Facebook   Twitter
 
Պարբերաբար մտել է Վարդաբլուրի մթերային խանութ եւ գումար գողացել. ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին

Պարբերաբար մտել է Վարդաբլուրի մթերային խանութ եւ գումար գողացել. ոստիկանները բերման են ենթարկել կասկածյալին

15 Մարտի 2019 - 18:19
Մարտի 14-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վարդաբլուր գյուղից բերման են ենթարկել 1998 թ. ծնված Էրիկ Ի.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2019 թ. փետրվար ամսվա սկզբին Վարդաբլուր գյուղում ապօրինի մտել է բնակիչներից մեկի տան բակ եւ այնտեղ գտնվող մթերային խանութի հետնամասի մուտքի դռան վրա գտնվող բանալիով բացել է փականը, մուտք է գործել խանութ եւ պահարանի դարակից գողացել 37.000 դրամ, որից երկու օր հետո նույն եղանակով գողացել է 50.000 դրամ: Ըստ Էրիկ Ի.-ի խոստովանական բացատրության՝ օրեր անց կրկին նույն եղանակով մի քանի անգամ մուտք է գործել նույն խանութ եւ գողացել գումար, սակայն վերջին անգամ գողանալիս իրեն նկատել է խանութի սեփականատերը եւ ձայն է տվել իրեն, սակայն ինքը դիմել է փախուստի, իսկ գողացված ընդհանուր 114.000 դրամը ծախսել է իր անձնական կարիքների համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Փոլ Մաքքարթնիի դպրոցական տետրը աճուրդի են հանել
22 Մարտի 2019 - 22:47
Փոլ Մաքքարթնիի դպրոցական տետրը, որի լուսանցքներում ուսուցչի կարմիր մատիտով քննադատական նշումներ են եւ կազմի դարձերեսին ծխողի պատկերով նկար, Անգլիայում 10 000 ֆունտ սթեռլինգով (ավելի քան 13 000 դոլար) աճուրդի է հանվել։ Այս մասին հայտնել է Omega Auctions աճուրդի տան ներկայացուցիչը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է. ինչ է խոսել Դավիթ Անանյանը ԲՀԿ-ի հետ
22 Մարտի 2019 - 22:25
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ եկամտային հարկի համահարթեցումը ժամանակավոր է։
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր
22 Մարտի 2019 - 21:56
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
Տրավոլտան խոստովանել է, որ առայսօր չի հոգնել «Քրեական ընթերցվածք»-ում իր կերպարից
22 Մարտի 2019 - 21:55
Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան խոստովանել է, որ Քվենտին Տարանտինոյի «Քրեական ընթերցվածք» ֆիլմը փոխել է իր կյանքը, և որ տարիներ անց ինքը դեռևս չի հոգնել այդ ֆիլմում իր կերպարից:
Հռոմի պապը երկու նկարիչների հետ միգրացիային նվիրված նկար է ստեղծել
22 Մարտի 2019 - 21:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մասնակցել է երկու ժամանակակից նկարիչների՝ իսպանացի Դոմինգո Սապատայի եւ Լոս անջելեսում ապրող ֆրանսիացի Թերի Գետայի (հայտնի է որպես Mr. Brainwash) կողմից միգրացիայի թեմային նվիրված նկարի ստեղծմանը։
89 տարեկան հասակում մահացել է նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանը
22 Մարտի 2019 - 20:31
89 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել դատախազ Սուրեն Արտաշեսի Օսիպյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։
ՀՀ ոստիկանապետը և ԱՄԷ դեսպանը քննարկել են իրավապահ կառույցների միջև համագործակցության նոր ոլորտներին առնչվող հարցեր (Տեսանյութ)
22 Մարտի 2019 - 20:23
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ալ Զաաբին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը կնպաստի խաղաղության և կայունության ամրապնդմանը. ԱՀ ԱԳՆ
22 Մարտի 2019 - 20:20
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեկնաբանել են Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը:
Աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող խումբը սկսում է գործունեության առաջին փուլը
22 Մարտի 2019 - 20:18
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված Հանրապետական մակարդակով աղբահանման և աղբի վերամշակման աշխատանքները համակարգող աշխատանքային խումբը, որը ղեկավարում է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, սկսում է աշխատանքների առաջին փուլը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15626
 
Լրահոս`