևացու հրաշակերտ կոթողն ու նույն հրապարակի նորաոճ շատրվանները՝ Սևադա Զաքարյանի հեղինակած նախագծով (քանդակագործ՝ Նարեկ Օրդյան):

Ինչ վերաբերում է Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակի կառուցման շուրջ ծավալված խոսակցություններում շրջանառվող պնդումներին, թե այն կառուցվել է նախկին մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի կողմից, առնվազն անհեթեթություն է. թեկուզև այն պատճառով, որ Վահեն նույնիսկ չգիտի, թե ով է Գրիգոր Տաթևացին:
Վստահ եմ, որ գոնե Գորիսում այս մասին քաջատեղյակ են։

Իսկ վստահ ստելուց առաջ արժեր մտածել, որ նման անհեթեթ խոսքով ծիծաղելի եք դառնում նորովի:
Համայն(Ք)ապետ Առուշին մի հորդոր ունեմ՝ վատ է Առուշ, նույնիսկ շատ վատ, որ Ձեր անունը մամուլի էջերում տեսնելու համար, առանց շունչ քաշելու, պատեհ-անպատեհ, Սուրիկ Խաչատրյանի անունն եք տալիս։

Տիեզերական գիտելիքներ ամենևին էլ պետք չեն՝ հասկանալու Ձեր լպիրշ պահվածքն ու ինֆանտիլիզմին բնորոշ դրսևորումները։Դուք բարդույթներ հաղթահարելու լուրջ խնդիր ունեք,Դուք կայանալու խնդիր ունեք…

Մեծացե՛ք, Առուշ, աճե՛ք վերջապես… Աստծու սիրույն։ Դրանից Գորիսը միայն կշահի։ Իսկ Սուրիկ Խաչատրյանի՝ հավերժությանը մեկնված գործերին հասնելու համար,Դուք միայն կարող եք երազել, այն էլ՝ մեղր-կարագի ու հաց-պանրի ամենօրյա սննդակարգով։ Մինչդեռ, նկատի ունենալով Ձեր՝ հիմնարար գիտելիքների գենետիկ պակասը, բնատուր ունակությունների ու հմտությունների ամուլ վիճակը, քսանչորսժամյա ռիթմով աշխատելու դեպքում նույնիսկ հազիվ թե այդ երազանքներն իրականություն դառնան։

Հետևաբար՝ փորձեք համեստորեն թաքնվել ու չերևալ. դեռ չրթի –վիրթի անել ու սնոտիաբանությամբ զբաղվել կարող եք, բայց աշխատել ու լինել Գորիսի արժանապատիվ ղեկավար՝ չեք կարող։

Մեծացե՛ք, Առուշ… Մեծացե՛ք գոնե հանուն այն բանի, որ Ձեզ վրա մարդիկ մի քիչ պակաս ծիծաղեն։

Արմինե Օ.
 
Նմանատիպ նորություններ
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն Ասադի հեռանալը ժամանակի հարց է համարում
23 Սեպտեմբերի 2018 - 20:23
Միացյալ Նահանգները չի փորձում ստիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին լքել իր պաշտոնը, սակայն նրա հեռանալը ժամանակի հարց է։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին CBS-ի հետ հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
23 Սեպտեմբերի 2018 - 20:06
Ժամը 20.00-ին Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Այս րոպեներին Երեւանի ողջ տարածքում ընտրական տեղամասերը փակվում են, սկսվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելու գործընթացը:
Ժամը 18:00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ
23 Սեպտեմբերի 2018 - 20:03
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 18-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 54 ահազանգ։
Աջափնյակում 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ-ի եւ «Իմ քայլը» դաշինքի վստահված անձանց միջեւ քաշքշուկ է եղել. «Անկախ դիտորդ»
23 Սեպտեմբերի 2018 - 19:57
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Այս մասին նշված է «Անկախ դիտորդ» դաշինքի արձանագրած խախտումներում:
Ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն
23 Սեպտեմբերի 2018 - 19:47
Քանի որ մի շարք լրատվամիջոցներ արձագանքել են իմ գրառմանը և փորձ են արել այդ ամենը տեղափոխել այլ հարթություն, ցանկանում եմ պարզաբանել, որ իմ նախորդ գրառման մեջ ես տեղադրել եմ փաստ կրկնաքվեարկության մասին՝ վկայակոչելով երկու անծանոթների խոսակցություն այն մասին, որ «մեկ ձայն քիչ հաշվառվեց 7-րդ համարի օգտնին»։
Ժամը 19:00-ի դրությամբ «Անկախ դիտորդ» դաշինքը գրանցել է հետևյալ խախտումները
23 Սեպտեմբերի 2018 - 19:36
Աջափնյակ վարչական շրջանի 6/51 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը կանգնած է եղել քվեախցիկներին շատ մոտ տարածության վրա, որտեղից տեսանելի էր քվեարկման գործընթացը:
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը
23 Սեպտեմբերի 2018 - 19:30
Երևանցիները շարունակում են քաղապետի ընտրությունը:
Ո՞րն է քնի համար ամենավտանգավոր դիրքը
23 Սեպտեմբերի 2018 - 19:22
Ամերիկյան Մայո կլինիկայի փորձագետները պարզել են, որ փորի վրա քունը կարող է մի շարք առողջական խնդիրների հանգեցնել,– գրում է Bustle պարբերականը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 13380
 
Լրահոս`