Facebook   Twitter
 
Արթուր Ջավադյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր

Արթուր Ջավադյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է կապիտալի շուկայի զարգացմանն առնչվող հարցեր

15 Մարտի 2019 - 17:47
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Համաշխարհային Բանկն իր գործուն մասնակցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Բանկը մեծ աջակցություն է ցուցաբերել այնպիսի հավակնոտ բարեփոխումների իրականացման ընթացքում, ինչպիսիք են հարկաբյուջետային ոլորտի և տնտեսական կարողությունների հզորացման հարցերը:

Արթուր Ջավադյանն անդրադարձել է կապիտալի շուկայի զարգացման և տեղական արժույթով ֆինանսավորման հարցերին՝ շեշտելով, որ դրանք ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման կարևոր քայլերից են: Այս առումով միջազգային ֆինանսական կառույցները հետաքրքրության մասին են վկայում վերջիններիս կողմից հայաստանյան բանկերին տեղային արժույթով բաժնետոմսերի թողարկման հարցում ցուցաբերվող օժանդակությունը:

Նա հույս է հայտնել, որ Բանկը կարգավորման և մասնավոր հատվածի ոլորտների իր բարձրակարգ փորձագիտական աջակցությունը կցուցաբերի ֆինանսական հատվածի դիվերսիֆիկացման ուղղությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող քաղաքականությանը:

Համաշխարհային Բանկի նախագահի տարածաշրջանային գծով տեղակալը նույնպես բարձր գնահատեց գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ առանձնահատուկ ընդգծելով ԿԲ և ՀԲ երկարատև արդյունավետ գործընկերության փաստը: Նա փոխանցեց Համաշխարհային բանկի պատրաստակամությունը օժանդակելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների ծրագրին:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև այն ծրագրերը, որոնցում ազդեցիկ դերակատարում կարող է ունենալ Համաշխարհային Բանկը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ
30 Ապրիլի 2019 - 21:39
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 5 (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 17:26
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
2019թ-ի մայիսի 1-ից գազի վաճառքը պարտադիր պետք է իրականացվի կիլոգրամով. ՇՎՏՄ
28 Ապրիլի 2019 - 10:35
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019թ-ի մայիսի մեկից:
ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 482 դրամ, մեկ եվրոն՝ 539 դրամ նվազագույն փոխարժեքով
28 Ապրիլի 2019 - 10:32
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները ապրիլի 28-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 4 (Տեսանյութ)
26 Ապրիլի 2019 - 19:47
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունակական աճի և զարգացման գործընթացում:
2020 թվականից մեքենայի մաքսազերծման գինը ավելանալու է մոտ 6 անգամ
26 Ապրիլի 2019 - 10:43
2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ):
Դոլարն այսօր գնվում է նվազագույնը 480 դրամով. արտարժույթի փոխարժեքներ
25 Ապրիլի 2019 - 09:51
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներ ապրիլի 25-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3 (Տեսանյութ)
22 Ապրիլի 2019 - 20:58
Ամերիաբանկն, ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում, ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 831
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական