Facebook   Twitter
 
Ծանր սրտով եմ հեռանում Լոնդոնից. Ռեմսին դիմել է Արսենալի երկրպագուներին

Ծանր սրտով եմ հեռանում Լոնդոնից. Ռեմսին դիմել է Արսենալի երկրպագուներին

12 Փետրվարի 2019 - 13:58
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին, որն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո համալրելու է «Յուվենտուսի» կազմը, Instagram-ում կատարած գրառմամբ դիմել է «զինագործների» երկրպագուներին:
«Դուք, հավանաբար, արդեն գիտեք, որ ես նախնական պայմանագիր եմ կնքել «Յուվենտուսի» հետ: Ցանկանում եմ դիմել «Արսենալի» երկրպագուներին, որոնք միշտ հավատարիմ են եղել և աջակցել են ինձ:

Դուք ընդունել եք ինձ դեռևս երիտասարդ տարիքում և ինձ հետ եք եղել այս ակումբում կարիերայիս ուրախ ու տխուր պահերին: Ես ծանր սրտով եմ հեռանում Հյուսիսային Լոնդոնից, որտեղ անհավանական 11 տարի եմ անցկացրել: Շնորհակալ եմ ձեզ:

Շարունակելու եմ թիմի համար 100% նվիրվածությամբ խաղալ և հույս ունեմ՝ նախքան Թուրին տեղափոխվելս, այստեղ կարիերաս բարձր նոտայի վրա կավարտեմ»,- գրել է Ռեմսին:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Արսենալի» դեմ հանդիպումը տեւեց 30 րոպե. Անչելոտի
19 Ապրիլի 2019 - 16:37
Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» կրած տնային պարտությունը նվազագույն հաշվով:
Արցախի թիմը ֆուտբոլի Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությանը կներկայանա արցախցի ֆուտբոլիստներով
19 Ապրիլի 2019 - 16:24
Ֆուտբոլի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությանը Արցախի թիմը կներկայանա բացառապես արցախցի ֆուտբոլիստներով:
Հայտնի է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքի օրը
19 Ապրիլի 2019 - 15:01
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին:
Ժիրուն կրկնեց Մեսիի ցուցանիշը եւ ռեկորդ սահմանեց «Չելսիում»
19 Ապրիլի 2019 - 14:49
Լոնդոնի «Չելսիի» ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն, գոլի հեղինակ դառնալով չեխական «Սլավիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, այս մրցաշրջանում 10-րդ գոլն է խփել եվրագավաթներում:
«Նապոլիի» դեմ խաղում «Արսենալի» ֆուտբոլիստը 5 րոպեով բացակայել է խաղադաշտից
19 Ապրիլի 2019 - 13:28
Ուշագրավ միջադեպ է գրանցվել Լոնդոնի «Արսենալի» եւ իտալական «Նապոլիի» միջեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում:
Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները
19 Ապրիլի 2019 - 11:18
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
ԵԱ. Մարիա Գեւորգյանը, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթել են
19 Ապրիլի 2019 - 09:37
Թուրքիայում ընթացող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում հանգստյան օրվանից հետո անցկացվել են 7-րդ տուրի պարտիաները:
Հայտնի են Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը
19 Ապրիլի 2019 - 09:36
Րոպեներ առաջ ավարտվեցին Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի հանդիպումները։ Հայտնի դարձան կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2524
 
Լրահոս`