Facebook   Twitter
 
Մեգան Մարքլն անակնկալ հայտնվել է Լոնդոնում ակադեմիկոսների հանդիպմանը

Մեգան Մարքլն անակնկալ հայտնվել է Լոնդոնում ակադեմիկոսների հանդիպմանը

06 Դեկտեմբերի 2018 - 23:19
Սասեքսի դքսուհի, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կին Մեգան Մարքլը երեկ անակնկալ հայտնվել է Լոնդոնի թագավորական քոլեջի (King's College London) ակադեմիկոսների հանդիպմանը, գրում է Daily Mail-ը:
Թագավորական ընտանիքի 37-ամյա անդամը, որը գարնանը լույս աշխարհ կբերի իր և արքայազն Հարիի առաջնեկին, միացել է ակադեմիկոսների՝ կլոր սեղանի շուրջ քննարկմանն այն մասին, թե ինչպես կարող է բարձրագույն կրթությունն օգտագործվել համաշխարհային խնդիրների լուծման համար, օրինակ՝ թրաֆիքինգի, ժամանակակից ստրկատիրության և գենդերային հավասարության:

Դքսուհու հագին եղել է պարզ սև բլուզ: Նա ժամանակ առ ժամանակ գրիչով նոթատետրի մեջ նշումներ է արել:

Մեգանի մասնակցությունը հանդիպմանը, ինչպես թագավորական ընտանիքի հանդիպումների մեծ մասը, նախօրոք հայտարարված չի եղել:

Իրադարձությանը նախորդել էր հոկտեմբերին Ֆիջիում Հարավ-խաղաղօվկիանոսյան համալսարանի ուսանողների առաջ ունեցած ճառին, որի ընթացքում Մեգանը խոսել էր բարձրագույն կրթություն ստանալու տարիներին իր ունեցած ֆինանսական դժվարությունների և այն մասին, թե ինչ հպարտությամբ և հուզմունքով է ավարտել համալսարանը: Նա կարևորել էր զարգացող երկրներում կանանց կրթության դերը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայում ոստիկանն սպանել է ոստիկանապետին
11 Դեկտեմբերի 2018 - 19:01
Թուրքիայի Ռիզե նահանգի ոստիկանատանը ճանապարհային ոստիկանը սպանել է ոստիկանապետին եւ վիրավորել 3 ոստիկանի։
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Եգիպտոսի իշխանություններն արգելել են դեղին անթև բաճկոնների վաճառքը երկրում
11 Դեկտեմբերի 2018 - 18:13
Եգիպտոսի իշխանությունները արգելքներ են սահմանել դեղին լուսարձակող բաճկոնների վաճառքի համար:
Աշխարհի «ամենաթանկ» ինքնագիրը. Սթիվ Ջոբսի՝ 51 000 դոլար գնահատված ինքնագիրն աճուրդի է հանվել
11 Դեկտեմբերի 2018 - 17:07
Apple տեխնոլոգիական ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի ինքնագիրն աշխարհում ամենաթանկն է, գրում է Artdaily.com կայքը:
Արտակարգ դրություն Ֆրանսիայում (Տեսանյութ)
11 Դեկտեմբերի 2018 - 16:15
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթով դիմել է քաղաքացիներին:
Ոսկե տոնածառ. ինչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկ ամանորյա խորհրդանիշը (Տեսանյութ)
11 Դեկտեմբերի 2018 - 13:59
Եվրոպայի ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է Գերմանիայի Մյունխեն քաղաքում:
Պոմպեոն նշել է ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիքը
11 Դեկտեմբերի 2018 - 13:33
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կարծում է, որ Չինաստանը առաջիկա 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ի համար ամենամեծ սպառնալիք կլինի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին դուրս գալ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծից
11 Դեկտեմբերի 2018 - 11:18
ԱՄՆ-ն կարծում է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը սպառնում է Եվրոպայի անվտանգությանը, գրում է РИА Новости-ն:
Թրամփը վախենում է, որ իրեն պաշտոնանկ կանեն. CNN
11 Դեկտեմբերի 2018 - 10:51
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ մտավախություն ունի նրա վերաբերյալ, որ Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմած դեմոկրատները կարող են իրեն պաշտոնանկ անել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4244
 
Լրահոս`