Facebook   Twitter
 
Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

Ես տեղյակ չեմ եղել. պաշտպանության նախարարը՝ բանակում հայտնաբերված չարաշահումների մասին

13 Հունիսի 2018 - 21:26
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, թե տեղյակ չէ պաշտպանության նախարարությունում հայտնաբերված խարդախությունների եւ չարաշահումների մասին:
Նշենք, որ այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ մի շարք պաշտոնյաների: Այս գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2016 թվականը Դավիթ Տոնոյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Հարցին՝ տեղյա՞կ է եղել այս գործընթացներից, պատասխանել է. «Ոչ, ես տեղյակ չեմ՝ կոնկրետ ինչ գործընթացներ են իրականացվել, այլ ուղղություն է եղել, առաջին տեղակալի հետ կապ չի ունեցել... Հիմա ավելի շատ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Հատուկ հանձնարարություններ են տրված, նշանակված են նոր փոխնախարարներ, շուտով գնումների հետ կապված կլինի նոր դեպարտամենտի պետ, իրենց առաջին խնդիրն է լինելու նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը»:

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հնարավոր է պաշտպանության ոլորտում կոռուպցիան հասցնել նվազագույնի: Հարցին՝ դրա համար միայն քաղաքական կա՞մք է հարկավոր, եւ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէր արվում, նախարարն արձագանքել է. «Ես նախկինում էլ եմ մի քանի անգամ ասել եւ հիմա էլ եմ ասում՝ եկեք ինքս իմ մասին խոսեմ»:
 
Նմանատիպ նորություններ
Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան
23 Հունվարի 2019 - 15:19
Արցախի և Ադրբեջանի սահմանին վերջին շրջանում կտրուկ նվազել է հրադադարի ռեժիմի խախտումների քանակը:
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության վարժանքներ են սկսվել
22 Հունվարի 2019 - 22:11
Հայաստանի ռուսական ռազմակայանում մարտական պատրաստության պլանային վարժանքներ են սկսվել:
Հայաստանի ԶՈւ 4-րդ կորպուսում հրամանատարական հավաքներ են անցկացվել
22 Հունվարի 2019 - 18:26
Հունվարի 21-ից 25-ը Հայաստանի զինված ուժերի
Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել. ՀՔԱՎ
21 Հունվարի 2019 - 15:54
2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել:
Հունվարի 19-ին զոհված հայերը
21 Հունվարի 2019 - 11:46
Հունվարը ուրախություներով ու տխրություներով լի ամիս է: Նոր տարի, նոր սպասումն, նոր ու անդառնալի կորուստներ:
Կրկժան արվարձանի ազատագրումից 27 տարի է անցել
21 Հունվարի 2019 - 11:06
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կրկժան արվարձանի ազատագրմանը՝ գրելով.
Դավիթ Տոնոյանը և «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչները քննարկել են ԶՈՒ նախագծերին օժանդակող հարցեր
19 Հունվարի 2019 - 15:27
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պն լրատվական բաժնից:

Դավիթ Տոնոյանի մոտ քննարկել են «Մայքրոսոֆթ»-ի ներկայացրած «Կառավարության անվտանգության ծրագրի» աշխատանքները
19 Հունվարի 2019 - 14:03
Հունվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի Պետական հատվածի աշխատանքների ղեկավարների, ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրենի եւ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց
19 Հունվարի 2019 - 13:21
Հունվարի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 227
 
Լրահոս`