Facebook   Twitter
 
Աստղիկ» ԲԿ-ում կատարվել է հոմոցիստեինի 967 հետազոտություն. Ի՞նչ են վկայում թվերը

Աստղիկ» ԲԿ-ում կատարվել է հոմոցիստեինի 967 հետազոտություն. Ի՞նչ են վկայում թվերը

13 Հունիսի 2018 - 20:53
«Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիայում կատարվել է հոմոցիստեինի 967 հետազոտություն: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց լաբորատորիայի վարիչ Մարինե Մանուկյանը:
Ինչպես տեղեկացրեց լաբորատորիայի վարիչը, հետազոտվողների 55 տոկոսը կանայք են:

«Հետազոտվողների 60 տոկոսը նյարդաբանական ստացիոնար բաժնից են, 24 տոկոսը ամբուլատոր հիվանդներ են, կան նաեւ մեծ թվով հղիներ: Երբ դիտարկում ենք ըստ տարիքային խմբերի, ապա միչեւ 40 տարեկանները կազմում են հետազոտվողների 23 տոկոսը»,- ասաց նա։

Ըստ արտահայտվածության աստիճանի՝ հիպերհոմոցիստեինեմիան բաժանվում է 3 խմբի՝ թեթեւ 15-25 մկմոլ/լ, չափավոր 25-50 մկմոլ/լ եւ ծանր 50-500մկմոլ/լ:

«Աստղիկ» ԲԿ լաբորատորիայում հետազոտվողներից բարձր ցուցանիշ ունեցողների 72 տոկոսի մոտ առկա էր թեթեւ ձեւը, 24 տոկոսի մոտ՝ չափավոր, 4 տոկոսի մոտ՝ ծանր, >100 մկ/մոլ ցուցանիշ է ունեցել 8 մարդ, որից 6-ը նյարդաբանական բաժնի հիվանդներ էին, 6-ից 5-ը միջինից բարձր տարիք ունեցող տղամարդիկ:

Ինչպես հայտնեց Մարինե Մանուկյանը, նյարդաբանական բաժնի հիվանդների 56 տոկոսը հոմոցիստեինի նորմայից բարձր ցուցանիշ ուներ, եւ երբ այդ հիվանդների մոտ դիտարկվեց B12 վիտամինի կապը հոմոցիստեինի հետ, ակնհայտ դարձավ հոմոցիստեինի եւ B12 վիտամինի հակադարձ համեմատական կապը. B12-ի ցածր ցուցանիշների դեպքում ստացվում էին հոմոցիստեինի բարձր արդյունքներ:

Նյարդաբանական ստացիոնար բաժնի հիվանդների 56 տոկոսի մոտ հոմոցիստեինի բարձր ցուցանիշներ կային, հղիների շրջանում ընդամենը 10 տոկոս բարձրացում էր եղել:

«Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հիպերհոմոցիստեինեմիա ավելի շատ է հանդիպում տղամարդկանց, քան կանանց մոտ: Տղամարդկանց 60,5 տոկոսն ուներ հոմոցիստեինի բարձր ցուցանիշ, իսկ կանանց 49 տոկոսի մոտ էր այն նկատվում», – ասաց նա։

Ինչո՞վ է վտանգավոր հոմոցիստեինի բարձր քանակը:

Ըստ Մարինե Մանուկյանի՝ հոմոցիստեինի բարձր քանակը բերում է աթերոսկլերոզի, ինֆարկտի եւ ինսուլտի, թրոմբոզի, թրոմբոֆլեբիտների, Ալցհեյմերի հիվանդության զարգացման, հղիների մոտ՝ վիժման վտանգի: Հոմոցիստեինի կուտակումը հանգեցնում է կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքների:

Նա նշեց, որ հոմոցիստեինի բարձր խտությունը հատուկ է հոմոցիստեինուրիային, որը ժառանգական հիվանդություն է: Այս հիվանդության ժամանակ բացակայում է հոմոցիստեինի քայքայմանը մասնակցող ֆերմենտը, եւ բնականաբար այն կուտակվում է օրգանիզմում: Հոմոցիստեինի մակարդակի բարձրացումը 5 մկմոլ/լ-ով բերում է 80 տոկոսով աթերոսկլերոտիկ ռիսկի բարձրացման կանանց եւ 60 տոկոսով՝ տղամարդկանց մոտ:

«Հոմոցիստեինի՝ 2,5 մկմոլ/լ-ով բարձրացման դեպքում սրտամկանի ինֆարկտի վտանգը մեծանում է 10 տոկոսով, իսկ կաթվածինը՝ 20 տոկոսով»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է հղիությանը, ապա, ըստ մասնագետի, հղիության ընթացքում հոմոցիստեինի բարձր մակարդակը կարող է հանգեցնել վիժման կամ չզարգացող հղիության: «Որպեսզի հղիությունը առանց խնդիրների ընթանա, հարկավոր է հղիության ամբողջ ընթացքում վերահսկել հոմոցիստեինի մակարդակը, ընդ որում՝ պետք է նույնն անել նաեւ հղիության պլանավորման փուլում: Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ բարձր հոմոցիստեինով հղի կանանց երեխաները լինում են անհաս, որոնք վաղ հասակում ընկալունակ են տարբեր հիվանդությունների նկատմամբ: Հղիների մոտ հոմոցիստեինի շեղումը 0,5-ով համարվում է թույլատրելի, իսկ ավելի բարձր շեղումների դեպքում պետք է անպայման դիմել բժշկի: Հոմոցիստեինի խտությունը հղիների մոտ իջնում է հատկապես հղիության վաղ շրջանում, որը ապահովում է ընկերքի արյան շրջանառության լավացումը: Հոմոցիստեինի մակարդակը նորմայի է վերադառնում ծննդաբերությունից հետո 2-4 օրվա ընթացքում: Տարիքին զուգահեռ՝ արյան մեջ բարձրանում է հոմոցիստեինի խտությունը, իսկ կանանց մոտ այն բարձրանում է դաշտանադադարից հետո»,- ասաց Մարինե Մանուկյանը։

Նա բացատրեց, թե որ դեպքերում է պետք հետազոտել հոմոցիստեինի քանակն օրգանիզմում.

Հոմոցիստեինուրիա ժառանգական հիվանդության ժամանակ
Անձանց մոտ, ովքեր սրտի իշեմիկ հիվանդության նկատմամբ ժառանգական հակվածություն ունեն
Կանանց մոտ, ովքեր պլանավորում են հղիանալ կամ արդեն հղի են
B6-ի, B12-ի եւ ֆոլաթթվի դիֆիցիտների ժամանակ
Նրա պարզաբանմամբ՝ հոմոցիստեինը ծծումբ պարունակող ամինաթթու է, որը սինթեզվում է օրգանիզմում եւ առաջանում մեթիոնինի մետաբոլիզմի պրոցեսում:

Նորմայում մարդու օրգանիզմում հոմոցիստեինը նվազագայուն քանակություն ունի: Նորմալ նյութափոխանակության խախտման դեպքում օրգանիզմում ավելանում է հոմոցիստեինի քանակը, ազատ հոմոցիստեինը օրգանիզում բջջի մեջ է ներթափանցում B խմբի վիտամինների օգնությամբ, այդ է պատճառը, որ երբ մարդն ունի ավիտամինոզ, հոմոցիստեինը կուտակվում է բջջի թաղանթներում` վնասելով այն: Ամենաշատը վնասվում են անոթները:
 
Նմանատիպ նորություններ
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
21 Հունիսի 2018 - 12:13
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին Ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի
Անհուսալի վարկեր ունեցողների համար տույժ-տուգանքները ներելու օրինագիծն ընդունվեց
21 Հունիսի 2018 - 12:10
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» մասին եւ հարակից օրինագծերի փաթեթը:
Մահվան ելքով վրաերթ Երևանում
21 Հունիսի 2018 - 12:06
Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Սարգսյանն այսօր՝ ժամը 03:40-ի սահմաններում,
Թող բոլորը մեզ սպասեն, բայց կսկսենք ՊՆ-ից. Դ. Սանասարյան
21 Հունիսի 2018 - 12:00
Թող բոլորը մեզ սպասեն, բայց վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց «Տաշիր-Կապիտալ»-ին «ԲԷՑ»–ը փոխանցելու որոշումը
21 Հունիսի 2018 - 11:47
Կառավարությունը ուժը կորցրած ճանաչեց կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին» որոշումը։
Բուժաշխատողի օրը նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում պատվաստում է ստացել (Տեսանյութ)
21 Հունիսի 2018 - 11:42
Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և այն համընկել է Բուժաշխատողների օրվա հետ։
Վարչական տուգանքների վճարման գործընթացում հայտնաբերված սխեմատիկ խախտումների պատճառով պետությանն ընդհանուր 606 մլն դրամի չափով վնաս է հասցվել. 6-րդ քրեական գործն է հարուցվել
21 Հունիսի 2018 - 11:33
ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են խորությամբ ուսումնասիրվել ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման և սեփականության կառավարման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքներին վերաբերող հաշվետվությունը, դրան կից ներկայացված՝ արձանագրված խախտումները հիմնավորող լրացուցիչ նյութերն ու փաստաթղթերը:
Այս օրը ձեր նախարար նշանակվելուց հետո՞ է փոխվել, թե միշտ այդպես է եղել. Փաշինյանը կատակեց
21 Հունիսի 2018 - 11:30
Կառավարության նիստն այսօր՝ հունիսի 21-ին, սկսվեց բարձր տրամադրությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ծննդյան օրն է և շնորհավորեց նրան:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11980
 
Լրահոս`