Facebook   Twitter
 
Արցախի դատախազությունը ամփոփել է 2018-ի գործունեությունը. Ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախի դատախազությունը ամփոփել է 2018-ի գործունեությունը. Ներկա է եղել Բակո Սահակյանը

12 Փետրվարի 2019 - 13:01
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2018 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սահակյանը, ամփոփելով 2018 թվականին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից կատարված աշխատանքը, այն, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ գերատեսչության առջեւ դրված են կարեւոր ու պատասխանատու խնդիրներ, եւ համակարգի աշխատանքից է նաեւ կախված մեր երկրի բնականոն կենսագործունեության ապահովումը, պետության, հասարակության ու քաղաքացիների շահերի պաշտպանությունը, օրինականության պահպանումը, հանցավորության դեմ անզիջում պայքարի իրականացումը:

«Այդ գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար պահանջվում է արհեստավարժության բարձր մակարդակ, պատասխանատվություն, սկզբունքայնություն եւ նվիրվածություն: Դատախազությունում կա համապատասխան ներուժ այդ ամենը անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար»,- նշել է իր ելույթում Արցախի Հանրապետության Նախագահը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Ռուսաստանի դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
19 Ապրիլի 2019 - 16:12
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել. Սամվել Բաբայան
19 Ապրիլի 2019 - 16:09
Ես վստահ եմ, որ Մարտի 1-ին կրակելու հրամանը Ռոբերտ Քոչարյանից չի տվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը։
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
19 Ապրիլի 2019 - 15:57
ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։
Նախանձողները գիշերը չեն կարողանալու քնել, այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած. Գագիկ Ծառուկյան
19 Ապրիլի 2019 - 15:39
«Վրաստանն էր ցեմենտ ներմուծում Հայաստան, մենք էլ ցույց ենք տվել, որ նայեք՝ մենք էլ ձեր շուկան կփչացնենք, մինուս ենք գնացել: Դա բիզնեսի աշխատանք ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով Վրաստան էժան ցեմենտ արտահանելու հարցին:
Կարեն Կարապետյանն ընկել էր հետեւիցս, 50 հոգով մտնում էին օբյեկտներս. Ծառուկյան
19 Ապրիլի 2019 - 15:24
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընկել էր Ծառուկյանի հետեւից, 50 հոգով մտնում էին օբյեկտներս: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Մակրոնի ժողովրդականության վարկանիշն աճ է արձանագրել Նոտր Դամի հրդեհից հետո
19 Ապրիլի 2019 - 15:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում: Այդ մասին վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ապրիլի 19-ին: Դրա տվյալներով, Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը ներկայում հավանություն է տալիս երկրի բնակիչների 32 տոկոսը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին:
ԱԺ-ն քննարկում է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի նշանակման հարցը, առաջադրվել է Գեղամ Գևորգյանի թեկնածությունը
19 Ապրիլի 2019 - 15:21
ԱԺ քննարկման է ներկայացվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցը։
Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին, բայց վատությունն իրենք իրենց են անում. Ծառուկյանը՝ ստուգումների մասին
19 Ապրիլի 2019 - 15:09
Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին, բայց վատությունն իրենք իրենց են անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրել է հարցը, որ իր ընկերություններում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5316
 
Լրահոս`