Facebook   Twitter
 
Ինդոնեզիայում հստակեցվել է երկրաշարժի զոհերի թիվը․ մահացել է 321 մարդ

Ինդոնեզիայում հստակեցվել է երկրաշարժի զոհերի թիվը․ մահացել է 321 մարդ

10 Օգոստոսի 2018 - 23:13
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է 321 մարդ, այս մասին գրում է Tempo պարբերականը՝ հղում անելով բնական աղետների կանխարգելման ազգային գործակալությանը։
Ավելի վաղ գործակալության տնօրեն Սուտոպո Պուրվո Նուգրոխոն հայտնել էր 131 զոհի մասին, իսկ տեղի լրատվամիջոցները նշել էին, որ մահացել է 347 մարդ։

Tempo-ի փոխանցմամբ՝ 270 000 մարդ հարկադրված լքել են իրենց տները։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ինդոնեզիայի Լոմբոկ կղզուց հյուսիս ընկած հատվածում գրանցվել էր 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, դրան հետևել էին 5,4 և 4,3 մագնիտուդ ուժգնությամբ հզոր հետցնցումներ։

HayNews.am




 
Նմանատիպ նորություններ
Կոլումբիայում ուղղաթիռի վթարի հետեւանքով չորս զինծառայող է զոհվել
21 Հոկտեմբերի 2018 - 00:05
Կոլումբիայում վթարի է ենթարկվել Black Hawk ուղղաթիռը, որը թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի գործողություններ էր իրականացնում՝ գրում է RT-ն։
Ալյասկայի մերձակայքում անոմալ շոգեր են սկսվել
21 Հոկտեմբերի 2018 - 00:02
Խաղաղ օվկիանոսի ջրերի մի մասը Ալյասկայի մերձակայքում անսովոր բարձր ջերմաստիճան ունի՝ տեղեկացնում է Replyua.net-ը։
Աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռն իրականացրել է առաջին թռիչքը ջրի մակերեսից
20 Հոկտեմբերի 2018 - 23:55
Չինաստանում ստեղծված «Ցզիլուն» (AG600) աշխարհի խոշորագույն ամֆիբիա-ինքնաթիռը շաբաթ առավոտյան հաջողությամբ իրականացրել է ջրի մակերեսից օդ բարձրանալու և վայրէջք կատարելու փորձարկումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ավիացիոն արդյունաբերության ընկերությանը:
Մահացել է Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը
20 Հոկտեմբերի 2018 - 23:48
Նիդեռլանդների նախկին վարչապետ Վիմ Կոկը, ով թագավորության կառավարությունը գլխավորել է 1994-2002թթ․, մահացել է շաբաթ օրը՝ 80 տարեկան հասակում՝ տեղեկացնում է Reuters-ը։
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները Նեթանյահուին ուղղված նամակում ամոթալի են անվանել կալվածքների մասին օրինագիծը
20 Հոկտեմբերի 2018 - 23:42
Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների հոգևոր առաջնորդները՝ Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, ինչպես նաև Հունաց պատրիարքը և Սուրբ երկրի Քուստոսը, հոկտեմբերի 19-ին միասնաբար նամակ են ստորագրել` ուղղված Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Այս մասին ֆեսյբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Սահակաշվիլին պատրաստվում է արծաթե հարսանիքը նշել Վրաստանում
20 Հոկտեմբերի 2018 - 23:14
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր է մոտ ապագայում վերադառնալ հայրենիք, չնայած նրան, որ այդ երկրում նրա դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։
Վրաստանի նախագահի թեկնածուն կալանավորվել է կանեփի փառատոնի ժամանակ
20 Հոկտեմբերի 2018 - 22:10
Վրաստանի ՆԳՆ-ն հաղորդել է Թբիլիսիի «կանեփի օրինականացման փառատոնի» ժամանակ 11 մարդու ձերբակալության մասին՝ հաղորդում է gazeta.ru-ն։
Ուղևորատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր
20 Հոկտեմբերի 2018 - 20:54
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասսամ նահանգում կամրջով անցնող ավտոբուսն ընկել է գետը, ինչի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է, ավելի քան 20-ը վնասվածքներ են ստացել:
Ուկրաինայում մարդասպանի են ազատ արձակել բանտում տեղ չունենալու պատճառով
20 Հոկտեմբերի 2018 - 20:17
Ուկրաինայում սպանության համար դատապարված հանցագործին ազատ են արձակել բանտերում ազատ տեղ չունենալու պատճառով: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4129
 
Լրահոս`