Facebook   Twitter
 
Ոսկերչական ընկերությունը Մալայզիայի նախկին վարչապետի կնոջից պահանջել է գտնել 14,8 մլն դոլարի զարդերը

Ոսկերչական ընկերությունը Մալայզիայի նախկին վարչապետի կնոջից պահանջել է գտնել 14,8 մլն դոլարի զարդերը

12 Փետրվարի 2019 - 13:02
Լիբանանյան ոսկերչական ընկերության իրավաբանները Մալայզիայի նախկին վարչապետի կնոջից՝ Ռոզմա Մանսուրից պահանջել են հայտնել մոտ 14,8 մլն դոլար արժողությամբ 44 թանկարժեք իրերի գտնվելու ստույգ վայրը, որոնք նրան են փոխանցվել 2018 թվականին նախնական ծանոթանալու համար:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է The Straits Times պարբերականը, ոսկերչական իրերը կարող էին ոստիկանության կողմից առգրավված լինել նախկին վարչապետին պատկանող տներում ու վիլլաներում խուզարկությունների ժամանակ:

Global Royalty Trading ընկերության փաստաբան Դեւիդ Գուրուպատամայի խոսքով՝ «լինելով մշտական հաճախորդ՝ Ռոզմա Մանսուրը թանկարժեք զարդերը ստացել է նախնական զննման եւ հնարավոր գնում կատարելու որոշման կայացման համար»: Մայիսի վերջին նա ընկերությանը գրավոր տեղեկացրել էր զարդերի խմբաքանակը ստանալու մասին, սակայն նաեւ հայտնել էր, որ ոստիկանությունն այն առգրավել է խուզարկության ժամանակ: Միաժամանակ, իրավապահ մարմինները տեղի ունեցածը չեն մեկնաբանում:

Մինչեւ հիմա զարդերի գտնվելու մասին ոչ մի տեղեկություն չի ստացվել: Ինչի հետ կապված «ընկերությունում նպատակահարմար են համարում Ռոզմա Մանսուրից պահանջել դրանք գտնել», հավելել է փաստաբանը:

Երկրի նախկին վարչապետի տանը եւ բնակարաններում նախկինում կատարված խուզարկությամբ մեծ քանակությամբ ոսկերչական զարդեր են գտնվել, թանկարժեք դիզայներական պայուսակներ եւ այլն: Ընդհանուր առգրավվել է 223 մլն դոլարից մինչեւ 273,4 մլն դոլարի կանխիկ գումար եւ շքեղ իրեր: Երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը մեղադրվում է 44 դրվագով, այդ թվում՝ կաշառք ստանալու, փողերի լվացման, ծառայողական դիրքի չարաշահման եւ այլնի համար: Քրեական գործով գերագույն դատարանի նիստը նախնական պետք է սկսվեր փետրվարի 12-ին , սակայն փաստաբաններին հաջողվել էր հասնել անորոշ ժամկետով հետաձգման:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
17 Փետրվարի 2019 - 19:53
Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17525
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն