Facebook   Twitter
 
Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի

10 Օգոստոսի 2018 - 23:55
Կատալոնիայի Ժեներալիտետի առողջապահության խորհրդի կայքում օգոստոսի 10-ին հրապարակված տվյալների համաձայն՝ Իսպանիայում շոգից մահացածների թիվը հասել Է 17-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր 12 զոհվածների մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նշվում Է, որ Կատալոնիայում տապից մահացել Է եւս հինգ մարդ: Խոսքը վերաբերում Է 52-ից մինչեւ 81 տարեկան երկու տղամարդու եւ երեք կնոջ: Նրանցից երեքը մահացել են մունիցիպալիտետի Օսպիտալետ հիվանդանոցում (Բարսելոնայի նահանգ), մեկ մարդ մահացել Է Ֆիգերաս քաղաքի հիվանդանոցում, հինգերորդ զոհը գրանցվել Է Բարսելոնայում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ Կատալոնիայում մահացել Է վեց մարդ՝ չորս հոգի մահացել Է Էստրեմադուրայում, երկուսը՝ Մուրսիայում:

Այսպիսով, Իսպանիայում տապի զոհերի թիվը հասել Է 17-ի: Անցյալ շաբաթվա կեսերին Իբերիական թերակղզում շոգ եղանակ Է հաստատվել, որոշ շրջաններում ջերմաչափի սյուները բարձրացել են մինչեւ 40 աստիճան: Երկուշաբթի օրվանից շոգն սկսել Է թուլանալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
18 Օգոստոսի 2018 - 16:47
Շաբաթ` ժամը 10:30-ի սահմաններում, Ադրբեջանի Սալյանի շրջանում 3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հանրապետական սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությունը։
Փաշինյանը չեզոքացնում է օլիգարխների ու կոռումպացված «էլիտայի» ազդեցությունը՝ իշխանությունը ժողովրդին փոխանցելով. Սաակաշվիլի
18 Օգոստոսի 2018 - 15:57
Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին արձագանքել է օգոստոսի 17-ին Երևանում կայացած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հնչեցրած գաղափարներին: «Ինձ շատ ուրախացնում է, որ Փաշինյանի հետ համահունչ ենք մտածում:
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծությունը կարող է ամուսնությունից երկար տևել
18 Օգոստոսի 2018 - 15:33
Գրեթե երկու տարի է, ինչ դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթն ամուսնալուծության գործընթացի մեջ են գտնվում, գրում է Daily Mail-ը։
Ռոբերտո Կառլոսը կարող է պաշտոն ստանալ Սպորտինգի ենթակառուցվածքներում
18 Օգոստոսի 2018 - 15:29
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կարող է աշխատել Լիսաբոնի «Սպորտինգում», հայտնում է «Record»-ը:
Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին
18 Օգոստոսի 2018 - 14:45
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փոխել է կառավարության ղեկավար կազմը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բելտա» գործակալությունը, Բելառուսի վարչապետ է նշանակվել Սերգեյ Ռումասը, ով մինչ այժմ գլխավորում էր Զարգացման բանկը:
Ղրիմն այս տարի արդեն իսկ ընդունել է 4 մլն զբոսաշրջիկ
18 Օգոստոսի 2018 - 14:34
Տարեսկզբից Ղրիմ է այցելել ավելի քան 4,3 միլիոն զբոսաշրջիկ, ինչը 28 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին հայտնել է Զբոսաշրջության դաշնային գործակալության ղեկավար Օլեգ Սաֆոնովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը
18 Օգոստոսի 2018 - 14:30
Կարճատև հիվանդությունից հետո, 80 տարեկանում մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա ընտանիքի և հիմնադրամի հայտարարությունը։
Հնդկաստանում ջրհեղեղներից հարյուրավոր զոհեր կան
18 Օգոստոսի 2018 - 14:10
Առնվազն 324 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավ-արևմուտքում Քերալա նահանգում ջրհեղեղի պատճառով։
Ուկրաինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Լեհաստանում, կան զոհեր
18 Օգոստոսի 2018 - 14:07
Ուկրաինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Լեհաստանում, երեք մարդ մահացել է, 51-ը՝ հոսպիտալացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ լեհական TVN24-ին հղումով։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3902
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ավտորիտարիզմի վախճանը. դիկտատուրայի սկիզբը (Մաս առաջին)
Հասարակություն, Քաղաքական, Վերլուծական