Facebook   Twitter
 
Մոդրիչ. Վենգերն ինձ մերժեց, երբ «Արսենալի» մարզիչն էր

Մոդրիչ. Վենգերն ինձ մերժեց, երբ «Արսենալի» մարզիչն էր

06 Դեկտեմբերի 2018 - 22:57
«Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչպես է ժամանակին Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշումը դարձել իր համար մոտիվացիայի նոր խթան:
«Ինձ մերժեց Արսեն Վենգերը, երբ դեռ «Արսենալի» մարզիչն էր: Ես սա համարեցի նոր նշաձող, որը պետք է հաղթահարեմ: Այն ժամանակ նա իմ մասին այդպիսի կարծիք ուներ, որ չեմ համապատասխանում իր թիմին»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Այդ դրվագի մասին իր ինքնակենսագրական գրքում գրել էր Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, որի հետ Մոդրիչը աշխատել է անգլիական թիմում:

«Վենգերը կարծում էր, որ Մոդրչը շատ թեթեւ է Պրեմյեր լիգայում հաջող հանդես գալու համար: Իմ շտաբի որոշ մարզիչներ եւս այդ կարծիքին էին, որ Մոդրիչը ֆիզիկապես չի կարողանա արդյունավետ լինել կիսապաշտպանության կենտրոնում»,- գրել էր Ռեդնապը:

Մոդրիչը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2008-ին Զագրեբի «Դինամոյից» 23 տարեկանում: Նա «Ռեալում» է 2012-ից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ծանրորդ Գոռ Մինասյանը` Գյումրի քաղաքի 2018 թվականի լավագույն մարզիկ
14 Դեկտեմբերի 2018 - 13:00
Գյումրու քաղաքապետարանում մարզական ոլորտի ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի սպորտի բաժնի ղեկավարներ Վաչիկ Վարդանյանի և Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ, ընտրել են 2018թ թվականի մրցաշրջանի լավագույն մարզիկին:
«Այնտրախտը» եվրագավաթներում ռեկորդ սահմանեց գերմանական ակումբների շրջանում
14 Դեկտեմբերի 2018 - 12:53
Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում 2:1 հաշվով հաղթելով իտալական «Լացիոյին», խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց ցուցանիշով:
Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
14 Դեկտեմբերի 2018 - 12:15
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներին:
Ռոբերտ Արզումանյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ
14 Դեկտեմբերի 2018 - 09:43
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան, այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատող Ռոբերտ Արզումանյանը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում մասնակցել է UEFA MIP սեմինարին:
Հայաստանի Մ-15 հավաքականը պարտությամբ է մեկնարկել Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների առաջնության ընտրական փուլում
14 Դեկտեմբերի 2018 - 09:16
Երեւանի Հայ-Սլավոնական համալսարանի մարզադահլիճում մեկնարկել է վոլեյբոլի Եվրոպայի Արեւելյան գոտու երկրների մինչեւ 15 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցում են տղաների Հայաստանի Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Վրաստանի եւ Լեհաստանի հավաքականները:
ԵԼ. «Արսենալի» մեկնարկային կազմը «Ղարաբաղի» հետ խաղում
13 Դեկտեմբերի 2018 - 23:17
Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում կընդունի «Ղարաբաղին»:
Իտալացի գործակալը փորձում է կազմակերպել Մեսիի տրանսֆերը «Ինտեր»
13 Դեկտեմբերի 2018 - 22:58
Իտալացի գործակալ Ալեսիո Սունտասը հայտնել է, որ փորձում է կազմակերպել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»։
ՉԼ-ում քնելու դեպքում կհայտնվեք Եվրոպա լիգայում. Խոսեպ Գվարդիոլա
13 Դեկտեմբերի 2018 - 21:55
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար պետք է յուրաքանչյուր հանդիպման մոտենալ առավելագույնս կենտրոնացված:
«Յուվենտուսը» հունվարին 80 միլիոն եվրո կառաջարկի Պոգբայի համար
13 Դեկտեմբերի 2018 - 20:25
Թուրինի «Յուվենտուսը» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի համար հունվարին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին» կառաջարկի 80 միլիոն եվրո, հաղորդում է Tuttosport–ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2275
 
Լրահոս`